00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վոլոդինը ՀՀ–ին ու ՌԴ–ին առաջարկել է ընդհանուր դիրքորոշում մշակել միջազգային հարթակներում

© PhotoՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկում է շարունակել Երևանի ու Մոսկվայի ընդհանուր դիրքորոշման մշակումը միջազգային հարթակներում երկու երկրներին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Վոլոդինն այդ առաջարկն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի խորհրդարանի Ստորին պալատի կայքը։
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինին - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
«Սա միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ է, որովհետև մենք, որպես կանոն, շատ ենք խոսում բարեկամության մասին, բայց այն պետք է կոնկրետ քայլերով իրագործվի։ Հուսով ենք` խորհրդարանի շրջանակում աշխատանք տանելով՝ մենք այդ ուղղությունը կառանձնացնենք որպես առանցքայիններից մեկը։ Դրանից մենք միասին կշահենք։ Եվ դա կանենք բացառապես մեր պետությունների շահերից ելնելով, որովհետև Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն իսկապես տարբերվում են այլ երկրների հետ հարաբերություններից», - ասել է Վոլոդինը։
Նրա խոսքով՝ կողմերն արդեն շատ բան են կարողացել անել խորհրդարանական հարթությունում Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունների զարգացման համար:
«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն առանձնահատուկ են, ռազմավարական բնույթ ունեն», - ավելացրել է նա:
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Ռուսաստանը միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ. Ալեն Սիմոնյան
Բացի այդ, Վոլոդինը նշել է, որ հայ գործընկերոջ հետ զրույցը եղել է բաց ու վստահելի։ Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել:
«Դա առաջին հերթին ընդգծում է հարաբերությունների մակարդակն ու հաղորդակցության կառուցման ցանկությունը, ինչպես նաև ռուսական կողմին հուզող հարցերը հասկանալու ցանկությունը», - ասել է նա։
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Լրահոս
0