https://arm.sputniknews.ru/20211007/facebookum-teghadrel-en-keghts-hajtararutjun-u-mvolvorecrel-tasnjak-qaghaqacineri-34038022.html
Facebook–ում տեղադրել են կեղծ հայտարարություն ու մոլորեցրել տասնյակ քաղաքացիների
Facebook–ում տեղադրել են կեղծ հայտարարություն ու մոլորեցրել տասնյակ քաղաքացիների
Sputnik Արմենիա
Նախաքննական մարմնի հաշվարկով`2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին հանցավոր խմբին հաջողվել է տասնյակ մարդկանցից հափշտակել շուրջ 3.939.800 ՀՀ դրամ: 07.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-07T14:35+0400
2021-10-07T14:35+0400
2021-10-07T14:48+0400
facebook
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
վարկ
հափշտակում
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/86/21248685_0:85:1600:985_1920x0_80_0_0_050b32f32b1905874c56894dffcd80a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ քաղաքացիներ Բ. Բ-ի և Դ. Ա-ի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքը։Պարզվել է, որ նրանք այդ նպատակով ստեղծել են կազմակերպված խումբ, կատարել են դերերի բաշխում, վարձել են համակարգչային մասնագետ և Facebook սոցիալական ցանցում տեղադրել գովազդ այն մասին, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության տրամադրում է մինչև 4 միլիոն ՀՀ դրամ վարկ:Այս կերպ նրանք տասնյակ անձանց ուղղորդել են մուտք գործել «ajakic.com» կայք, լրացնել վարկ ստանալու առցանց հայտ, ապա հեռախոսով կապ են հաստատել նրանց հետ` ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից, և առաջիկա 20 րոպեների ընթացքում վարկը ստանալու համար հայտատուներից պահանջել են 094-60-58-68, 077-13-73-62 բջջային հեռախոսահամարներով «Թել Սել» վճարահաշվարկային համակարգում բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար:Հանցավոր խմբի անդամներ Բ. Բ-ն և Դ. Ա-ն ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:Հանցավոր խումբ Կապանում. «Օդնոկլասնիկի» կայքի օգտատերերից 11 մլն դրամ են հափշտակելԱԱԾ–ում շարունակվում է գործի քննությունը, աշխատանքներ են տարվում հանցավոր համագործակցության դրսևորման բոլոր հնարավոր եղանակները, առանձին դրվագները, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
https://arm.sputniknews.ru/20200413/inch-xabeutyunneri-en-dimum-varkayin-kazmakerputyunnery-22710586.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/86/21248685_88:0:1512:1068_1920x0_80_0_0_50dceadefeaa354fe385ab0f02c733c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
facebook, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, վարկ, հափշտակում
facebook, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, վարկ, հափշտակում
Facebook–ում տեղադրել են կեղծ հայտարարություն ու մոլորեցրել տասնյակ քաղաքացիների
14:35 07.10.2021 (Թարմացված է: 14:48 07.10.2021) Նախաքննական մարմնի հաշվարկով`2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին հանցավոր խմբին հաջողվել է տասնյակ մարդկանցից հափշտակել շուրջ 3.939.800 ՀՀ դրամ:
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ քաղաքացիներ Բ. Բ-ի և Դ. Ա-ի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքը։
Պարզվել է, որ նրանք այդ նպատակով ստեղծել են կազմակերպված խումբ, կատարել են դերերի բաշխում, վարձել են համակարգչային մասնագետ և Facebook սոցիալական ցանցում տեղադրել գովազդ այն մասին, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության տրամադրում է մինչև 4 միլիոն ՀՀ դրամ վարկ:
Այս կերպ նրանք տասնյակ անձանց ուղղորդել են մուտք գործել «ajakic.com» կայք, լրացնել վարկ ստանալու առցանց հայտ, ապա հեռախոսով կապ են հաստատել նրանց հետ` ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից, և առաջիկա 20 րոպեների ընթացքում վարկը ստանալու համար հայտատուներից պահանջել են 094-60-58-68, 077-13-73-62 բջջային հեռախոսահամարներով «Թել Սել» վճարահաշվարկային համակարգում բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար:
Նախաքննական մարմնի հաշվարկով`2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին այս կերպ նրանց հաջողվել է տասնյակ մարդկանցից հափշտակել շուրջ 3.939.800 ՀՀ դրամ:
Հանցավոր խմբի անդամներ Բ. Բ-ն և Դ. Ա-ն ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:
ԱԱԾ–ում շարունակվում է գործի քննությունը, աշխատանքներ են տարվում հանցավոր համագործակցության դրսևորման բոլոր հնարավոր եղանակները, առանձին դրվագները, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: