https://arm.sputniknews.ru/20211005/eph-ashkhatakicnery-3000-dram-pvokhhatucum-kstanan-pshr-testi-hamar-33948403.html
ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստի համար
ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստի համար
Sputnik Արմենիա
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հրամանը ստորագրել է Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա։ 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T11:54+0400
2021-10-05T11:54+0400
2021-10-05T11:56+0400
հայաստան
երևանի պետական համալսարան (եպհ)
պշռ թեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/52/23185207_0:35:1600:935_1920x0_80_0_0_76a5631feb03569687bea4c2c3d455b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա նոր հրաման է ստորագրել։։ Տեղեկությունը հայտնում համալսարանի մամուլի ծառայությունը։Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն կամ Ձեր ստորաբաժանման ղեկավարին։Մենք բավական լիբերալ ենք. Թորոսյանը՝ պատվաստումների ու հակասական հայտարարությունների մասինՆշենք, որ հոկտեմբերի 1-ից սկսած` աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության պատասխանը։ Սեպտեմբերի 30-ին պարզ դարձավ, որ աշխատողները կարող են այդ ամենը ներկայացնել մինչև հոկտեմբերի 14-ը։Ո՞ր դեպքում ՊՇՌ թեստերի գինն ավելի կնվազի
https://arm.sputniknews.ru/20210930/ditavvorutjun-te-anpututjun-inchpes-pvokhvec-testavvorman-pahanji-amsativy-33807861.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/52/23185207_97:0:1521:1068_1920x0_80_0_0_42d2f3d1ff9b1fa3ffd4effc7763a52c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևանի պետական համալսարան (եպհ), պշռ թեստ
հայաստան, երևանի պետական համալսարան (եպհ), պշռ թեստ
ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստի համար
11:54 05.10.2021 (Թարմացված է: 11:56 05.10.2021) Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հրամանը ստորագրել է Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա նոր հրաման է ստորագրել։։ Տեղեկությունը հայտնում
համալսարանի մամուլի ծառայությունը։
«Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն կամ Ձեր ստորաբաժանման ղեկավարին։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից սկսած` աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության պատասխանը։ Սեպտեմբերի 30-ին պարզ դարձավ, որ աշխատողները կարող են այդ ամենը ներկայացնել մինչև հոկտեմբերի 14-ը։
30 սեպտեմբերի 2021, 19:58