00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիտավորությո՞ւն, թե անփութություն. ինչպես փոխվեց թեստավորման պահանջի ամսաթիվը

Թեստավորում - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Թեստավորում
Բաժանորդագրվել
Գործատուին թեստավորման պատասխան կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու հրամանը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից։ Սակայն առաջին թեստն անհրաժեշտ է հանձնել հոկտեմբերի 1-14-ը։ Շատերն արդեն ՊՇՌ թեստ են հանձնել և կարծում են` արդար չէ այդ մասին կանխավ չհայտարարելը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ երեկ` սեպտեմբերի 29-ին, արդեն իսկ գնացել և կորոնավիրուսի ՊՇՌ թեստ են հանձնել, որպեսզի հոկտեմբերի 1-ին դրա պատասխանը ներկայացնեն իրենց գործատուին։ 29-ամյա Լուսինեն այդ քաղաքացիներից մեկն է, ով իրեն խաբված է զգում։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից սկսած աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության պատասխանը։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ աշխատողները կարող են այդ ամենը մինչև հոկտեմբերի 14-ը ներկայացնել։
Խարազյան. Եթե մարդիկ պատվաստվեն, ՊՇՌ թեսթերի պահանջարկը կնվազի, գինն էլ կիջնի - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
ՌԱԴԻՈ
Ո՞ր դեպքում ՊՇՌ թեստերի գինն ավելի կնվազի
«Մեկ ամիս է, ինչ անընդհատ ասում են, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հոկտեմբերի 1-ից պետք է պատվաստման կամ էլ թեստի պատասխան ներկայացնենք գործատուներին։ Ես էլ երեկ գնացել և ՊՇՌ թեստ եմ հանձնել, որ հոկտեմբերի 1-ին աշխատանքի գնամ նորմալ, բայց այսօր հանկարծ հայտնում են, որ կարող էի մինչև հոկտեմբերի 14-ը դա անել»,–ասում է Լուսինեն ու հավելում` ստացվում է, որ ինքը մեկ անգամ ավել է թեստ հանձնելու։

Նա նշում է, որ այս ընթացքում գոնե մեկ անգամ նախարարը կամ էլ որևէ պաշտոնյա չի բացատրել, որ մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակ ունեն։ Ճիշտ հակառակն է արվել` բոլոր զրույցների ընթացքում շեշտվել է` հոկտեմբերի 1-ից պետք է աշխատանքի ներկայանալ թեստի կամ պատվաստման հավաստագրով։ Լուսինեն ասում է` նախարարություն է դիմելու և պահանջելու իր թեստի գումարը հետ վճարեն։

34-ամյա Արա Սարգսյանը նույնպես երեկ թեստավորվել է, իսկ այսօր առավոտյան իմացել, որ կարող էր նաև չշտապել։ «Եթե նախարարի հրամանի մասին ամեն օր խոսում էին և հիշեցնում` չէի՞ն կարող մեկ անգամ էլ այդ մասին հստակ ասել, որ ժողովուրդ, կարող եք մինչև հոկտեմբերի 14-ը ներկայացնել թեստի պատասխան։ Չեն ասել, քանի որ ինձ նման շատերը մտածելու էին` խուսափեն հերթերից և արագ թեստ հանձնեն։ Ինչ ձեռնտու չէ` չեն հայտարարում ուղղակի»,–ասում է Արան։
Նրա խոսքով` առողջապահության նախարարությունը, եթե մի քիչ խիղճ ունենա, ապա պետք է հոկտեմբերի 1-ից առաջ թեստավորվածների 2-րդ` հոկտեմբերի 14-ին հանձնելիք թեստավորումն իր հաշվին կազմակերպի։
COVID-19-ը կարող է հանգեցնել տեսողության լուրջ խնդիրների. Հովակիմյան
Առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախարարի հրամանի մեջ ամեն ինչ հստակ ասված է։
«Հոկտեմբերի 1-ից 14 օրվա ընթացքում 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի հավաստագիր է անհրաժեշտ ներկայացնել գործատուին։ Նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ին, իսկ առաջին թեստն անհրաժեշտ է հանձնել հոկտեմբերի 1-14-ը»,–ասացին նախարարությունից։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, նշեց, որ որևէ համակարգված գործողություն կառավարությունը չի իրականացնում։ Նրա խոսքով` այս ամենը ցույց է տալիս, որ աշխատում են ուղղակի կառավարության հրահանգներով, այլ ոչ թե համակարգված ձևով, իրավունքի ոլորտում։
Բուժաշխատող - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել
«Հապշտապ մի հրաման ընդունվեց, որը շատ վիճահարույց էր, հատկապես խտրականության հետ կապված. իշխանության վերին օղակներում կան արտոնյալներ, որոնց վրա դա չի ազդելու։ Նախարարությունը, տեսնելով իրավաբանների հստակ ձևակերպումներն այդ հրամանի` ոչ օրինական լինելու առնչությամբ, ենթադրում եմ, որ մինչև հոկտեմբերի 14-ը թույլատրեց թեստի պատասխան ներկայացնել` այդ հապշտապ օրենքը փորձելով մի փոքր մեղմել»,–ասաց Իշխանյանը։

Նրա խոսքով` անգամ դժվար է ասել սա միտումնավո՞ր էր արված, թե ոչ։ Իշխանյանը ենթադրում է, որ փնթի գործունեության արդյունք է։

Ինչ վերաբերում է թեստավորվածների պահանջին, թե նախարարությունը պետք է փոխհատուցի իրենց գումարները` Իշխանյանը նշեց, որ իրատեսական չէ դա, քանի որ բողոքներն այս իշխանությունը հաշվի չի առնում։ Նրա մեկնաբանմամբ` ի տարբերություն նախկինների, որոնք երկարատև պայքարից հետո ընկրկում էին, ապա այս իշխանությունները, լինելով «ժողովրդի իշխանություն»` ինչպես իրենք են ասում, թքած ունեն ցանկացած բողոքի վրա։
Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ. ԱՆ
Ի դեպ, արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այս թեմայով` նշելով, որ պատվաստման կամ թեստավորման հարցի շուրջ արդարադատության և առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ, և մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից։
Որպես ամփոփում` ներկայացնենք սեպտեմբերի 24-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հարցուպատասխանը, որտեղ Ավանեսյանը նշում է` հոկտեմբերի 1-ից աշխատակիցը պետք է ներկայացնի թեստավորման պատասխան կամ էլ պատվաստման հավաստագիր։
Լրահոս
0