https://arm.sputniknews.ru/20211006/alen-simvonjany-handipel-e-vjacheslav-vvolvodinin-pajmanavvorvatsutjunner-en-dzerq-bervel--33998264.html
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Sputnik Արմենիա
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության և երկարատև խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի: 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T15:13+0400
2021-10-06T15:13+0400
2021-10-06T15:14+0400
հայաստան
ռուսաստան
ալեն սիմոնյան
վյաչեսլավ վոլոդին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/06/33998180_0:58:1100:677_1920x0_80_0_0_fd3b30069296e5450d4775f2c4060e24.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Վոլոդինը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել: Նա վերահաստատել է ՌԴ Պետական դումայի նոր գումարման պատգամավորների` հայ գործընկերների հետ սերտ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՌԴ Պետական դումայի նախագահին և ռուս ժողովրդին Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:Սիմոնյանը հավաստիացրել է Հայաստանի Ազգային ժողովի շահագրգռվածությունը` անկեղծ կառուցողական երկխոսության և փոխգործակցության միջոցով նպաստելու հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա խորացմանը:Նա հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևորագույն օղակներից է համարել` փաստելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները կայուն զարգանում են և ունեն հստակ ուղենշային առաջնահերթություններ: Կողմերի միջև հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության մի շարք ուղղություններով, մասնավորապես` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում:Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ավարտվել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և այլ միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունների ձևավորման աշխատանքները:Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության և երկարատև խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի: Գործընկերներն անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի համատեղ միջոցառումների անցկացմանը:Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
https://arm.sputniknews.ru/20211005/rusastany-mijazgayin-hartaknerum-amenashaty-handipum-e-henc-hayastani-het-simvonyan-33978500.html
https://arm.sputniknews.ru/20211005/alen-simvonjani-het-mvoskva-en-meknel-naev-patgamavvorner-pativ-unemic-vovqer-hraparak-33942555.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/06/33998180_61:0:1040:734_1920x0_80_0_0_5af5bb02ca3262695de8fe5e0f3fef2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ալեն սիմոնյան, վյաչեսլավ վոլոդին
հայաստան, ռուսաստան, ալեն սիմոնյան, վյաչեսլավ վոլոդին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինին. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
15:13 06.10.2021 (Թարմացված է: 15:14 06.10.2021) Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության և երկարատև խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի:
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Տեղեկությունը հայտնում է
ԱԺ մամուլի ծառայությունը։
Վոլոդինը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել: Նա վերահաստատել է ՌԴ Պետական դումայի նոր գումարման պատգամավորների` հայ գործընկերների հետ սերտ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ՌԴ Պետական դումայի նախագահին և ռուս ժողովրդին Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:
Սիմոնյանը հավաստիացրել է
Հայաստանի Ազգային ժողովի շահագրգռվածությունը` անկեղծ կառուցողական երկխոսության և փոխգործակցության միջոցով նպաստելու հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա խորացմանը:
Նա հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևորագույն օղակներից է համարել` փաստելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները կայուն զարգանում են և ունեն հստակ ուղենշային առաջնահերթություններ:
Կողմերի միջև հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության մի շարք ուղղություններով, մասնավորապես` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ավարտվել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և այլ միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունների ձևավորման աշխատանքները:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության և երկարատև խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի: Գործընկերներն անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի համատեղ միջոցառումների անցկացմանը:
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին եռօրյա պաշտոնական այցով
մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: