https://arm.sputniknews.ru/20211005/modernai-patvastanjuty-hasaneli-klini-hh-pvoliklinikanerum-ev-sharzhakan-keterum-33962574.html
«Moderna»–ի պատվաստանյութը հասանելի կլինի ՀՀ պոլիկլինիկաներում և շարժական կետերում
«Moderna»–ի պատվաստանյութը հասանելի կլինի ՀՀ պոլիկլինիկաներում և շարժական կետերում
Sputnik Արմենիա
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Մոդեռնան» ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում պատվաստումներ իրականացնելու համար: 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T16:41+0400
2021-10-05T16:41+0400
2021-10-05T16:43+0400
հայաստան
պոլիկլինիկա
պատվաստանյութ
moderna պատվաստանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/47/22214769_0:19:1600:919_1920x0_80_0_0_94804de748a72b9f792357d4ad05cb67.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան «Moderna» ընկերության 50 հազար դեղաչափ «Spikevax» («Սպայկվաքս») պատվաստանյութը, որը Լիտվայի կառավարությունը նվիրաբերել է Հայաստանին, հասել է Երևան: Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը։«Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում»,–նշված է հաղորդագրության մեջ։Միաժամանակ նախարարությունը տեղեկացնում է, որ ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:Հիշեցնենք` սեպտեմբերի 30–ին հայտնի դարձավ, որ Լիտվայի կառավարությունը որոշել է «Moderna»–ի արտադրած «Spikevax» պատվաստանյութի 50 000 դեղաչափ փոխանցել Հայաստանին:Հոկտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 517 047 պատվաստում։ Նույն օրվա տվյալներով` պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 352 600 մարդ, երկրորդ դեղաչափը` 164 447։
https://arm.sputniknews.ru/20211004/vor-tariqi-mardik-en-aveli-shat-patvastvel-hajastanum-33915157.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2221/47/22214769_73:0:1497:1068_1920x0_80_0_0_e329491a71dac7cd4075cabb0b50167f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պոլիկլինիկա, պատվաստանյութ, moderna պատվաստանյութ
հայաստան, պոլիկլինիկա, պատվաստանյութ, moderna պատվաստանյութ
«Moderna»–ի պատվաստանյութը հասանելի կլինի ՀՀ պոլիկլինիկաներում և շարժական կետերում
16:41 05.10.2021 (Թարմացված է: 16:43 05.10.2021) Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Մոդեռնան» ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում պատվաստումներ իրականացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան «Moderna» ընկերության 50 հազար դեղաչափ «Spikevax» («Սպայկվաքս») պատվաստանյութը, որը Լիտվայի կառավարությունը նվիրաբերել է
Հայաստանին, հասել է Երևան: Տեղեկությունը հայտնում է
առողջապահության նախարարությունը։
«Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նախարարությունը տեղեկացնում է, որ ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Հիշեցնենք` սեպտեմբերի 30–ին հայտնի դարձավ, որ Լիտվայի կառավարությունը որոշել է «Moderna»–ի արտադրած «Spikevax» պատվաստանյութի
50 000 դեղաչափ փոխանցել Հայաստանին:
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 517 047 պատվաստում։ Նույն օրվա տվյալներով` պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 352 600 մարդ, երկրորդ դեղաչափը` 164 447։