00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև թոշակները բարձրանան, գներն արդեն առաջ են անցել. խոստում և իրականություն

© Sputnik / Andranik GhazaryanՏարեց կին
Տարեց կին - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Տարեց կին
Բաժանորդագրվել
Հայաստանում մեկ տարում պարենային ապրանքների գներն աճել 15.4% –ով։ 2022թ–ի հունվարի 1-ից թոշակներն ու նպաստները 26 500–ից կդառնան 28 600 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։ ՀՀ կառավարությունն այս մասին հայտարարեց հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ներկայացնելիս։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը 2-3 հազար դրամի ավելացման մասին է։
Նվազագույն կենսաթոշակը, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում վճարվող նպաստների չափերը հունվարի 1-ից նախատեսվում է 26 500–ից դարձնել 28 600։
Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակն էլ նախատեսվում է ավելացնել 3000 դրամով։
Бензоколонка - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Նոր ու ժամանակակից ավտոլցակայանների ցանց Հայաստանում․ ինչ կապ ունի SOCAR-ը
Բայց կառավարության այս բարի լուրն այսօր ստվերեց Վիճակագրական կոմիտեի հերթական հրապարակումը, որի համաձայն` 2021թ.–ի սեպտեմբերին 2020թ.–ի սեպտեմբերի համեմատ Հայաստանում միայն պարենային ապրանքների գներն աճել 15.4% –ով։
Թե որքանով են համադրելի կառավարության խոստացած ավելացումները արդեն տեղի ունեցած ու շարունակվող թանկացումների հետ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն առաջարկում է դիտարկել նվազագույն սպառողական զամբյուղի օրինակով։

«Եթե նվազագույն զամբյուղը դիտարկենք 30 000 դրամ, չնայած իրականում ավելին է, այդ 30 000–ի 15 տոկոսը արդեն 5000 դրամ է կազմում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պիպոյանը։

Նա հիշեցրեց, որ հունվարի 1-ից խոստացված ավելացումները այս թվի գրեթե կեսն են` ընդամենը 2000-3000 դրամ։
«Իհարկե, կառավարությունը տարբեր պատճառաբանություններ կարող է բերել, հիմնավորել, որ բյուջեն դրանից ավել հնարավորություն չէր տալիս, բայց բյուջեն պետք է դիտարկել ընդհանրության մեջ` ինչ ծախսեր ունենք ու դրանց համար ինչ հատկացումներ ենք անում։ Եթե մենք մի տեղ սխալ ծախս ենք անում, մեկ այլ տեղ, բնականաբար, շատ ավելի կարևոր ծախս այլևս չենք կարողանում անել»,– ասաց Պիպոյանը։
«Նուբարաշեն» աղբավայր - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Աղբից` էլեկտրականություն. տեխնոլոգիան յուրացնում են ՌԴ-ում և պատրաստ են տալ Հայաստանին
Հայաստանյան բյուջեի խրոնիկ «սխալ ծախսը», նրա դիտարկմամբ, պետական ապարատի ծախսն է։ Պիպոյանի խոսքով` 10 տարի լսում ենք, որ պետական ապարատն իր ծախսերով ուռճացված է, իշխող քաղաքական ուժն այս խոստումով 3 տարի առաջ եկավ իշխանության, բայց արդյունքն առ այսօր տեսանելի չէ։
«Այնպես որ, եթե ասում են` գումար չունենք, մենք դա կարող ենք հասկանալ, բայց ամբողջ հարցը հետևյալն է` արդյո՞ք մենք բյուջեն օպտիմալ ենք բաշխում, արդյո՞ք ծախսերն անում ենք թիրախային»,– հռետորական հարց հնչեցրեց փորձագետը։
Եզրափակելով թեման` «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը համոզմունք հայտնեց, որ կառավարությունն ինքն էլ գիտի, որ խոստացված 2-3 հազար դրամը համարժեք փոխհատուցում չէ օրեցօր աճող գների դիմաց։

«Ընդամենը մասնակի մեղմող քայլ է անում, և հիմնավորումն էլ անպայման կլինի այն, որ բյուջեն ընդամենը այսքան է, դա մեզ հնարավորություն է տալիս ընդամենը այսքան բարձրացում անելու ու փոքր–ինչ մեղմելու սոցիալական խնդիրը»,– ասաց Պիպոյանը։

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին 1 տարում, 2021թ–ի սեպտեմբերի դրությամբ (2020թ. սեպտեմբերի համեմատ) միայն բանջարեղենը թանկացել է 64.5%–ով, միրգը` 3, արևածաղկի ձեթը`55.1%–ով։
Հացի գինն աճել է 9.8%-ով, կաթնամթերքի, պանրի գները` 10%–ով։ Ձվի գինը նույն ժամանակահատվածում բարձրացել է 27.4%-ով, շաքարավազինը` 31.1%–ով։
Թանկացել է նաև մսամթերքը, օրինակ` խոզի մսի գինը 2020թ. սեպտեմբերից ի վեր ավելացել է 40.2%-ով։
Ձկան և ծովամթերքի գինը մեկ տարվա մեջ բարձրացել է 27.7%–ով, տեղական իշխանը 2020թ.–ի սեպտեմբերից հետո թանկացել է 31.6%–ով։
Ոչ պարենային ապրանքների գները բարձրացել են 9.9%–ով, բենզինը թանկացել է 43.1%–ով, դիզելային վառելիքը` 42.6%–ով։
Պիպոյան. «Ջրի սակագնի և համարժեք ծառայություններ մատուցելու հարցում մրցակցային վիճակ չունենք» - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
ՌԱԴԻՈ
Ջրի սակագնի և համարժեք ծառայություններ մատուցելու հարցում մրցակցություն չկա. Պիպոյան
Հիշեցնենք` Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն` այս տարի Հայաստանում գրանցվող բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի:
Այս կանխատեսումն է դրված նաև կառավարության սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած 2022թ–ի բյուջեի նախագծի հիմքում։
Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Լրահոս
0