https://arm.sputniknews.ru/20211007/kaji-diqy-hashivner-parzelu-vajr-gegharquniqi-marzum-krakvocner-en-hnchel-viravvor-ka-34032647.html
«Կայի դիքը»` հաշիվներ պարզելու վայր. Գեղարքունիքի մարզում կրակոցներ են հնչել, վիրավոր կա
«Կայի դիքը»` հաշիվներ պարզելու վայր. Գեղարքունիքի մարզում կրակոցներ են հնչել, վիրավոր կա
Sputnik Արմենիա
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ։ 07.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-07T13:26+0400
2021-10-07T13:26+0400
2021-10-07T13:30+0400
վիրավոր
կրակոց
գեղարքունիքի մարզ
հիվանդանոց
տղամարդ
հրացան
https://cdn.am.sputniknews.ru/img/1072/95/10729523_0:4:1600:904_1920x0_80_0_0_7bb543b27636e299db8bf9d54160614d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում նորատուսցիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Ժամը 22։25-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Յաշա Աֆրիկյանն է։Պարզվել է նաև, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Աֆրիկյանի և 39-ամյա Արտուշ Գրիգորյանի հետ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով գնացել են իրենց գյուղի «Կայի դիք» կոչվող տարածք, որտեղ էլ վիճաբանություն, ապա ծեծկռտուք է եղել։Գրիգորյանն իրեն պատկանող «ՄՍ-2112» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել է Յաշա և Հովհաննես Աֆրիկյանների վրա։Յաշա Աֆրիկյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, իսկ Հովհաննես Աֆրիկյանը հրաժարվել է բժշկական օգնությունից։Ծնողների հետ է գնացել պարզաբանման. պարզվել է Կոտայքի դանակահարության ու կրակոցների պատճառըԿայքի հաղորդմամբ` բացատրական աշխատանքների արդյունքում Գրիգորյանը ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով և որսորդական հրացանով ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին։Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ։Քննիչի որոշմամբ Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
https://arm.sputniknews.ru/20210930/erevani-kentrvonum-hnchats-krakvocneri-heghinaky-bacahajtvel-e-nran-dzerbakalel-en--33799758.html
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1072/95/10729523_112:0:1535:1067_1920x0_80_0_0_1746dcc6c90bf205dec95f009a5d686d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիրավոր, կրակոց, գեղարքունիքի մարզ, հիվանդանոց, տղամարդ, հրացան
վիրավոր, կրակոց, գեղարքունիքի մարզ, հիվանդանոց, տղամարդ, հրացան
«Կայի դիքը»` հաշիվներ պարզելու վայր. Գեղարքունիքի մարզում կրակոցներ են հնչել, վիրավոր կա
13:26 07.10.2021 (Թարմացված է: 13:30 07.10.2021) Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում նորատուսցիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Ժամը 22։25-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Յաշա Աֆրիկյանն է։
30 սեպտեմբերի 2021, 17:02
Պարզվել է նաև, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Աֆրիկյանի և 39-ամյա Արտուշ Գրիգորյանի հետ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով գնացել են իրենց գյուղի «Կայի դիք» կոչվող տարածք, որտեղ էլ վիճաբանություն, ապա ծեծկռտուք է եղել։
Գրիգորյանն իրեն պատկանող «ՄՍ-2112» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել է Յաշա և Հովհաննես Աֆրիկյանների վրա։
Յաշա Աֆրիկյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, իսկ Հովհաննես Աֆրիկյանը հրաժարվել է բժշկական օգնությունից։
Կայքի հաղորդմամբ` բացատրական աշխատանքների արդյունքում Գրիգորյանը ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով և որսորդական հրացանով ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ։
Քննիչի որոշմամբ Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել։