https://arm.sputniknews.ru/20211001/khaghaghapahnery-ognutjun-en-cucaberel-arcakhi-gisherotik-dprvoci-sanerin-tesanjut-33819344.html
Խաղաղապահները օգնություն են ցուցաբերել Արցախի գիշերօթիկ դպրոցի սաներին. տեսանյութ
Խաղաղապահները օգնություն են ցուցաբերել Արցախի գիշերօթիկ դպրոցի սաներին. տեսանյութ
Sputnik Արմենիա
Դպրոցի երեխաներն ու դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներին։ 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T11:07+0400
2021-10-01T11:07+0400
2021-10-01T14:26+0400
դպրոց
խաղաղապահներն արցախում
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33821165_0:0:1920:1080_1920x0_80_0_0_59aab1182ed5fc124ef3149d2758b2a2.jpg
Խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի մասնագետները բարերարների հետ համատեղ հերթական մարդասիրական ակցիան են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի մանկապարտեզներին, դպրոցներին և համալսարաններին օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահները դպրոց-ինտերնատի տարածքում կարուսել են տեղադրել և մարզական ու մանկական հրապարակ ստեղծել սաների համար:Դպրոցի երեխաներն ու դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներին և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին։Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում սովորում է 18 սան Լեռնային Ղարաբաղի սոցիալապես անապահով ընտանիքներից:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Российские миротворцы оказали гуманитарную помощь детям школы-интерната в Карабахе
Sputnik Արմենիա
Российские миротворцы оказали гуманитарную помощь детям школы-интерната в Карабахе
2021-10-01T11:07+0400
true
PT1M07S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33821165_240:0:1680:1080_1920x0_80_0_0_abac4ce7689b67e6fc9a77b7bd5bab8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դպրոց, խաղաղապահներն արցախում, տեսանյութեր, видео
դպրոց, խաղաղապահներն արցախում, տեսանյութեր, видео
Խաղաղապահները օգնություն են ցուցաբերել Արցախի գիշերօթիկ դպրոցի սաներին. տեսանյութ
11:07 01.10.2021 (Թարմացված է: 14:26 01.10.2021) Դպրոցի երեխաներն ու դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներին։
Խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի մասնագետները բարերարների հետ համատեղ հերթական մարդասիրական ակցիան են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի մանկապարտեզներին, դպրոցներին և համալսարաններին օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահները դպրոց-ինտերնատի տարածքում կարուսել են տեղադրել և մարզական ու մանկական հրապարակ ստեղծել սաների համար:
«Երևանից Ստեփանակերտ է հասցվել մանկական խաղահրապարակ, որը ձեռք է բերվել «Մերսի» բարեգործական կազմակերպության կողմից: Տեղափոխումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տրանսպորտային միջոցներով»,- հայտնել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Դպրոցի երեխաներն ու դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներին և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին։
Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում սովորում է 18 սան Լեռնային Ղարաբաղի սոցիալապես անապահով ընտանիքներից:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: