https://arm.sputniknews.ru/20211006/inchu-e-sinvofarm-patvastanjuti-pakasurd-arajacel-hajastanum-parzabanum-33990350.html
Ինչո՞ւ է «Սինոֆարմ» պատվաստանյութի պակասուրդ առաջացել Հայաստանում. պարզաբանում
Ինչո՞ւ է «Սինոֆարմ» պատվաստանյութի պակասուրդ առաջացել Հայաստանում. պարզաբանում
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2 դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությունը։ 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T12:47+0400
2021-10-06T12:47+0400
2021-10-06T12:49+0400
հայաստան
պատվաստում
պատվաստանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0a/28242344_0:151:1600:1051_1920x0_80_0_0_6ae218d9bde49774cf16df60de72795d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Վերջին օրերին Հայաստանում դիտվում է «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է տանում հնարավորինս սեղմ ժամկետներում «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։«Ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից արտադրական գործընթացներով: Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը»,- նշում են ՀՎԿԱԿ-ից:Խնդիրը կապված է նաև Հայաստան ժամանող չվերթերի հետ՝ պայմանավորված COVID-19 համավարակով:Միաժամանակ կառույցից հայտնում են, որ 2 դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությունը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը:1155 նոր դեպք, 21 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
https://arm.sputniknews.ru/20211005/modernai-patvastanjuty-hasaneli-klini-hh-pvoliklinikanerum-ev-sharzhakan-keterum-33962574.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0a/28242344_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c82178490201c1b227bd58d852ab2b17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատվաստում, պատվաստանյութ
հայաստան, պատվաստում, պատվաստանյութ
Ինչո՞ւ է «Սինոֆարմ» պատվաստանյութի պակասուրդ առաջացել Հայաստանում. պարզաբանում
12:47 06.10.2021 (Թարմացված է: 12:49 06.10.2021) ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 2 դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Վերջին օրերին Հայաստանում դիտվում է «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է տանում հնարավորինս սեղմ ժամկետներում «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
«Ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից արտադրական գործընթացներով: Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը»,- նշում են ՀՎԿԱԿ-ից:
Խնդիրը կապված է նաև
Հայաստան ժամանող չվերթերի հետ՝ պայմանավորված COVID-19 համավարակով:
Միաժամանակ կառույցից հայտնում են, որ 2 դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությունը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը: