00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թող որևէ մեկը չկասկածի` Առուշ Առուշանյանը գտնվելու է ազատության մեջ. փաստաբան

Բաժանորդագրվել
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ Սյունիքի գործող և նախկին համայնքապետների նկատմամբ հարուցված քրեական գործերն ու կալանավորման որոշումներն ապօրինի են։
Դատական իշխանությունը գտնվում է հիվանդ վիճակում, և այն քրեական հետապնդումները, որոնք իրականացվում են տարբեր քաղաքական և պետական գործիչների նկատմամբ, պարունակում են քաղաքական երանգներ և որևէ աղերս չունեն իրավաբանության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այն ձևական գործընթացը, որն ապահովում են  նախաքննության մարմինները, շատ դեպքերում նաև ՀՔԾ-ն, կարելի է ասել` նույն գործելաճը շարունակում է նաև դատական իշխանությունը։ Հարուցվում են ապօրինի մեղադրանքներ, ապօրինի կալանքի միջնորդություններ, որոնք հետագայում հաստատվում են դատարանների կողմից»,- ասաց նա։
Ալեքսանյանը որպես օրինակ հիշատակում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, Սիսիանի և Մեղրիի նախկին համայնքապետեր, այժմ արդեն «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի, ինչպես նաև Որոտանի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի կալանավորման որոշումները։ Նրանք բոլորն էլ անցնում են ընտրակաշառքի, ընտրություններին քաղաքացիներին ուղղորդելու և համանման քրեական գործերով։
Адвокат Эрик Алексанян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Ակնհայտ է, որ Առուշ Առուշանյանի կալանավորումն ապօրինի է. փաստաբան
Առուշանյանի դեպքում քրեական գործ է հարուցվել մեկ անձի` Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա։
Ալեքսանյանն ասում է` հարցաքննված տասնյակ վկաներից միայն նա է Գորիսի համայնքապետի դեմ ցուցմունք տվել` սկզբում արդարացնող, երկրորդ անգամ արդեն` մեղադրական։ Փաստաբանի խոսքով` Ավետյանի ցուցմունքն ունի ներքին հակասություններ։
«Լուսինե Ավետյանն իսկզբանե չի ասել, որ Առուշ Առուշանյանը հանցանք է կատարել, ավելին` մշտապես սկզբնական ցուցմունքով պնդել է, որ Առուշանյանի հետ երբեք չի ունեցել ուղիղ խոսակցություն այն մասին, որ  այն դրամական միջոցները, սոցիալական օգնությունը, որը համայնքը տրամադրում է, դրա դիմաց քաղաքացիներն իրենց քվեն պետք է տան «Հայաստան» դաշինքի օգտին»,- պարզաբանեց փաստաբանը։
Ալեքսանյանի խոսքով` երբ Քարահունջի ղեկավարին կալանավորելու որոշում է կայացվել, վերջինս որոշել է փոխել սկզբնական ցուցմունքի բովանդակությունը ազատության դիմաց։
«Երկրորդ ցուցմունքում Ավետյանը գրել է, որ իրականում Առուշ Առուշանյանի հետ նման խոսակցություն ունեցել է` պատճառաբանելով, որ սկզբնական ցուցմունքի ժամանակ վատառողջ է եղել։ Դրանից հետո Ավետյանի խափանման միջոցը փոխվել է, և նա գեթ մեկ օր չի անցկացրել կալանավայրում»,- հայտնեց Ալեքսանյանը։
Ալեքսանյանի կարծիքով`իր վստահորդի գործը բացառիկ է նաև այն առումով, որ  ամեն գնով փորձ է արվում Առուշանյանի նկատմամբ կիրառել բոլոր հնարավոր սահմանափակումները։ Այդ մասին է վկայում նաև քննիչի`Առուշանյանի և մերձավորների հետ տեսակցություններն արգելելու որոշումը։
Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2021
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց
«Տպավորություն է, որ պետք է ժողովրդի լեզվով ասած` որքան հնարավոր է Առուշանյանին «վատություն անել»։ Այստեղ իրավական նպատակ չկա։ Կան անձնական, քաղաքական դրդապատճառներ, դրա համար մենք ունենք այս իրողությունը, ուրիշ կարծիք չի կարող լինել»,- նշեց պաշտպանը։
Չնայած այս ամենին, Ալեքսանյանը համոզված է, որ իր պաշտպանյալը վաղ թե ուշ ազատության մեջ կլինի։ Ասում է` չեն հանձնվելու, կպայքարեն այնքան ժամանակ, մինչև ցանկալի արդյունքի հասնեն։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը երեկ` օգոստոսի 5-ին, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը և նրան թողեց կալանքի տակ։
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորվեց հուլիսի 16-ին:
Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Լրահոս
0