https://arm.sputniknews.ru/20211005/rusastany-tiezerq-ugharkec-arajin-kinvoekipazhy-33952143.html
Ռուսաստանը տիեզերք ուղարկեց առաջին «կինոէկիպաժը»
Ռուսաստանը տիեզերք ուղարկեց առաջին «կինոէկիպաժը»
Sputnik Արմենիա
«Կինոէկիպաժը» Միջազգային տիեզերակայան մեկնեց հանուն «Մարտահրավեր» ֆիլմի 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T13:13+0400
2021-10-05T13:13+0400
2021-10-05T13:16+0400
տեսանյութեր
ֆիլմ
դերասան
տիեզերք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34087879_0:0:1920:1080_1920x0_80_0_0_44fb7a3129ce9a04552325d6e2ac7354.jpg
Դերասանուհի Յուլյա Պերեսիլդը, ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Բայկոնուր տիեզերակայանից «Սոյուզ-2.1 Ա» հրթիռով մեկնեցին Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Կինոէկիպաժը» Միջազգային տիեզերակայան մեկնեց հանուն «Մարտահրավեր» ֆիլմի, որը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին կինոնկարը կլինի, որի նկարահանումները կիրականացվեն տիեզերքում պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ։Պատմության մեջ առաջին անգամ «Սոյուզ» տիեզերանավը Միջազգային տիեզերակայան ուղևորվեց առանց պրոֆեսիոնալ բորտինժեների օգնության։Օդանավը Բայկոնուրից ՄՏԿ կհասնի 3 ժամ 17 րոպեում: Սպասվում է, որ Մոսկվայի ժամանակով 15։12-ին «կինոէկիպաժը» կհասնի ՄՏԿ ռուսական սեգմենտի «Ռասսվետ» մոդուլին: Անձնակազմի տեղափոխումը կայան նախատեսված է 17։05-ին:Իլոն Մասկի տիզերանավը երկիր է վերադարձել. մանրամասներՄիջազգային տիեզերակայանում նրանց սպասում է միջազգային արշավախումբը ՝ ռուսաստանցիներ Օլեգ Նովիցկու և Պյոտր Դուբրովի, ամերիկացիներ Մարկ Վանդե Խայի, Շեյն Կիմբրոուի և Մեգան ՄաքԱրթուրի, ճապոնացի Ակիհիկո Հոսիդեի և ֆրանսիացի Թոմ Պեսկեի մասնակցությամբ:Ռուս տիեզերագնացները կօգնեն ֆիլմի նկարահանումներին։Պերեսիլդը և Շիպենկոն 12 օր կանցկացնեն Միջազգային տիեզերակայանում:Գունավոր ու բացառիկ. վերականգնվել է 1962 թ.–ի Յուրի Գագարինի ելույթի տեսաձայնագրությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34087879_276:0:1716:1080_1920x0_80_0_0_0625a8c865d077614addff87542ea38a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, ֆիլմ, դերասան, տիեզերք
տեսանյութեր, видео, ֆիլմ, դերասան, տիեզերք
Ռուսաստանը տիեզերք ուղարկեց առաջին «կինոէկիպաժը»
13:13 05.10.2021 (Թարմացված է: 13:16 05.10.2021) «Կինոէկիպաժը» Միջազգային տիեզերակայան մեկնեց հանուն «Մարտահրավեր» ֆիլմի
Դերասանուհի Յուլյա Պերեսիլդը, ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Բայկոնուր տիեզերակայանից «Սոյուզ-2.1 Ա» հրթիռով մեկնեցին Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Կինոէկիպաժը» Միջազգային տիեզերակայան մեկնեց հանուն «Մարտահրավեր» ֆիլմի, որը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին կինոնկարը կլինի, որի նկարահանումները կիրականացվեն տիեզերքում պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ։
Պատմության մեջ առաջին անգամ «Սոյուզ» տիեզերանավը Միջազգային տիեզերակայան ուղևորվեց առանց պրոֆեսիոնալ բորտինժեների օգնության։
Օդանավը Բայկոնուրից ՄՏԿ կհասնի 3 ժամ 17 րոպեում: Սպասվում է, որ Մոսկվայի ժամանակով 15։12-ին «կինոէկիպաժը» կհասնի ՄՏԿ ռուսական սեգմենտի «Ռասսվետ» մոդուլին: Անձնակազմի տեղափոխումը կայան նախատեսված է 17։05-ին:
Միջազգային տիեզերակայանում նրանց սպասում է միջազգային արշավախումբը ՝ ռուսաստանցիներ Օլեգ Նովիցկու և Պյոտր Դուբրովի, ամերիկացիներ Մարկ Վանդե Խայի, Շեյն Կիմբրոուի և Մեգան ՄաքԱրթուրի, ճապոնացի Ակիհիկո Հոսիդեի և ֆրանսիացի Թոմ Պեսկեի մասնակցությամբ:
Ռուս տիեզերագնացները կօգնեն ֆիլմի նկարահանումներին։
Պերեսիլդը և Շիպենկոն 12 օր կանցկացնեն Միջազգային տիեզերակայանում: