https://arm.sputniknews.ru/20211004/litvan-kogni-hajastanin-pashinjany-handipel-e-sejmasi-nakhagahi-het-33916786.html
Լիտվան կօգնի Հայաստանին. Փաշինյանը հանդիպել է Սեյմասի նախագահի հետ
Լիտվան կօգնի Հայաստանին. Փաշինյանը հանդիպել է Սեյմասի նախագահի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սեյմասի պատվավոր հյուրերի գրքում։ 04.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-04T15:36+0400
2021-10-04T15:36+0400
2021-10-04T15:43+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եվրամիություն
լիտվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/04/33914528_0:87:1670:1026_1920x0_80_0_0_c7dd289c3dbf0ca4255ac4beb366d1ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի, Sputnik. Այս տարվա դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լիտվական կողմը կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենը, հայտնում են ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել Սեյմասի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ծանոթացել այնտեղ բացված հայ-լիտվական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի լիտվական մամուլում հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հրապարակումների ցուցահանդեսում ներկայացված նյութերին:Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Լիտվա է մեկնել երեկ` հոկտեմբերի 3–ին։ Նա հանդիպում է ունեցել Լիտվայի հայ համայնքի, ինչպես նաև վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի ու նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։Մենք պատրաստ ենք Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում․ Լիտվայի վարչապետ
https://arm.sputniknews.ru/20211004/menq-patrast-enq-hajastani-barekamy-linel-naev-apagajum-litvaji-varchapet-33903686.html
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/04/33914528_93:0:1577:1113_1920x0_80_0_0_515209f1b2ee2241deec0d630195a0d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն, լիտվա
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրամիություն, լիտվա
Լիտվան կօգնի Հայաստանին. Փաշինյանը հանդիպել է Սեյմասի նախագահի հետ
15:36 04.10.2021 (Թարմացված է: 15:43 04.10.2021) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սեյմասի պատվավոր հյուրերի գրքում։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի, Sputnik. Այս տարվա դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լիտվական կողմը կիրականացնի
Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենը, հայտնում են
ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Նիկոլ Փաշինյանը և տիկին Չիմիլիտե-Նիելսենն ընդգծել են միջխորհդարանական կապերի կարևորությունը, որոնք կարող են նպաստել երկու երկրի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ փորձի փոխանակմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել Սեյմասի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ծանոթացել այնտեղ բացված հայ-լիտվական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի լիտվական մամուլում հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հրապարակումների ցուցահանդեսում ներկայացված նյութերին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Լիտվա է մեկնել երեկ` հոկտեմբերի 3–ին։ Նա հանդիպում է ունեցել Լիտվայի հայ համայնքի, ինչպես նաև վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի ու նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։