Նրանք էլ էմոցիաներ ունեն․ զվարճալի նկարների շարք՝ կենդանական աշխարհից
Նրանք էլ էմոցիաներ ունեն․ զվարճալի նկարների շարք՝ կենդանական աշխարհից
Sputnik Արմենիա
Ամեն տարի հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների համաշխարհային օրը: Այս տոնը սահմանվել է Բնության շարժման կողմնակիցների միջազգային կոնգրեսում և նպատակ ունի... 04.10.2021, Sputnik Արմենիա
Ընդունված է ասել, որ կենդանիները մարդու բարեկամներն են, բայց դա, ցավոք, միայն խոսքերով։ Մարդկությունը դարեր շարունակ որսում է կենդանիներին՝ այլընտրանքային սնունդ չունենալու պատճառով, բայց ժամանակակից աշխարհում էլ մենք շարունակում ենք բուծել կենդանիներին՝ նրանց ուտելու, նրանց կաշվից և մորթուց իրեր պատրաստելու նպատակով։ Համաշխարհային տենդենցը, սակայն, գնում է մոլորակը փրկելու ճանապարհով, և տարեցտարի էլ ավելի շատ կենդանասերներ են բարձրաձայնում մեր չորքոտանի ընկերների խնդիրների մասին։ Ամեն տարի հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների համաշխարհային օրը։ Sputnik Արմենիայում մենք որոշել ենք ծանր թեմաներից հեռու՝ ներկայացնել զվարճալի կենդանիների ֆոտոշարք։ Այստեղ կտեսնեք զարմացած գետաձիուց մինչև ջղային փիսիկի, երջանիկ փոկից մինչև խորամանկ պանդայի լուսանկարներ։
Ամեն տարի հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների համաշխարհային օրը: Այս տոնը սահմանվել է Բնության շարժման կողմնակիցների միջազգային կոնգրեսում և նպատակ ունի մարդկության ուշադրությունը հրավիրել մեր չորքոտանի բարեկամների խնդիրների վրա։
Գաղտնիք չէ, որ կատուներն ատում են աղմուկ, վազվզոց և ․․․ մարդկանց։ Այս ջղային մռութով փիսիկը այդ թեորեմի ապացույցն է։ Սելկիրկ ռեքս ցեղատեսակի կատվին նկարել են Մոսկվայում կայացած Grand Prix Royal Canin-2017 միջազգային ցուցահանդեսում։
Ընդունված է ասել, որ կենդանիները մարդու բարեկամներն են, բայց դա, ցավոք, միայն խոսքերով։ Մարդկությունը դարեր շարունակ որսում է կենդանիներին՝ այլընտրանքային սնունդ չունենալու պատճառով, բայց ժամանակակից աշխարհում էլ մենք շարունակում ենք բուծել կենդանիներին՝ նրանց ուտելու, նրանց կաշվից և մորթուց իրեր պատրաստելու նպատակով։
Համաշխարհային տենդենցը, սակայն, գնում է մոլորակը փրկելու ճանապարհով, և տարեցտարի էլ ավելի շատ կենդանասերներ են բարձրաձայնում մեր չորքոտանի ընկերների խնդիրների մասին։
Ամեն տարի հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների համաշխարհային օրը։
Sputnik Արմենիայում մենք որոշել ենք ծանր թեմաներից հեռու՝ ներկայացնել զվարճալի կենդանիների ֆոտոշարք։ Այստեղ կտեսնեք զարմացած գետաձիուց մինչև ջղային փիսիկի, երջանիկ փոկից մինչև խորամանկ պանդայի լուսանկարներ։