https://arm.sputniknews.ru/20211008/amenalav-erazums-chei-mtatsi-shushany-hajeren-e-ergum-aznavuri-amenahajtni-ergeric-meky-34099924.html
Ամենալավ երազումս չէի մտածի. Շուշանը հայերեն է երգում Ազնավուրի ամենահայտնի երգերից մեկը
Ամենալավ երազումս չէի մտածի. Շուշանը հայերեն է երգում Ազնավուրի ամենահայտնի երգերից մեկը
Sputnik Արմենիա
Շուշան Պետրոսյանը խոստովանեց, որ պրոֆեսիոնալ երգարվեստի ասպարեզում է հայտնվել Շառլ Ազնավուրի շնորհիվ։ 08.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-08T21:27+0400
2021-10-08T21:27+0400
2021-10-08T21:27+0400
հայաստան
շառլ ազնավուր
երգ
շուշան պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34098906_0:138:1600:1039_1920x0_80_0_0_2ba7a4378ee237b71be3bae76646109d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» երգի հայերեն տարբերակն այսօր հնչեց ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանի կատարմամբ, և տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերան։Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Ազնավուրն է, հայերեն է թարգմանել Պերճ Թյուրաբյանը։Տեսահոլովակը, որի ռեժիսորը Հարութ Շատյանն է, նկարահանվել է Սևանա լճի ափին։ Պրեմիերայից առաջ Շուշան Պետրոսյանը շատ հուզված էր ու իր խոսքում նշեց, որ Շառլ Ազնավուրի երգերին անդրադառնալը, դրանք կատարելը շատ մեծ պատասխանատվություն է իր համար։«Իմ ամենալավ երազում չէի մտածի երբևէ, որ կհանդգնեմ անդրադառնալ Ազնավուրի երգերին ու դրանք կատարել։ Փրկեց այն, որ Ազնավուրն ասես մեր ընտանիքի անդամն էր, մենք` նրա։ Իմ գիտակից կյանքի առաջին օրվանից նրա երաժշտությունը միշտ հնչել է մեր տանը։ Դեռ դպրոցում, ավագ դասարաններում կարդացի «Ազնավուրն Ազնավուրի մասին» գիրքը, շատ տպավորված էի։ Հետո հայրիկիս գրադարանում գտա մի գիրք, որտեղ նրա պոեզիայի թարգմանությունն էր։ Շատ հետաքրքիր էր, Ազնավուրին երաժշտությունից դուրս ընկալեցի»,–ասաց երգչուհին։Նրա խոսքով` այդ օրվանից սկսել է Ազնավուրին ընկալել նաև որպես բանաստեղծ։ Երգչուհու հիացմունքը գագաթնակետին է հասել, երբ Փարիզում մեքենայի մեջ ռադիոյով հնչել է Շառլ Ազնավուրի մեղեդիներից մեկը։«Ես երբեք չէի լսել ավելի ֆրանսիական երաժշտություն»,–նշեց Շուշան Պետրոսյանը։Հետո երգչուհին խոստովանեց, որ պրոֆեսիոնալ երգարվեստի ասպարեզում է հայտնվել հենց Ազնավուրի շնորհիվ։Նա պատմեց, որ ֆրանսիական հանրային հեռուստաալիքը որոշել էր «Անսպասելիությունների երեկո» ծրագրում անակնկալ մատուցել Ազնավուրին, և Հայաստանից մի խումբ արտիստներ հրավիրվել էին երգելու մեծ շանսոնյեի «Քեզ համար, Հայաստան» երգը։ Շուշանն էլ պատահաբար հայտնվել է այդ խմբում։Նշենք, որ «Տարեք ինձ» երգի տեսահոլովակը Շուշան Պետրոսյանի ու «Նյումեգի» նոր աշխատանքն է, որն արդեն հասանելի է համացանցում։Ֆիորին չկարողացավ զսպել արցունքները․ «Քեզ համար Հայաստան» երգը հնչեց «France 3»-ի եթերում
https://arm.sputniknews.ru/20211003/fransiaji-klamar-qaghaqi-kvonservatvoriaji-hamergasrahn-anvanvel-e-sharl-aznavuri-patvin-33889455.html
https://arm.sputniknews.ru/20210521/mna-erik-karapetyany-nerkayacrel-e-sharl-aznavuri-ergi-hayeren-tarberaky-27635468.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34098906_0:0:1600:1200_1920x0_80_0_0_9b17fab76efdc04fa91f057ead520359.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շառլ ազնավուր, երգ, շուշան պետրոսյան
հայաստան, շառլ ազնավուր, երգ, շուշան պետրոսյան
Ամենալավ երազումս չէի մտածի. Շուշանը հայերեն է երգում Ազնավուրի ամենահայտնի երգերից մեկը
Շուշան Պետրոսյանը խոստովանեց, որ պրոֆեսիոնալ երգարվեստի ասպարեզում է հայտնվել Շառլ Ազնավուրի շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» երգի հայերեն տարբերակն այսօր հնչեց ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանի կատարմամբ, և տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերան։
Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Ազնավուրն է, հայերեն է թարգմանել Պերճ Թյուրաբյանը։
Տեսահոլովակը, որի ռեժիսորը Հարութ Շատյանն է, նկարահանվել է Սևանա լճի ափին։ Պրեմիերայից առաջ Շուշան Պետրոսյանը շատ հուզված էր ու իր խոսքում նշեց, որ Շառլ Ազնավուրի երգերին անդրադառնալը, դրանք կատարելը շատ մեծ պատասխանատվություն է իր համար։
«Իմ ամենալավ երազում չէի մտածի երբևէ, որ կհանդգնեմ անդրադառնալ Ազնավուրի երգերին ու դրանք կատարել։ Փրկեց այն, որ Ազնավուրն ասես մեր ընտանիքի անդամն էր, մենք` նրա։ Իմ գիտակից կյանքի առաջին օրվանից նրա երաժշտությունը միշտ հնչել է մեր տանը։ Դեռ դպրոցում, ավագ դասարաններում կարդացի «Ազնավուրն Ազնավուրի մասին» գիրքը, շատ տպավորված էի։ Հետո հայրիկիս գրադարանում գտա մի գիրք, որտեղ նրա պոեզիայի թարգմանությունն էր։ Շատ հետաքրքիր էր, Ազնավուրին երաժշտությունից դուրս ընկալեցի»,–ասաց երգչուհին։
Նրա խոսքով` այդ օրվանից սկսել է Ազնավուրին ընկալել նաև որպես բանաստեղծ։ Երգչուհու հիացմունքը գագաթնակետին է հասել, երբ Փարիզում մեքենայի մեջ ռադիոյով հնչել է Շառլ Ազնավուրի մեղեդիներից մեկը։
«Ես երբեք չէի լսել ավելի ֆրանսիական երաժշտություն»,–նշեց Շուշան Պետրոսյանը։
Հետո երգչուհին խոստովանեց, որ պրոֆեսիոնալ երգարվեստի ասպարեզում է հայտնվել հենց Ազնավուրի շնորհիվ։
Նա պատմեց, որ ֆրանսիական հանրային հեռուստաալիքը որոշել էր «Անսպասելիությունների երեկո» ծրագրում անակնկալ մատուցել Ազնավուրին, և
Հայաստանից մի խումբ արտիստներ հրավիրվել էին երգելու մեծ շանսոնյեի «Քեզ համար, Հայաստան» երգը։ Շուշանն էլ պատահաբար հայտնվել է այդ խմբում։
«Մաեստրո Երզնկյանի դստեր հետ (կոմպոզիտոր և դիրիժոր Երվանդ Երզնկյան-խմբ.) պիտի բանալի վերցնեինք ու գնայինք տուն։ Գնացինք բանալու հետևից։ Պարզվեց` երգի մեջ կար մի կտոր, որը ոչ մեկը դեռ չէր կատարել, Երզնկյանի դուստրը ասաց. «Հայրիկ, Շուշանն այնքան լավ է երգում։ Թող նա փորձի»... Ես երգեցի այդ կտորը, և ինձ ասացին` անձնագիրդ կբերես, Շուշան ջան։ Այդպես ես հայտնվեցի Ֆրանսիայի առաջին հեռուստաալիքում, և դա դարձավ իմ առաջին պրոֆեսիոնալ ելույթը բեմում և առհասարակ առաջին քայլը երգարվեստում», - պատմեց նա։
Նշենք, որ «Տարեք ինձ» երգի տեսահոլովակը Շուշան Պետրոսյանի ու «Նյումեգի» նոր աշխատանքն է, որն արդեն հասանելի է համացանցում։