00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քնելու հինգ սխալ, որոնք հանգեցնում են մաշկի վաղաժամ ծերացման

© Pixabay / pixabayՔնած աղջիկ
Քնած աղջիկ - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Բաժանորդագրվել
Լավագույն դիմահարդարումը, թերևս, որակյալ ու լիարժեք քունն է։ Ինչպե՞ս դա անել։ Մասնագետների խորհուրդներին ծանոթացեք Sputnik Արմենիայի նյութում։
Հանգստի ընթացքում օրգանիզմում բնական վերականգնման գործընթացներ են սկսվում։ Դրա մեջ է մտնում նոր կոլագենի արտադրությունը, արյան շրջանառության բարելավումը և աչքերի տակի այտուցվածության նվազումը:
Ալեքսանդր Մյասնիկով - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2020
Որ մթերքներն են լավացնում քունը. հայտնի բժիշկի խորհուրդը
Առողջ քնից հետո մարդը թարմ ու առույգ տեսք ունի: Մասնագետները, որպես կանոն, խորհուրդ են տալիս քնել օրական յոթից ինը ժամ, մութ ու լուռ սենյակում։ Բացի այդ, շատ կարևոր է փորձել ամեն գիշեր նույն ժամին պառկել քնելու։
Կանոնավոր քնի ռեժիմի խախտումը ոչ միայն վաղաժամ կնճիռներ է առաջացում, այլև ավելորդ քաշի պատճառ կարող է դառնալ:

Քուն որովայնի կամ կողքի վրա

Մասնագետները վստահ են, որ փորի վրա քնելը ոչ միայն մեջքի ցավ է առաջացնում, այև հանգեցնում է կնճիռների վաղաժամ առաջացման, քանի որ այդ դիրքում դեմքը ուժեղ հպվում է բարձին: Մաշկի խնամքի մասնագետները նշում են, որ որովայնի վրա քնող մարդիկ ճակատին ավելի արտահայտված կնճիռներ ունեն։
Այս դիրքը խորը կնճիռներ է առաջացնում դեմքի այն կողմում, որը սովորաբար բարձին է կպչում։
Փորձագետները համակարծիք են, որ մեր մաշկի համար առավել շահավետ քնելու դիրքը մեջքի վրա է։ Դրա շնորհիվ կոլագենային մանրաթելերը ամբողջական են մնում, ու մաշկը հնարավորինս երկար հարթ է մնում:

Դիմահարդարումով քնելը

Քնելու ընթացքում դիմահարդարման մնացորդները, մաշկի յուղն ու աղտոտվածությունը խորը ներթափանցում են դեմքի մաշկի ծակոտիների մեջ ու արագացնում ծերացման գործընթացը: Բացի այդ, գիշերը մնացած դիմահարդարումը կարող է չորություն, գրգռում ու նույնիսկ վարակ առաջացնել:

«Սխալ» խմիչքներ քնելուց առաջ

Մասնագետները վստահեցնում են, որ քնելուց անմիջապես առաջ խմած անգամ մեկ բաժակ գինին կարող է ազդել քնի որակի վրա: Քնելուց առաջ ավելի լավ է խուսափել ալկոհոլից։ Նույնիսկ եթե երեկոյան ալկոհոլ եք օգտագործել, քնից երեք-չորս ժամ առաջ ավելի լավ է անցնել ջրի:
Քնելու առաջ չարժե խմել նաև սուրճ, թեյ ու գազավորված ջուր: Կոֆեինը մինչև 12 ժամ մնում է օրգանիզմում։ Այն կարող է խանգարել քնելուն ու չթողնել, որ օրգանիզմը գիշերվա ընթացքում լավ հանգստանա։

Ոչ այնքան մաքուր սպիտակեղեն

Մաշկի տեսքի վրա կարող է ազդել նաև անկողնային սպիտակեղենի փոխելու հաճախականությունը։ Ամեն օր դրա վրա հավաքվում են մաշկի ճարպը, կեղտն ու փոշին, որոնք այնուհետև կարող են մաշկի բորբոքում ու գրգռում առաջացնել։ Բարձի վրա մանրէների տարածումը կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն մեկ անգամ փոխել սպիտակեղենը։

Սխալ ջերմաստիճանը ննջարանում

Ննջարանում ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել քնի, հետևաբար՝ նաև մաշկի որակի վրա: Մաշկաբանները խորհուրդ են տալիս սենյակում պահպանել որոշակի ջերմաստիճանի և օդի խոնավություն, հատկապես ձմռանը, երբ ջեռուցում է աշխատում, քանի որ այն կարող է շատ չորացնել մաշկը: Դրան հակազդելու գործում կօգնի օդի խոնավացուցիչը։
Игровое приложение Pokemon Go от компании Nintendo - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2019
Քնեք ու զվարճացեք. բջջային խաղը կպարգևատրի առողջ քնի համար. տեսանյութ
Լրահոս
0