https://arm.sputniknews.ru/20211003/inchpes-kazdi-hh-i-vra-vrastan-adrbejan-turqia-integrman-jatagvov-saakashvilu-veradardzy-33885852.html
Ինչպես կազդի ՀՀ-ի վրա Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա ինտեգրման ջատագով Սաակաշվիլու վերադարձը
Ինչպես կազդի ՀՀ-ի վրա Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա ինտեգրման ջատագով Սաակաշվիլու վերադարձը
Sputnik Արմենիա
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն... 03.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-03T14:26+0400
2021-10-03T14:26+0400
2021-10-03T14:28+0400
հայաստան
ռուսաստան
թուրքիա
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
միխեիլ սաակաշվիլի
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/02/33866881_0:0:640:361_1920x0_80_0_0_aab71c9c2a829c0dacd6bdd5b2116dbb.png
Ինչպես և ինչու Սաակաշվիլին հայտնվեց Վրաստանում. ամենաբարդ հարցը Թբիլիսիի համար
Sputnik Արմենիա
Ինչպես և ինչու Սաակաշվիլին հայտնվեց Վրաստանում. ամենաբարդ հարցը Թբիլիսիի համար
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլու` Ռուսաստանի հանդեպ մոտեցումն ապագայում կարող է բավականին բարդացնել գործընթացները, որովհետև ռուս-վրացական հարաբերություններն ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են նաև Հայաստանի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրություններից և Սաակաշվիլու վերադարձից, նման տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։Նրա դիտարկմամբ` Սաակաշվիլին վերջին շրջանում ակտիվորեն լոբբիստական աշխատանք է տանում, որպեսզի Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա եռանկյունում ավելի խորը ինտեգրում լինի, և գուցե այդ հարցում մենք կունենանք մտահոգվելու հիմք։Ըստ նրա` Սաակաշվիլին գուցե այլ քաղաքականություն վարի, եթե գա իշխանության, բայց անհրաժեշտ է արձանագրել, որ շեշտադրումների առումով որոշ փոփոխություններ կլինեն, և անդրադարձը մեզ վրա շատ մեծ կլինի։Անդրադառնալով մամուլում առկա տեղեկատվությանը, որ Սաակաշվիլին Վրաստան է մտել Թուրքիայով և սկզբում հանգրվանել է Բաթումիում, չի՞ նշանակում արդյոք, որ նրա ակտիվացմամբ շահագրգռված է նաև Թուրքիան, Մելիքյանն ընդգծեց, որ համացանցում հայտնված տեսանյութերը, թե իբր Սաակաշվիլին Բաթումիում է, արժանացան քննադատության, նշվում էր նույնիսկ, որ դրանք կարող են ֆեյք լինել, քանի որ Սաակաշվիլին փաստացիորեն ձերբակալվել է Թբիլիսիում։«Սաակաշվիլի» պրոյեկտը Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի դեմ է. միջազգայնագետ«Անկախ ամեն ինչից Բաթումում կա անցակետ, որտեղ գործում է անձնագրային ստուգման կարգ, և եթե Սաակաշվիլին դուրս գար ինքնաթիռից ու ներկայանար որպես շարքային քաղաքացի, ապա նրա մուտքն անպայման կարձանագրվեր։ Այստեղ հավանաբար գործել են այլ մեխանիզմներ կամ կիրառվել են Վրաստան վերադառնալու այլ ուղիներ։ Վրաստանի հատուկ ծառայություններն այդ հարցով կզբաղվեն և գուցե ապագայում այդ հարցում որոշակի հստակություն կլինի»,– նշեց վրացագետը։Մելիքյանի կարծիքով` շատ կարևոր է նաև Ուկրաինայի դիրքորոշումը, քանի որ Սաակաշվիլին համարվում է այդ երկրի պաշտոնյա, բարեփոխումների խորհրդի նախագահն է, ունի Ուկրաինայի քաղաքացիություն և, չունենալով Վրաստանի քաղաքացիություն, տեղի օրենսդրությամբ իրավունք չունի միջամտել Վրաստանի ներքին գործերին։Ուկրաինական կողմն արդեն իսկ փորձում է իր քաղաքացուն սատարել` ցուցաբերելով հյուպատոսական աջակցություն։Վրացագետի կարծիքով` Սակակաշվիլու ձերբակալությունը կարող է ազդել նաև վրաց-ուկրաինական հարաբերությունների վրա` չնայած վերջին շրջանում Թբիլիսին փորձում էր շատ կառուցողական լինել Ուկրաինայի հետ հարաբերություններում, ձգտում էր ինչ–որ կերպ դրանք դուրս բերել ճգնաժամային վիճակից, բայց եթե այսօր կոշտ հայտարարություններ կամ քննադատական խոսքեր հնչեն Կիևից, ապա այդ ամենը կարող է բացասաբար ազդել վրաց–ուկրաինական հարաբերությունների վրա։Հայտնել ենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նախօրեին ձերբակալվել է Վրաստանում։Սաակաշվիլին հացադուլ է հայտարարելՀոկտեմբերի 1-ի առավոտյան քաղաքական գործիչը տեսաուղերձով հայտարարել էր, որ գտնվում է Բաթումիում։ Նա նաև կոչ էր արել իր կողմնակիցներին հոկտեմբերի 2-ին՝ տեղական ընտրությունների օրը, հավաքվել քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում: Ընդ որում՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել էր Սահակաշվիլիի վերադարձի մասին լուրը։Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիի դեմ 13 քրեական գործ է հարուցված, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված է բանտարկության։
https://arm.sputniknews.ru/20211003/tbilisin-vtshrakan-der-kunena-20-qaghaqnerum-yntrutjunneri-erkrvord-pul-kanckacvi-33884194.html
https://arm.sputniknews.ru/20211002/mikheil-saakashvilin-namak-e-grel-bantic-33859196.html
թուրքիա
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/02/33866881_0:0:568:426_1920x0_80_0_0_b05b5be1c5704d41e89295419d4333af.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, թուրքիա, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, միխեիլ սաակաշվիլի
հայաստան, ռուսաստան, թուրքիա, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, միխեիլ սաակաշվիլի
Ինչպես կազդի ՀՀ-ի վրա Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա ինտեգրման ջատագով Սաակաշվիլու վերադարձը
14:26 03.10.2021 (Թարմացված է: 14:28 03.10.2021) Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ակտիվացումն ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա։
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլու` Ռուսաստանի հանդեպ մոտեցումն ապագայում կարող է բավականին բարդացնել գործընթացները, որովհետև ռուս-վրացական հարաբերություններն ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են նաև Հայաստանի վրա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրություններից և Սաակաշվիլու վերադարձից, նման տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Նրա դիտարկմամբ` Սաակաշվիլին վերջին շրջանում ակտիվորեն լոբբիստական աշխատանք է տանում, որպեսզի Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա եռանկյունում ավելի խորը ինտեգրում լինի, և գուցե այդ հարցում մենք կունենանք մտահոգվելու հիմք։
Ըստ նրա` Սաակաշվիլին գուցե այլ քաղաքականություն վարի, եթե գա իշխանության, բայց անհրաժեշտ է արձանագրել, որ շեշտադրումների առումով որոշ փոփոխություններ կլինեն, և անդրադարձը մեզ վրա շատ մեծ կլինի։
Անդրադառնալով մամուլում առկա տեղեկատվությանը, որ Սաակաշվիլին
Վրաստան է մտել Թուրքիայով և սկզբում հանգրվանել է Բաթումիում, չի՞ նշանակում արդյոք, որ նրա ակտիվացմամբ շահագրգռված է նաև Թուրքիան, Մելիքյանն ընդգծեց, որ համացանցում հայտնված տեսանյութերը, թե իբր Սաակաշվիլին Բաթումիում է, արժանացան քննադատության, նշվում էր նույնիսկ, որ դրանք կարող են ֆեյք լինել, քանի որ Սաակաշվիլին փաստացիորեն ձերբակալվել է Թբիլիսիում։
«Անկախ ամեն ինչից Բաթումում կա անցակետ, որտեղ գործում է անձնագրային ստուգման կարգ, և եթե Սաակաշվիլին դուրս գար ինքնաթիռից ու ներկայանար որպես շարքային քաղաքացի, ապա նրա մուտքն անպայման կարձանագրվեր։ Այստեղ հավանաբար գործել են այլ մեխանիզմներ կամ կիրառվել են Վրաստան վերադառնալու այլ ուղիներ։ Վրաստանի հատուկ ծառայություններն այդ հարցով կզբաղվեն և գուցե ապագայում այդ հարցում որոշակի հստակություն կլինի»,– նշեց վրացագետը։
Մելիքյանի կարծիքով` շատ կարևոր է նաև Ուկրաինայի դիրքորոշումը, քանի որ Սաակաշվիլին համարվում է այդ երկրի պաշտոնյա, բարեփոխումների խորհրդի նախագահն է, ունի Ուկրաինայի քաղաքացիություն և, չունենալով Վրաստանի քաղաքացիություն, տեղի օրենսդրությամբ իրավունք չունի միջամտել Վրաստանի ներքին գործերին։
Ուկրաինական կողմն արդեն իսկ փորձում է իր քաղաքացուն սատարել` ցուցաբերելով հյուպատոսական աջակցություն։
Վրացագետի կարծիքով` Սակակաշվիլու ձերբակալությունը կարող է ազդել նաև վրաց-ուկրաինական հարաբերությունների վրա` չնայած վերջին շրջանում Թբիլիսին փորձում էր շատ կառուցողական լինել Ուկրաինայի հետ հարաբերություններում, ձգտում էր ինչ–որ կերպ դրանք դուրս բերել ճգնաժամային վիճակից, բայց եթե այսօր կոշտ հայտարարություններ կամ քննադատական խոսքեր հնչեն Կիևից, ապա այդ ամենը կարող է բացասաբար ազդել վրաց–ուկրաինական հարաբերությունների վրա։
Հայտնել ենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նախօրեին ձերբակալվել է Վրաստանում։
Հոկտեմբերի 1-ի առավոտյան քաղաքական գործիչը տեսաուղերձով
հայտարարել էր, որ գտնվում է Բաթումիում։ Նա նաև կոչ էր արել իր կողմնակիցներին հոկտեմբերի 2-ին՝ տեղական ընտրությունների օրը, հավաքվել քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում: Ընդ որում՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը
հերքել էր Սահակաշվիլիի վերադարձի մասին լուրը։
Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիի դեմ 13 քրեական գործ է հարուցված, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված է բանտարկության։