00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի պատմության մեջ թերևս ամենամութ գործարքն է. Քոչարյանը` Զանգեզուրի կոմբինատի մասին

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը` Սյունիքում
Նիկոլ Փաշինյանը` Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը այդ կոմբինատը կապում էր իր անվան հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կառավարության կնքած վերջին գործարքին` հիշեցնելով, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը մշտապես այդ կոմբինատը կապում էր իր անվան հետ։

«Դա այն կոմբինատն է, որ անընդհատ ինձ հետ էին կապում, որի հետ երբևիցե որևէ կապ չեմ ունեցել։ Եվ դա արվում էր «Հայկական ժամանակ» թերթի կողմից, հետևողականորեն, տասը–տասնքանի տարի։ Հիմա ո՞վ փայ մտավ և ո՞ւմ հետ փայ մտավ»,– ասաց Քոչարյանը։

Նրա բնորոշմամբ` սա «Հայաստանի պատմության մեջ թերևս ամենամութ գործարքն է», քանի որ անհասկանալի է, թե ով ու ինչու նվիրատվություն է անում, ու այդ փայը փոխանցվում է վարչապետի աշխատակազմին։
«Սա ուղղակի փայ մտնել է Հայաստանի ամենախոշոր, ամենից գրավիչ ակտիվի կառավարման մեջ։ Սա կոռուպցիայի առումով բարձրագույն պիլոտաժ է»,– ասաց նա` շեշտելով, որ նման դեպքում կոմբինատի բաժնետոմսերը պետք է փոխանցվեին ոչ թե վարչապետի աշխատակազմին, այլ ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարությանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։
Տուրքի մասին օրե՞նք, թե՞ քաղաքական «չագուճ». ի՞նչ է կատարվում ՀՀ պղնձամոլիբդենի բիզնեսում
Քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Հետաքրքրական է, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ն նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։
Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։
Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը։
Լրահոս
0