https://arm.sputniknews.ru/20211003/fransiaji-klamar-qaghaqi-kvonservatvoriaji-hamergasrahn-anvanvel-e-sharl-aznavuri-patvin-33889455.html
Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին
Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին
Sputnik Արմենիա
Կլամարի նվագախումբը Շառլ Ազնավուրի համերգասրահում կատարել է նրա հանրահայտ երգերը: 03.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-03T17:08+0400
2021-10-03T17:08+0400
2021-10-03T17:08+0400
շառլ ազնավուր
ֆրանսիա
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/03/33889397_0:64:1100:683_1920x0_80_0_0_0227beaac798b59ea465b783109ac7c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Ազնավուրի մահվան երրորդ տարելիցն էր, որի առիթով էլ տեղի է ունեցել միջոցառումը։Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը։Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։Իր ելույթում Տոլմաջյանն անդրադարձել է մեծ արտիստի անգնահատելի դերին հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։Արխիվային տվյալներ. ինչու Ազնավուրի ընտանիքը չվերադարձավ ՀայաստանՄիջոցառման ավարտին Կլամարի նվագախումբը կատարել է Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերը:Հիշեցնենք` Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին, մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
https://arm.sputniknews.ru/20210522/parizum-bacvel-e-sharl-aznavauri-kisandrin-27647571.html
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/03/33889397_0:0:1100:825_1920x0_80_0_0_c436c452191c1923319f0f42b0f6a054.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ ազնավուր, ֆրանսիա, դեսպան
շառլ ազնավուր, ֆրանսիա, դեսպան
Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին
Կլամարի նվագախումբը Շառլ Ազնավուրի համերգասրահում կատարել է նրա հանրահայտ երգերը:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին։ Տեղեկությունը
հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Ազնավուրի մահվան երրորդ տարելիցն էր, որի առիթով էլ տեղի է ունեցել միջոցառումը։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։
Իր ելույթում Տոլմաջյանն անդրադարձել է մեծ արտիստի անգնահատելի դերին հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։
Միջոցառման ավարտին Կլամարի նվագախումբը կատարել է Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերը:
Հիշեցնենք` Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին, մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։