00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իտալիայում չեն բացառում, որ COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա

© Sputnik / Густаво Вальенте / Անցնել մեդիապահոցВакцинация от коронавируса
Вакцинация от коронавируса  - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Բաժանորդագրվել
Իտալիայի առողջապահության նախարար Սպերանցան ասել է, որ Իտալիան չի վախենա COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր դարձնելուց։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան չի բացառում երկրում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման սահմանումը, հայտարարելով, որ կառավարությունն այդ մասին որոշում կկայացնի  «մի քանի շաբաթ անց»: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սպերանցան հիշեցրել է, որ Իտալիան Եվրոպայում առաջինն է պարտադիր պատվաստում սահմանել բուժաշխատողների համար, որից հետո նրա օրինակին հետևել են մյուս երկրները:
«Պատվաստման պարտավորությունը ոչ թե արդեն ընդունված և վստահ որոշում է, այլ գործիք, որը մենք ունենք, և անհրաժեշտության դեպքում այն կօգտագործվի առանց երկմտելու»,-հայտարարել Է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
Սպերանցան ընդգծել է, որ ներկայիս պայմաններում, երբ վարակումները շարունակվում են, անհրաժեշտ է կա՛մ ուժեղացնել պատվաստումների արշավը, կա՛մ «պատկերացնել, որ ինչ-որ պահի ստիպված ենք լինելու անցյալի միջոցառումներ կիրառել»։
путешествую без covid-19 - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
ԵԱՏՄ-ում պատրաստվում են պատվաստումների մասին անձնագրերի փոխադարձ ճանաչմանը
«Պատվաստանյութերը փրկում են մարդկանց կյանքը։ Համավարակի ժամանակ դրանց ազդեցությունը կարող է կարճ լինել. կա՛մ մենք պետք է դրանց վրա խաղադրույք կատարենք, կա՛մ էլ ստիպված կլինենք նոր սահմանափակումներ մտածել»,-ասել է նախարարը՝ նշելով, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կարգադրությունը պարտադիր պատվաստումների վերաբերյալ կարող էր հեշտացնել դրա կիրառումը ։
Իտալիայում COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստման արշավն անցկացվում է կամավորության հիմունքներով։ Միակ բացառությունն արվել է բուժաշխատողների համար, որոնք կառավարության` ապրիլի 1-ի հրամանագրի համաձայն պետք է պատվաստվեին կորոնավիրուսի դեմ։ Բացի այդ, սեպտեմբերից «կանաչ անձնագրի» հավաստագիրը պատադիր է բուհերի և դպրոցների անձնակազմերի համար․ անցագիրը կարելի է ստանալ պատվաստումից հետո կամ ժամանակավոր՝ վարակման թեստ հանձելուց հետո։
Ո՞ւմ վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը. ԱՆ պարզաբանումը
Սեպտեմբերի 2–ին վարչապետ Մարիո Դրագին թույլատրեց ընդլայնել պարտադիր պատվաստումները և green pass գործողությունները։
Գարնանը Իտալիայի իշխանությունները խնդիր էին դրել պատվաստել բնակչության 80 տոկոսին և սեպտեմբերի վերջին երկրում հասնել կոլեկտիվ իմունիտետի: Այսօրվա դրությամբ, ըստ առողջապահության նախարարության տվյալների, իմունիզացիան ավարտել են 12 տարեկանից բարձր բնակչության 71 տոկոսը: Ներկայում երկրում բաշխվել է պատվաստանյութի ավելի քան 79 մլն չափաբաժին:
Պետք է մի կողմ թողնել քաղաքականացումը և պայքարել համավարակի ու դրա հետևանքների դեմ. Պուտին
Լրահոս
0