https://arm.sputniknews.ru/20211006/kyndlajnvi-andzanc-shrjanaky-vorvoncic-partadir-testavvorman-pataskhan-chi-pahanjvi-pvokhnakharar-33996187.html
Կընդլայնվի անձանց շրջանակը, որոնցից պարտադիր թեստավորման պատասխան չի պահանջվի. փոխնախարար
Կընդլայնվի անձանց շրջանակը, որոնցից պարտադիր թեստավորման պատասխան չի պահանջվի. փոխնախարար
Sputnik Արմենիա
Տարբեր քննարկումներ են անցկացվել, և որոշվել է փոփոխություններ կատարել բացառությունների շարքում։ 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T14:44+0400
2021-10-06T14:44+0400
2021-10-06T21:20+0400
հայաստան
լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար)
պշռ թեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/2336/29/23362947_0:0:3072:1728_1920x0_80_0_0_495554573f02907e0ce06f7978660a72.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկայում կընդլայնվի այն անձանց շրջանակը, որոնցից 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստավորման պատասխան չի պահանջվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, ըստ որի` աշխատողը գործատուին ՊՇՌ թեստի պատասխան կամ էլ 14 օրը մեկ պատվաստման հավաստագիր պետք է ներկայացնի։ Նանուշյանը հիշեցրեց, որ 14 օրը մեկ իրենց գործատուին ՊՇՌ թեստի պատասխան կարող են չներկայացնել արդեն իսկ պատվաստված անձինք, հղիներն ու ցուցում ունեցող անձինք։Նրա խոսքով` ևս 1-2 դեպքով էլ բացառություններ կլինեն, բայց չմանրամասնեց, թե խոսքը որ խմբերին է վերաբերելու։Հարցին, թե արդյո՞ք նախարարությունը թեստերի գնային քաղաքականության վրա կարող է ազդել, քանի որ մարդիկ այժմ պարտավոր են թեստ հանձնել, Նանուշյանը պատասխանեց` նախարարությունը մասնավոր լաբորատորիաներում իրականացվող թեստերի գներին միջամտելու որևէ լիազորություն չունի։Նա հիշեցրեց, որ թեստերն անվճար են նրանց համար, ովքեր ախտանշաններ ունեն։ Բացի այդ, Հայաստանում անվճար է կորոնավիրուսի բուժումն ու պատվաստումը։Նշենք, որ հոկտեմբերի 1-ից 1-2 օր առաջ պարզվեց` թեստի պատասխան կարելի է ներկայացնել մինչև հոկտեմբերի 14-ը։ Շատերը, սակայն, արդեն իսկ թեստավորվել էին, և մարդիկ վրդովվեցին, թե ինչու տեղեկացված չեն եղել այդ մասին։
https://arm.sputniknews.ru/20211006/voreve-meki-testi-pataskhany-chi-kvorchum-nanushjany-arden-isk-pshr-test-handznatsneri-masin-33993871.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2336/29/23362947_182:0:2913:2048_1920x0_80_0_0_8c994ad23b43c1dd3cce22ae0f132b6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար), պշռ թեստ
հայաստան, լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար), պշռ թեստ
Կընդլայնվի անձանց շրջանակը, որոնցից պարտադիր թեստավորման պատասխան չի պահանջվի. փոխնախարար
14:44 06.10.2021 (Թարմացված է: 21:20 06.10.2021) Տարբեր քննարկումներ են անցկացվել, և որոշվել է փոփոխություններ կատարել բացառությունների շարքում։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկայում կընդլայնվի այն անձանց շրջանակը, որոնցից 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստավորման պատասխան չի պահանջվի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, ըստ որի` աշխատողը գործատուին ՊՇՌ թեստի պատասխան կամ էլ 14 օրը մեկ պատվաստման հավաստագիր պետք է ներկայացնի։ Նանուշյանը հիշեցրեց, որ 14 օրը մեկ իրենց գործատուին ՊՇՌ թեստի պատասխան կարող են չներկայացնել արդեն իսկ պատվաստված անձինք, հղիներն ու ցուցում ունեցող անձինք։
«Տարբեր քննարկումների արդյունքում բացառությունների շարքում փոփոխություններ կլինեն, և, օրինակ, մինչև 18 տարեկան աշխատողները նույնպես բացառություն կկազմեն»,–ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով` ևս 1-2 դեպքով էլ բացառություններ կլինեն, բայց չմանրամասնեց, թե խոսքը որ խմբերին է վերաբերելու։
Հարցին, թե արդյո՞ք նախարարությունը թեստերի գնային քաղաքականության վրա կարող է ազդել, քանի որ մարդիկ այժմ պարտավոր են թեստ հանձնել, Նանուշյանը պատասխանեց` նախարարությունը մասնավոր լաբորատորիաներում իրականացվող թեստերի գներին միջամտելու որևէ լիազորություն չունի։
Նա հիշեցրեց, որ թեստերն անվճար են նրանց համար, ովքեր ախտանշաններ ունեն։ Բացի այդ,
Հայաստանում անվճար է կորոնավիրուսի բուժումն ու պատվաստումը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից 1-2 օր առաջ պարզվեց` թեստի պատասխան կարելի է ներկայացնել մինչև հոկտեմբերի 14-ը։ Շատերը, սակայն, արդեն իսկ թեստավորվել էին, և մարդիկ վրդովվեցին, թե ինչու տեղեկացված չեն եղել այդ մասին։