00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն երբեք չի ներքաշվի Իրանի դեմ դավադրության մեջ. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանը երբեք չի մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են։ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին իրադարձություններին, գրում է «Արմենպրեսը»։
Այս օրերին Իրանի հյուսիսում` ադրբեջանա-իրանական սահմանի մոտ զորավարժություններ են ընթանում։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր` Իրանի սահմանների հարևանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չեն հանդուրժելու։
Տոնոյան. Իրանն ավելի է մեծացնելու ճնշումն Ադրբեջանի վրա - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
ՌԱԴԻՈ
Իրանի սահմանից մեկ արկի հեռավորությամբ Բաքուն, կամ Իրանի և Ադրբեջանի լարվածությունը կսրվի՞
«Նորություն չէ, որ կան որոշակի շրջանակներ, որոնց հաջողվում է ժամանակ առ ժամանակ Իրանի մամուլում հրապարակել նյութեր, թե Հայաստանը ներգրավված է Իրանի դեմ ինչ- որ դավադրությունների մեջ: Իրանի մեր գործընկերները, վստահ եմ` գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և չի ներքաշվի դավադրության մեջ ընդդեմ Իրանի. մենք երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այլ բան է, որ Իրանի հետ տնտեսական հարաբերություները խոչընդոտվում են պատժամիջոցների պատճառով։ Ըստ Փաշինյանի` ՀՀ–ն խոշոր նախագծեր ունի Իրանի հետ, և Իրանի առաջնորդի հետ քննարկումների ժամանակ առաջարկել են արագացնել դրանք։ Մասնավորապես, կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը կյանքի է կոչվում իրանական ընկերության հետ:
Իրանը հասկացրեց, որ Հայաստանի հարավային սահմանների փոփոխություն չի հանդուրժի, անգամ եթե...
Բացի այդ, Փաշինյանի խոսքով, հանդիպումների ժամանակ առաջարկել է, որպեսզի վերադառնան կամ վերհիշեն, որ կար Մեղրիի ջրամբարի և ՀԷԿ-ի շինարարության հարց, որ շատ կարևոր է ոչ միայն էներգետիկ, այլև ջրային ռեսուրսների համատեղ կառավարման առումով։
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր հայտարարել էր, թե Իրանն Ադրբեջանին հստակ ասել է, որ ուշադրությամբ հետևում է զարգացումներին և տարածաշրջանում սահմանների փոփոխությունն ընդունելի չի համարում։
Հավելենքո, որ սեպտեմբերի 12-ից ադրբեջանցիները Իրանի բեռնատարներից «մաքսավճար» են պահանջում Կապան-Գորիս մայրուղով երթևեկելու համար։ Ավելին` երկու իրանցի վարորդներ էին ձերբակալվել։
Լրահոս
0