00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շենք՝ Հայաստանի նախագահների համար․ ով, երբ ու ինչպես

© Sputnik / Asatur YesayantsДень независимости Армении (21 сентября 2018). Еревaн
День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Բաժանորդագրվել
Երկրի բարձրագույն ղեկավարների կարիերան տարբեր կերպ է դասավորվում. ոմանք հասնում են նպատակին խելքով ու կառավարչական տաղանդով, ոմանք՝ ճակատագրի բերումով են վեր սլանում, ոմանց էլ օգնում են ինտրիգներն ու կապերը։ Դրանք բոլորը Հայաստանում էլ է եղել։
Լևոն Տեր-Պետրոսյանը առաջինը չէ, իսկ Արմեն Սարգսյանը Երևանի Մարշալ Բաղրամյան 26 հասցեում գտնվող տան վերջին տերը չէ։ Մինչ այդ՝ խորհրդային ժամանակներում՝ հանրապետության Սահմանադրության (բայց ոչ փաստացի) առաջին դեմքերը չորսն էին։ Նրանք զբաղեցնում էին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնը։ Նրանք էլ էին գալիս այդ շենք, մտնում էին աշխատասենյակ, որտեղ էլ սկսում էին իրենց աշխատանքային օրը։
Разрушения в результате теракта 11 сентября в Нью-Йорке - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Ամերիկյան ողբերգություն ու 14 աֆրիկյան կով. ի՞նչ դաս պետք է քաղի Հայաստանը
Ժամանակ առ ժամանակ, նախապես կազմված ժամանակացույցի համաձայն, այդ անձինք մեկնել են Մոսկվա, ապրել Կրեմլում, հրամանագրեր և համամիութենական նշանակության որոշումներ ստորագրել, դիմավորել-ճանապարհել են արտասահմանյան բարձրաստիճան հյուրերի, հանձնել հայրենիքի պարգևները, նայել գնդակահարության դատապարտվածների դիմումները՝ որոշելով, թե ում են ողորմելու, իսկ ում՝ մահապատժի ենթարկելու: Այսպիսով, մի կողմից ընդգծվում էր ԽՍՀՄ միութենական հանրապետություններից յուրաքանչյուրի նախագահության նախագահի բարձր կարգավիճակը, իսկ մյուս կողմից հաստիքային "համամիութենական ավագը" կարող էր հերթական արձակուրդ մեկնել ու հանգստանալ։
Խորհրդաին շրջանի Բաղրամյան 26-ի վերջին տերը Հրանտ Մուշեղի Ոսկանյանն էր՝ պատվի, պարտքի սուր զգացումով, հայրենասեր մարդ, գրքերի սիրահար ու երաժշտության գիտակ։
"Հայաստանի օդն ինձ ուժ տվեց...", կամ ինչպես անանուն շամպայնը ապշեցրեց անվանի հյուրին
1990-ին, երբ Երևանում կրքերը եռում էին ու փոթորկվում, Հրանտ Ոսկանյանի աշխատասենյակ ներխուժեց կանանց մի խումբ, որոնց ժողովուրդը "հհշական բուլդոզեր" էր ասում։ Նրանք ամեն ինչ ջարդուխուրդ արեցին, աշխատավայրը չլքած "ժողովրդի թշնամուն" գլխի ծանր վնասվածք հասցրին ու անպատիժ հեռացան։ Ոսկանյանը շուտով ապաքինվեց ու աշխատանքի գնաց մինչև այն պահը, երբ խորհրդային իշխանությունը վերջնականապես ընկավ։
Ոսկանյանը հեռացավ, Տեր-Պետրոսյանն եկավ, բայց չանտեսենք ժամանակագրությունը։
Հայաստանի խորհրդային հանրապետության առաջին ղեկավարը Մացակ Պետրոսի Պապյանն էր, նա ժողովրդի մարդ էր։
Ճանապարհ էր անցել հովիվից մինչև Հայկական ԽՍՀ Ստեփանավանի շրջանի՝ Ստալինի անվան կոլտնտեսության նախագահ, և երբ թվում էր, թե աճելու տեղ չկա, պարզվեց, որ կա։ Նշանակվեց Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ։ Նրա հետ հեշտ էր շփվել, կուսակցության գիծը հասկանում էր, ժողովրդի հետ կարողանում էր խոսել, իսկ այն, որ Արիստոտելի խելքով չէր, նույնիսկ լավ էր։
Сергей Довлатов (начало 1980-х годов). США - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
«Ժամանակին սարերում էինք ապրում». ինչո՞ւ են հայերը նեղացել Դովլաթովից
1953 թվականի գարնանը Մացակ Պապյանը հանձնեց աշխատասենյակը Շմավոն Առուշանյանին, որը կուսակցական-կառավարական բացառիկ կենսագրություն ուներ։ Նա եղել էր և՛ գյուղատնտեսության ժողովրդական կոմիսար, և՛ կուսակցության Լենինականի առաջին քարտուղար, և՛ ավտոմոբիլային տրանսպորտի նախարար, ու էլի շատ անհրաժեշտ ու կարևոր պաշտոններ էր զբաղեցրել: Այդ պատճառով, երբ 1954 թվականին Առուշանյանը դարձավ պետական իշխանության ամենանշանակալի դեմքը, Հայաստանի վերնախավն ավելի շատ շնորհավորում էր, քան՝ զարմանում։ Ճիշտ է, երբ կարևոր հուղարկավորության արարողությունները քննարկելիս Առուշանյանը մի անգամ ասաց. "Լավ կլիներ, որ դահլիճում փոքրիկ քառյակ նվագեր...", ոմանք անհարմար զգացին, բայց, ինչպես ասում են՝ բոլորի հետ էլ պատահում է... Ինչ էլ որ լինի, Հայաստանն աճում, զարգանում և նույնիսկ տեղ-տեղ բարգավաճում էր։
Ինչու Վարդենիսը, Ծաղկաձորը թուրքերեն անուններ ունեին. նույնկերպ Բաքվի Արմենիքենդ էլ ՀՀ է
Ժամանակները փոխվում էին, բարձր պաշտոնների համար սկսում էին ընտրել արդեն ոչ միայն հեշտ կառավարվող մարդկանց, այլև խելացի, լայն մտահորիզոն ունեցող, որ ամոթ չլինի արտասահման ուղարկել, որ այնտեղ այնպիսի հիմարություններ չխոսեն, ինչպիսին է "լեդին ու համիլթոններ", որ կարդացած գրքերի ցանկում մեկուկես գրքից ավել լինի։
Եվ ահա Նագուշ Խաչատուրի Հարությունյանը՝ ակադեմիկոս, պրոֆեսոր ու ընդհանրապես խելացի մարդ։ 1975 թվականին նա տեղափոխվում է Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 26 տուն, գործի է անցնում և չի կարելի ասել, որ ուժը չի պատւոմ։ Այլ բանի մասին պետք է ասել։ Այդ ժամանակ նույնիսկ ամենամիամիտ քաղաքացիները հասկանում էին, որ խորհրդային նախագահի դերը նման է Մեծ Բրիտանիայում անգլիական թագուհու տեղին՝ իշխել, բայց չկառավարել։
Երկրի կառավարմամբ լիովին և ամբողջությամբ զբաղված էին նույն պողոտայի մյուս կողմում կանգնած համար 19 շենքի մարդիկ ։ Այնտեղ՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմում որոշումներ էին կայացվում կամ նշվում, իսկ Գերագույն խորհրդին մնում է հլու-հնազանդ համաձայնել դրանց։
Նագուշ Հարությունյանին փոխարինեց Բաբկեն Սարկիսովը։ Այդ ժամանակ (1975 թվականին) Բաղրամյան պողոտայի տան տիրոջ աթոռն արդեն թափուր էր, բայց Կարեն Դեմիրճյանը ձգձգում էր նշանակումը, ու Երևան զանգահարեց կուսակցության երկրորդ դեմքը՝ Միխայիլ Սուսլովը։
Воинские подразделения, перешедшие на сторону российского парламента, перед зданием Верховного Совета РСФСР. - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Շուտով նա էլ չի լինի. պետական հեղաշրջումները, առաջնորդների դիմանկարներն ու իմաստուն հայերը
-Նշանակությունից ի՞նչ կա։ Ինչու՞ եք ձգձգում։
- Դե, փնտրում ենք, - պատասխանում է Հայաստանի առաջին դեմքը։
- Ի՞նչ կա փնտրելու, - զարմանում է ԽՄԿԿ երկրորդ դեմքը, - Ձեր մոտ Սարկիսովը կա, աշխատել է ԽՄԿԿ ԿԿ-ում, արժանի կադր է, ստուգված․․․
Հաջորդ օրն արդեն հարցը լուծված էր։
Բաբկեն Սարկիսովը ծնունդով Շուշիից է, տարիներով Բաքվում է աշխատել (սկսել է որպես մեխանիկական արհեստանոցների փականագործ), ապա կուսկազմակերպիչ է դարձել Բաքվի նավթավերամշակման գործարանում, հետո աշխատել է Մոսկվայում, ու այն էլ որտեղ՝ ԽՄԿԿ Կենտկոմում, այնտեղից մեկնել է Երևան՝ աշխատել որպես նախարար, գիտության կոմիտեի նախագահ։
Մեկ անգամ չէ, որ գործի բերումով հանդիպել եմ Սարկիսովի հետ։ Մի անգամ տեսա նրան աշխատասենյակում. նստած, ուշադիր ուսումնասիրում է սեղանին դրված տետրը։ Կառավարական հեռախոսով զանգերը շեղում են, Սարկիսովը ստիպված է լինում տեղից վեր կենալ, հեռանալ կողքի սենյակ, որ լրագրողի ներկայությամբ պետական կարևորության հարցերը չքննարկի։
Министр по ЧС Андраник Пилоян с коллегами на заседании правительства (6 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Ինչ արդյունք են տալիս պաշտոնյաները, կամ ինչու են մարդիկ ավելի շատ զբաղված խաղում, քան կան
Ձանձրանում եմ ու պահի տակ նայում եմ նրա առջև դրված տետրին։ Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահն իր թոռնուհու ստուգողական թելադրությունն էր ուսումնասիրում։ Ամենավատն բանը չէ, ինչով կարելի է զբաղվել կառավարական պարգևները հանձնելուց առաջ կամ հետո։
... Անկախ Հայաստանի առաջին նախագահը, ինչպես հայտնի է, Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հետո եկավ Ռոբերտ Քոչարյանը, որին հաջորդեց Սերժ Սարգսյանը, այսօր Մարշալ Բաղրամյան պողոտայի շենքում հաստատվել է Արմեն Սարգսյանը։ Նրան, թե ինչ են իր մասին մտածում, ասում (կամ չեն ասում) Հայաստանում՝ ես ավելացնելու բան չունեմ։
Լրահոս
0