https://arm.sputniknews.ru/20211004/pataskhanum-em-hejternerin-saakashvilu-nvor-kiny-hajtnel-e-vor-shutvov-vrastan-kmekni-33928811.html
«Պատասխանում եմ հեյթերներին»․ Սաակաշվիլու նոր «կինը» հայտնել է, որ շուտով Վրաստան կմեկնի
«Պատասխանում եմ հեյթերներին»․ Սաակաշվիլու նոր «կինը» հայտնել է, որ շուտով Վրաստան կմեկնի
Sputnik Արմենիա
Վրաստանի նախկին ղեկավարը Ելիզավետա Յասկոյին որպես իր կին է ներկայացրել անցած շաբաթ։ 04.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-04T19:22+0400
2021-10-04T19:22+0400
2021-10-04T19:32+0400
վրաստանի հանրապետություն
միխեիլ սաակաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/02/33858902_0:0:1600:901_1920x0_80_0_0_084fc356b9863bd85f00c46b5153b244.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 hոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն, որը հարաբերություններ ունի Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի հետ, հայտնել է, որ մտադիր է շուտով Վրաստան մեկնել: Յասկոն Facebook-ի իր էջում տեսաուղերձով դիմել է իր հետևորդներին։Ավելի վաղ Յասկոն տեսանյութ էր հրապարակել, որը ձայնագրվել էր Սաակաշվիլիի՝ Վրաստան կատարած այցից առաջ, որտեղ նա խոստովանել էր, որ իրենք հարաբերությունների մեջ են։ Յասկոն կոչ է արել ուկրաինական ու վրացական իշխանություններին, ինչպես նաև ԵՄ-ին ու ԱՄՆ-ին պաշտպանել է Սաակաշվիլիին։«Ուզում եմ պատասխանել բոլոր հեյթերներին, որոնք վերջին օրերին արձագանքել ու ինձ ոչ այդքան հաճելի բաներ են գրել։ Զբաղվեք ձեր պետության կառուցմամբ, որտեղ էլ որ լինեք։ Ես գիտեմ, որ այժմ ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի հանրահավաք է անցկացվում։ Շուտով կլինեմ Վրաստանում, բայց հիմա ժամանակն է, որ վրացիները պաշտպանեն իրենց ապագան։ Ուկրաինան պայքարելու է իր քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլու համար, պայքարելու է նաև միջազգային հանրությունը», - ասել է Յասկոն։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտիցԱյժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։Մինչ այդ հայտնի էր, որ Սաակաշվիլին ամուսնացած է Հոլանդիայի քաղաքացի Սանդրա Ռուլոֆսի հետ։ Ամուսինները երկու որդի ունեն։«Սաակաշվիլի» պրոյեկտը Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի դեմ է. միջազգայնագետ
https://arm.sputniknews.ru/20211003/inchpes-kazdi-hh-i-vra-vrastan-adrbejan-turqia-integrman-jatagvov-saakashvilu-veradardzy-33885852.html
https://arm.sputniknews.ru/20211002/hajastanic-qich-havanakan-e-saakashvilin-karogh-er-vrastan-mutq-gortsel-turqiajic-33875838.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/02/33858902_148:0:1571:1067_1920x0_80_0_0_0ddfa548cd7283fa1a0a786f41beb8fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, միխեիլ սաակաշվիլի
վրաստանի հանրապետություն, միխեիլ սաակաշվիլի
«Պատասխանում եմ հեյթերներին»․ Սաակաշվիլու նոր «կինը» հայտնել է, որ շուտով Վրաստան կմեկնի
19:22 04.10.2021 (Թարմացված է: 19:32 04.10.2021) Վրաստանի նախկին ղեկավարը Ելիզավետա Յասկոյին որպես իր կին է ներկայացրել անցած շաբաթ։
ԵՐԵՎԱՆ, 4 hոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն, որը հարաբերություններ ունի Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի հետ, հայտնել է, որ մտադիր է շուտով Վրաստան մեկնել: Յասկոն Facebook-ի իր էջում տեսաուղերձով դիմել է իր հետևորդներին։
Ավելի վաղ Յասկոն տեսանյութ էր հրապարակել, որը ձայնագրվել էր Սաակաշվիլիի՝ Վրաստան կատարած այցից առաջ, որտեղ նա խոստովանել էր, որ իրենք հարաբերությունների մեջ են։ Յասկոն կոչ է արել ուկրաինական ու վրացական իշխանություններին, ինչպես նաև ԵՄ-ին ու ԱՄՆ-ին պաշտպանել է Սաակաշվիլիին։
«Ուզում եմ պատասխանել բոլոր հեյթերներին, որոնք վերջին օրերին արձագանքել ու ինձ ոչ այդքան հաճելի բաներ են գրել։ Զբաղվեք ձեր պետության կառուցմամբ, որտեղ էլ որ լինեք։ Ես գիտեմ, որ այժմ ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի հանրահավաք է անցկացվում։ Շուտով կլինեմ Վրաստանում, բայց հիմա ժամանակն է, որ վրացիները պաշտպանեն իրենց ապագան։ Ուկրաինան պայքարելու է իր քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլու համար, պայքարելու է նաև միջազգային հանրությունը», - ասել է Յասկոն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան
ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։
Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։
Այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
Մինչ այդ հայտնի էր, որ Սաակաշվիլին ամուսնացած է Հոլանդիայի քաղաքացի Սանդրա Ռուլոֆսի հետ։ Ամուսինները երկու որդի ունեն։