00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանում տնտեսական աճի հիմնական շարժիչը պարտքն է. Ատոմ Մարգարյան

Ատոմ Մարգարյան. Գերհարուստ խավի կողմից ազգային հարստության 60%-ի տնօրինումը լավ բանի մասին չի խոսում
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Համաշխարհայի բանկի տնտեսական կանխատեսմանը, որն առնչվում է Հայաստանին։
Եթե նկատի ունենանք անցյալ տարվա իրողությունները, ապա ՀԲ–ի կանխատեսած 6,1 տոկոս ՀՆԱ–ի աճը շատ համեստ ցուցանիշ է նախորդ տարվա 7,5 տոկոս տնտեսական անկման ֆոնին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել
«Այս տարի, իհարկե, կա որոշակի աշխուժություն, բայց տնտեսական աճի հիմնական շարժիչը պարտքն է, որը ներգրավում է կառավարությունը դրսից և ծախսում, այն պարտքն է, որը ներգրավում են մասնավոր ընկերությունները, բանկերը, խոշոր կորպորացիաները դրսից և ծախսում են, այն պարտքն է, որ ներգրավում են տնային տնտեսությունները, երկրի քաղաքացիները բանկերից և ծախսում են։ Տնտեսական աճի հիմնական գործոնը շարունակում է մնալ պարտքը, սա է մեր իրականությունը»,– նշեց տնտեսագետը։
Մարգարյանի տեղեկացմամբ` պետական պարտքն այս տարի ավելացել է ավելի քան 1 միլիարդ դոլարով, բացի դրանից, կառավարությունը ներսից նույնպես փոխառություններ է վերցնում, և պարտքի սպասարկման բեռը, տոկոսավճարները դարձել են լուրջ պրոբլեմ։ Ըստ նրա` տնտեսական կայուն աճի տեմպեր նման պայմաններում երկար ապահովել հնարավոր չէ, որովհետև երբ կուտակված պարտքը հասնում է 60 տոկոսի կրիտիկական սահմանին, որի շեմն արդեն Հայաստանն անցել է, ապա առաջանում են լրջագույն խնդիրներ։ Տնտեսագետը թերահավոտերեն է մոտենում լավատեսական միջոցառումներին, որոնք կարող են ներգրավվել և իջեցնել պարտքի բեռը։
Денежные купюры США. - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
Հայաստանի պետական պարտքն «ահագնանո՞ւմ» է. պարզաբանում է ֆիննախի մասնագետը
«Հիմնական շեշտադրումները վերստին արվում են հանքարդյունաբերության վրա, որտեղ, սակայն, ընթանում են խիստ կասկածահարույց պրոցեսներ, սեփականության վերաբաշխումներ, որի պայմաններում բիզնեսը չի կարող կայուն աճ ունենալ։ Մեր հանքարդյունաբերությունը կախում ունի միջազգային շուկայի գներից, իսկ դա շատ անկայուն, ոչ վստահելի կանխատեսումների հիմք է, քանի որ գները կարող են տատանվել, կտրուկ ընկնել»,– նշեց տնտեսագետը։
Մարգարյանի պնդմամբ` Համաշխարհային բանկը սովորաբար պահպանողական գնահատականներ է տալիս, և եթե դրանք համեմատենք ՀՀ կառավարության կանխատեսումների հետ, ապա ՀԲ–ի մոտեցումն ավելի համեստ է։ Ըստ նրա` հասարակության ներսում վերջին տարիներին սոցիալական բևեռացումը խորացել է, ունենք մոտ 30 տոկոս աղքատություն։ Գերհարուստ փոքր խավի կողմից ազգային հարստության ավելի քան 60 տոկոսի տնօրինումը ոչ մի լավ բանի մասին չի խոսում։
Տնտեսության վերականգնումն ավելի դանդաղ կլինի, քան սովորական ճգնաժամից հետո. Քթոյան
Մարգարյանի դիտարկմամբ` գներն ավելի արագ են աճում, քան անվանական աշխատավարձերը, ինչն ամենևին չի խոսում բարեկեցության աճի մասին, և եթե գնաճի միտումները շարունակվեն, ապա բարեկեցության մակարդակն ավելի կիջնի։
Նշենք, որ Համաշխարհային բանկը հրապարակել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում տնտեսությանն առնչվող զեկույցն ու ներկայացրել ընթացիկ և հաջորդ երկու տարվա կանխատեսումները՝ կապված ՀՆԱ-ի աճի հետ:
Զեկույցի համաձայն` Հայաստանի համար այս տարի Համաշխարհային բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի 6,1 տոկոս աճ, 2022 թվականին՝ 4,8 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 5,4 տոկոս:
Լրահոս
0