00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղբից` էլեկտրականություն. տեխնոլոգիան յուրացնում են ՌԴ-ում և պատրաստ են տալ Հայաստանին

© Sputnik / Aram Nersesyan«Նուբարաշեն» աղբավայր
«Նուբարաշեն» աղբավայր - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
«Նուբարաշեն» աղբավայր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նման տեխնոլոգիայով աղբը ամբողջությամբ վերամշակվում է. նույնիսկ դրանից մնացած մոխիրը կարելի է ասֆալտի մեջ կիրառել։
Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Աղբի վերամշակման ճապոնա-շվեյցարական տեխնոլոգիան տեղայնացվել է Ռուսաստանում, որտեղ արդեն 5 նման էլեկտրակայաններ են կառուցվում։ Աղբը վերամշակվում է ամբողջությամբ. նույնիսկ մնացած մոխիրը կարելի է ասֆալտի հետ խառնել։ Նման ՋԷԿ-երի համար Ուրալի մեքենաշինարարները մի շարք նոր տուրբինների են ստեղծել։ Վերջապես, կրճատվում են աղբավայրերի տարածքները, ինչը փոքր Հայաստանի համար նույնպես կարևոր է։
Աղբից էլեկտրակայանների կառուցման տեխնոլոգիան արդեն սկսել են յուրացնել Ռուսաստանում և պատրաստ են իրենց փորձն առաջարկել Հայաստանին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ուրալի տուրբինային գործարանի վաճառքի տնօրեն Դմիտրի Իզոտինը։
И.о. министра территориального управления инфраструктуры Сурен Папикян ознакомился с процессом строительства первого строящегося в Армении санитарного полигона (12 июля 2021). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
ՀՀ–ում առաջին սանիտարական աղբավայրը կառուցվում է. Պապիկյանը ծանոթացել է աշխատանքներին
Մասնավորապես, այս տեխնոլոգիան ցանկանում են առաջարկել Հրազդանի ՋԷԿ-ի արդիականացման համար։ Այս պահին այդ կայանն ուզում են անջատել ցանցից, քանի որ սարքավորումները հնացած են, ու էլեկտրականությունը չափազանց թանկ է արտադրվում (Հրազդանի ՋԷԿ-ը չշփոթել հարևանությամբ գտնվող «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» կայանի հետ – խմբ․)։ Իզոտինը նշեց, որ այնուամենայնիվ, Հրազդանի ՋԷԿ-ն իր ամբողջ ենթակառուցվածքով կարելի է պահպանել՝ վերասարքավորելով այն աղբը այրելու համար:
Ռուսական «Ռոստեխ» և «Ռոսատոմ» կորպորացիաները ճապոնա-շվեյցարական Hitachi Zosen Inova ընկերության տեխնոլոգիայով արդեն չորս ՋԷԿ են կառուցում կոշտ թափոնների հիման վրա Մերձմոսկվայում։ Կայանները տարեկան վերամշակելու են 770 հազար տոննա աղբ: Եվս մեկ նման կայան կառուցվում է Թաթարստանում՝ 550 հազար տոննա հզորությամբ։ Ուրալացիները սեփական արտադրության տուրբիններ են մատակարարում կայաններին։
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է. կայանի նորոգման գումար չկա
Եվրոպայում նման կայանների ծախսատարությունը ցածր է, քանի որ այնտեղ արդեն աղբի տեսակավորման մշակույթ կա։ Հետևաբար, ընդհանուր աղբում նվազագույն քանակությամբ է մետաղ, պլաստիկ ու ապակի հայտնվում։ Ռուսաստանում նույնպես սկսում են աստիճանաբար ներդնել աղբի տեսակավորումը։ Տեսակավորված աղբի մեջ մնացած մետաղը, հեշտ է առանձնացնել մագնիսներից ու հատուկ սարքերի օգնությամբ։ Այն օգնում է հայտնաբերել մետաղական իրերը, այդ թվում մարտկոցները։ Իսկ մնացած աղբը այրում, մոխրի են վերածում, որը կիրառվում է որպես ասֆալտի ծածկույթի բաղադրիչ: Այսպիսով, աղբը ամբողջությամբ մշակվում է։ Բացի այդ, Եվրոպայում գործող նման կայաններում արտանետումները կազմում են տասներորդ մասը (մնացածը քամվում է ֆիլտրերով) ։

«Եթե խոսենք ոչ թե նոր կայանի կառուցման, այլ եղած կայանը վերազինելու մասին, ապա փոփոխություններն այնքան էլ մեծ չեն լինի, քանի որ պահպանվում է կայանի ամբողջ ենթակառուցվածքը։ Միայն որպես վառելիք գազի փոխարեն աղբ է օգտագործվում, իսկ մնացած տեխնոլոգիան նույնն է՝ գոլորշի է արտադրվում, տուրբինը պտտեցնում է ու էլեկտրաէներգիա է տալիս», - պարզաբանեց Իզոտինը։

Կայանի ՕԳԳ-ն փոքր-ինչ ցածր է, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աղբի էներգետիկ արժեքն ավելի ցածր է։ Սակայն նման կայանների ընդհանուր ազդեցությունն անչափ մեծ է, քանի որ դրանք մեծ տարածքներ են ազատում աղբից։
Բացի այդ, այդ կայանների համար «Ուրալյան տուրբինային գործարանը» մշակել է Ռուսաստանում առաջին տուրբինները, որոնք սառեցման համար օդային, ոչ թե ջրային կոնդենսացիոն կայանքներ են օգտագործում են։
Հովհաննիսյան. «Մայրաքաղաքի արդեն իսկ 66 կետերում կա աղբի տեսակավորման հնարավորություն» - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2021
Հաջողությունը սպասվածից մեծ էր. Երևանի 66 կետում կա աղբի տեսակավորման հնարավորություն
«Դա սովորական սառեցման աշտարակ չէ, որտեղ գոլորշին շփվում է սառը օդի հետ, ու դրա մի մասը գոլորշիանում է։ Գոլորշին շրջանառվում է փակ ցիկլով ու նվազագույն ջուր է պահանջում: Կարծում եմ՝ Հայաստանի համար, որտեղ ջրային ռեսուրսները սահմանափակ են, դա շատ կարևոր է», - ավելացրեց Իզոտինը։
Ուրալի տուրբինային գործարանը պատրաստ է իր տեխնոլոգիական իրավասություններն առաջարկել հայկական կողմին ու տարածքային կառավարման նախարարության և շահագրգիռ ընկերությունների հետ համատեղ մշակել այդ լուծումները: Աղբավայրերի կրճատումը, թափոնների վերամշակումը և նոր աշխատատեղերի ստեղծումը ևս մեկ առավելություն է Հայաստանի համար։
Լրահոս
0