https://arm.sputniknews.ru/20211006/hrvomi-nakhagahakan-palati-vra-hajkakan-drosh-e-bardzracvel-33992225.html
Հռոմի նախագահական պալատի վրա հայկական դրոշ է ծածանվում
Հռոմի նախագահական պալատի վրա հայկական դրոշ է ծածանվում
Sputnik Արմենիա
Մեկնարկել է ՀՀ նախագահի պետական այցը Իտալիա: Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ծրագրել։ 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T13:30+0400
2021-10-06T13:30+0400
2021-10-06T16:26+0400
հայաստան
արմեն սարգսյան
իտալիա
դրոշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/06/34001081_0:0:1600:901_1920x0_80_0_0_736f35b62b3d343f113e058e1afcb8de.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հռոմի Քվիրինալյան պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Դա կապված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցի հետ։ Տեղեկությունը Հռոմից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Սերջո Մատարելլան դիմավորել է ՀՀ նախագահին պալատի մուտքի մոտ, սակայն համավարակի պատճառով նախագահները չեն սեղմել միմյանց ձեռքերը։ Հնչել են Իտալիայի և Հայաստանի օրհներգերը, հայկական եռագույնը բարձրացվել է պալատի վրա։ Այնուհետև պատվո պահակախումբը հանդիսավոր քայլերթ է արել ու ազդարարել ՀՀ նախագահի պետական այցի մեկնարկը:Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի նախագահը պետական այց է կատարում Իտալիա։ Նախատեսված են հանդիպումներ Սենատի ղեկավար Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ: ՀՀ նախագահը կայցելի նաև «Լևոնյան» վարժարան, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սարգսյանին ուղեկցում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
https://arm.sputniknews.ru/20210905/-COVID-19-patvastum-28897087.html
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/06/34001081_165:0:1588:1067_1920x0_80_0_0_3570ce679cf803bd623933af0a4b7748.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, իտալիա, դրոշ
հայաստան, արմեն սարգսյան, իտալիա, դրոշ
Հռոմի նախագահական պալատի վրա հայկական դրոշ է ծածանվում
13:30 06.10.2021 (Թարմացված է: 16:26 06.10.2021) Մեկնարկել է ՀՀ նախագահի պետական այցը Իտալիա: Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ծրագրել։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հռոմի Քվիրինալյան պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Դա կապված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցի հետ։ Տեղեկությունը Հռոմից հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Սերջո Մատարելլան դիմավորել է ՀՀ նախագահին պալատի մուտքի մոտ, սակայն համավարակի պատճառով նախագահները չեն սեղմել միմյանց ձեռքերը։ Հնչել են Իտալիայի և Հայաստանի օրհներգերը, հայկական եռագույնը բարձրացվել է պալատի վրա։ Այնուհետև պատվո պահակախումբը հանդիսավոր քայլերթ է արել ու ազդարարել ՀՀ նախագահի պետական այցի մեկնարկը:
Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի նախագահը պետական այց է կատարում Իտալիա։ Նախատեսված են հանդիպումներ Սենատի ղեկավար Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:
ՀՀ նախագահը կայցելի նաև «Լևոնյան» վարժարան, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սարգսյանին ուղեկցում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: