https://arm.sputniknews.ru/20211004/rus-khaghaghapahnery-mardasirakan-ognutjun-en-cucaberel-tshartar-gjughi-bnakichnerin-33904277.html
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ճարտար գյուղի բնակիչներին
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ճարտար գյուղի բնակիչներին
Sputnik Արմենիա
Ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի հինգ մասնագետի կողմից անցկացվել է նաև բժշկական-խորհրդատվական օգնություն։ 04.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-04T11:46+0400
2021-10-04T11:46+0400
2021-10-04T11:55+0400
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
գյուղ
հումանիտար օգնություն
երեխա
կոշիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/04/33900430_0:6:1100:625_1920x0_80_0_0_d73bb6d641c484909ce7cd9da28b8ae2.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղումռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական հիմնադրամների ասոցիացիայի հետ համատեղ Ճարտար գյուղում մարդասիրական օգնություն են ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին և տեղահանվածներին, հաղորդում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը:Խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի մասնագետները վիրաբույժի, ՔԿԱ-ի, ակնաբույժի և նյարդաբանի ընդունելություն և բժշկական խորհդատվություն են իրականացրել կարիքավոր բնակչության համար։«Այսօր մենք հումանիտար-բժշկական ստուգայց ենք իրականացնում Ճարտար բնակավայրում։ Տարբեր պրոֆիլի բժիշկներ են եկել՝ թերապևտներ, վնասվածքաբան, ակնաբույժ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան և նյարդաբան։ Տեղի բնակիչներն իսկապես բուժօգնության կարիք ունենք։ Բժշկական օգնություն ստանալու համար դիմել են նաև բուժաշխատողներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Տատյանա Սերգեևան։Ճարտարի մշակույթի տանը երեխաների համար դպրոցական պարագաներ և ձմեռային կոշիկներ են բաժանել։«Այսօր հումանիտար-բժշկական ակցիա է իրականացվել Ճարտար բնակավայրում։ Մարդասիրական ակցիայի շրջանակներում ավելի քան 120 ընտանիք ապահովվել է մանկական (աղջիկների և տղաների համար) և կանացի կոշիկներով։ Ընդհանուր 360 մարդ օգնություն է ստացել, բաժանվել է 600 զույգ կոշիկ։ Բացի այդ, անցկացվել է բժշկական-խորհրդատվական օգնություն ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի հինգ մասնագետի կողմից։ Ընդհանուր ընդունելությունը՝ ավելի քան 120 մարդ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20211001/khaghaghapahnery-ognutjun-en-cucaberel-arcakhi-gisherotik-dprvoci-sanerin-tesanjut-33819344.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/04/33900430_68:0:1100:774_1920x0_80_0_0_2cf8c065e1c5826a28fd91cadc58d72b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ղարաբաղյան հակամարտություն, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում, գյուղ, հումանիտար օգնություն, երեխա, կոշիկ
արցախ, ղարաբաղյան հակամարտություն, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում, գյուղ, հումանիտար օգնություն, երեխա, կոշիկ
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ճարտար գյուղի բնակիչներին
11:46 04.10.2021 (Թարմացված է: 11:55 04.10.2021) Ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի հինգ մասնագետի կողմից անցկացվել է նաև բժշկական-խորհրդատվական օգնություն։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղումռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական հիմնադրամների ասոցիացիայի հետ համատեղ Ճարտար գյուղում մարդասիրական օգնություն են ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին և տեղահանվածներին, հաղորդում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը:
«Այսօր խաղաղապահ բժիշկներն եկել են մեզ օգնելու, և մենք շատ շնորհակալ ենք նրանց։ Քանի որ մենք նեղ մասնագետներ չունենք, և ընդհանրապես բժիշկները շատ քիչ են մեզ մոտ, մասնագետների կարիք ունենք, և սա բնակչության համար շատ մեծ օգնություն է»,-ասել է Ճարտարի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հասմիկ Աղրամանյանը։
Խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի մասնագետները վիրաբույժի, ՔԿԱ-ի, ակնաբույժի և նյարդաբանի ընդունելություն և բժշկական խորհդատվություն են իրականացրել կարիքավոր բնակչության համար։
«Այսօր մենք հումանիտար-բժշկական ստուգայց ենք իրականացնում Ճարտար բնակավայրում։ Տարբեր պրոֆիլի բժիշկներ են եկել՝ թերապևտներ, վնասվածքաբան, ակնաբույժ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան և նյարդաբան։ Տեղի բնակիչներն իսկապես բուժօգնության կարիք ունենք։ Բժշկական օգնություն ստանալու համար դիմել են նաև բուժաշխատողներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Տատյանա Սերգեևան։
Ճարտարի մշակույթի տանը երեխաների համար դպրոցական պարագաներ և ձմեռային կոշիկներ են բաժանել։
«Այսօր հումանիտար-բժշկական ակցիա է իրականացվել Ճարտար բնակավայրում։ Մարդասիրական ակցիայի շրջանակներում ավելի քան 120 ընտանիք ապահովվել է մանկական (աղջիկների և տղաների համար) և կանացի կոշիկներով։ Ընդհանուր 360 մարդ օգնություն է ստացել, բաժանվել է 600 զույգ կոշիկ։ Բացի այդ, անցկացվել է բժշկական-խորհրդատվական օգնություն ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի հինգ մասնագետի կողմից։ Ընդհանուր ընդունելությունը՝ ավելի քան 120 մարդ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: