https://arm.sputniknews.ru/20211006/saakashvilu-kiny-sandra-rulofsy-ardzaganqel-e-nra-nor-sirecjali-het-kapvats-patmutjany-33991634.html
Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, արձագանքել է նրա նոր սիրեցյալի հետ կապված պատմությանը
Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, արձագանքել է նրա նոր սիրեցյալի հետ կապված պատմությանը
Sputnik Արմենիա
Չնայած անձնական հույզերին՝ Ռուլոֆսը Միխեիլ Սաակաշվիլուն համարում է քաղաքական բանտարկյալ։ 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T13:18+0400
2021-10-06T13:18+0400
2021-10-06T13:26+0400
միխեիլ սաակաշվիլի
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/975/55/9755578_0:4:3076:1734_1920x0_80_0_0_5358cb99cf71795b1a3e7f3f04379745.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, արձագանքել է լուրին, որ իր ամուսինը նոր ընտանիք է ստեղծել Ուկրաինայի քաղաքական գործիչ Ելիզավետա Յասկոյի հետ։ Ռուլոֆսն ասել է, որ դա անսպասելի էր:«Պատասխանում եմ հեյթերներին»․ Սաակաշվիլու նոր «կինը» հայտնել է, որ շուտով Վրաստան կմեկնիՍաակաշվիլին Facebook-ում տեսանյութ էր տեղադրել, որում ապշած հանրությանը ներկայացրել էր իր «նոր կնոջը»։ Տեսանյութը տեսագրվել է մինչև Սաակաշվիլու՝ Վրաստան ժամանելը։ Նորաթուխ զույգը ասել է, որ նրանք պայմանավորվել էին հրապարակել տեսահոլովակը Սաակաշվիլու ձերբակալվելու դեպքում։Ռուլոֆսը, մեկնաբանելով տեսանյութը, նշել է, որ դրա բովանդակությունն անսպասելի է եղել իր համար, իսկ ներկայացման ձևը՝ բացարձակապես անընդունելի: Նախկին առաջին տիկինը խոստովանել է, որ շփոթված ընկերներն ու համախոհները անձնական կյանքի մասին հարցեր են տալիս իրեն։«Չեմ թաքցնի՝ ուրբաթ երեկոյան հրապարակված տեսանյութի բովանդակությունն ինձ համար անսպասելի էր, իսկ ձևը՝ լիովին անընդունելի», – գրել է նա սոցիալական ցանցում:Միաժամանակ Սանդրա Ռուլոֆսը ավելացրել է, որ Միխեիլ Սաակաշվիլուն համարում է քաղաքական բանտարկյալ ու պահանջում է նրան ազատ արձակել:«Չնայած անձնական հույզերին, ես հանգստություն ու հավատ եմ պահպանում, որ մենք այս մարտից հաղթանակած դուրս կգանք», – նշել է նա:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալությունից հետո Facebook սոցիալական ցանցում հրապարակվել էր նրա տեսաուղերձը, որում քաղաքական գործիչը հայտնել էր, որ նոր ընտանիք է ստեղծել Ելիզավետա Յասկոյի հետ:«Սաակաշվիլի» պրոյեկտը Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի դեմ է. միջազգայնագետՅասկոն 31 տարեկան է։ Նա Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր է, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության նախկին ղեկավարը։ Միխեիլ Սաակաշվիլին ու Սանդրա Ռուլոֆսը երկու որդի ունեն՝ Էդուարդն և Նիկոլոզը։
https://arm.sputniknews.ru/20211005/khmel-kareli-e-te-inchpes-en-dzerbakalel-saakashviliin-tbilisii-bnakaranum-33956621.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/975/55/9755578_235:0:2966:2048_1920x0_80_0_0_05e7f439ea76d6cc4c02ec9164604511.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխեիլ սաակաշվիլի, ձերբակալություն
միխեիլ սաակաշվիլի, ձերբակալություն
Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, արձագանքել է նրա նոր սիրեցյալի հետ կապված պատմությանը
13:18 06.10.2021 (Թարմացված է: 13:26 06.10.2021) Չնայած անձնական հույզերին՝ Ռուլոֆսը Միխեիլ Սաակաշվիլուն համարում է քաղաքական բանտարկյալ։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, արձագանքել է լուրին, որ իր ամուսինը նոր ընտանիք է ստեղծել Ուկրաինայի քաղաքական գործիչ Ելիզավետա Յասկոյի հետ։ Ռուլոֆսն ասել է, որ դա անսպասելի էր:
Սաակաշվիլին Facebook-ում տեսանյութ էր տեղադրել, որում ապշած հանրությանը ներկայացրել էր իր «նոր կնոջը»։ Տեսանյութը տեսագրվել է մինչև Սաակաշվիլու՝ Վրաստան ժամանելը։ Նորաթուխ զույգը ասել է, որ նրանք պայմանավորվել էին հրապարակել տեսահոլովակը Սաակաշվիլու ձերբակալվելու դեպքում։
Ռուլոֆսը, մեկնաբանելով տեսանյութը, նշել է, որ դրա բովանդակությունն անսպասելի է եղել իր համար, իսկ ներկայացման ձևը՝ բացարձակապես անընդունելի: Նախկին առաջին տիկինը խոստովանել է, որ շփոթված ընկերներն ու համախոհները անձնական կյանքի մասին հարցեր են տալիս իրեն։
«Չեմ թաքցնի՝ ուրբաթ երեկոյան հրապարակված տեսանյութի բովանդակությունն ինձ համար անսպասելի էր, իսկ ձևը՝ լիովին անընդունելի», – գրել է նա սոցիալական ցանցում:
Միաժամանակ Սանդրա Ռուլոֆսը ավելացրել է, որ Միխեիլ Սաակաշվիլուն համարում է քաղաքական բանտարկյալ ու պահանջում է նրան ազատ արձակել:
«Չնայած անձնական հույզերին, ես հանգստություն ու հավատ եմ պահպանում, որ մենք այս մարտից հաղթանակած դուրս կգանք», – նշել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին
Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալությունից հետո Facebook սոցիալական ցանցում հրապարակվել էր նրա տեսաուղերձը, որում քաղաքական գործիչը հայտնել էր, որ նոր ընտանիք է ստեղծել Ելիզավետա Յասկոյի հետ:
Յասկոն 31 տարեկան է։ Նա Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր է, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության նախկին ղեկավարը։ Միխեիլ Սաակաշվիլին ու Սանդրա Ռուլոֆսը երկու որդի ունեն՝ Էդուարդն և Նիկոլոզը։