Պատերազմի տարելից, հրաժեշտ Հայկոյին, տարածաշրջանային զարգացումներ. շաբաթը` լուսանկարներում
Պատերազմի տարելից, հրաժեշտ Հայկոյին, տարածաշրջանային զարգացումներ. շաբաթը` լուսանկարներում
Sputnik Արմենիա
Sputik Արմենիայի ֆոտոխցիկը ֆիքսել է անցնող շաբաթվա իրադարձությունների հիշվող դրվագները։ Լուսանկարներ, որոնք կպատմեն ձեզ շաբաթվա մասին։ 03.10.2021, Sputnik Արմենիա
Անցնող շաբաթը լի էր բազմազան իրադարձություններով։ Շաբաթը մեկնարկեց 44–օրյա պատերազմի տարելիցով։ Տխուր հիշողություններ, դառը ապրումների կրկնություն։ Sputnik Արմենիան պատմեց պատերազմին մասնակցած շատ տղաների մասին, նաև նրանց, ովքեր դեռ շարունակում են վերականգնողական բուժում ստանալ։Հայաստան ժամանեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին։ Նրա հետ հանդիպեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Եվս մեկ տխուր փաստ այս շաբաթը հիշել կտա. 48 տարեկան հասակում կյանքից հեռացավ երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյան)։ Սիրո երգչի վերջին հրաժեշտին մասնակցեցին բազմաթիվ անվանի մարդիկ, հարազատները, ընկերներն ու պարզապես նրա արվեստի երկրպագուները։Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին և Իրանի այլ պաշտոնատար անձիք շաբաթվա ընթացքում պարբերաբար անդրադարձան տարածաշրջանային իրողություններին և Ադրբեջանի սահմանին անցկացվող Իրանի զորավարժություններին։Հագեցած շաբաթը` լուսանկարներում։
Զոհված Մհեր Ապիկյանի մայրն ու եղբայրը՝ Լուսինեն ու Սևակը, ընտանեկան լուսանկարներ են ցույց տալիս: Երկար ընդմիջումից հետո Լուսինեն կրկին ստեղծագործում է, թղթից տիկնիկներ պատրաստում կյանք տալով անկենդան նյութին: Փոքր որդին Սևակը, թեպետ ամեն ինչ գիտի, բայց ի տարբերություն մեծերի` հավատը չի կորցրել, որ Մհերը մի օր գալու է:

Զոհված Մհեր Ապիկյանի մայրը որդու լուսանկարներ է ցույց տալիս: Մհերը 8 ամիս անհետ կորած է եղել: Մայրն այդ ամիսների ընթացքում հույսը չի կորցրել, որ որդին ողջ է:
Զոհված Մհեր Ապիկյանի մայրը որդու լուսանկարներ է ցույց տալիս: Մհերը 8 ամիս անհետ կորած է եղել: Մայրն այդ ամիսների ընթացքում հույսը չի կորցրել, որ որդին ողջ է:
Տավուշի թեմի առաջնորդ և «City of smile» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օրհնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ Արյունաբանական կենտրոնի Պալիատիվ խնամքի կլինիկայի բացման ժամանակ:

Անցնող շաբաթը լի էր բազմազան իրադարձություններով։ Շաբաթը մեկնարկեց 44–օրյա պատերազմի տարելիցով։ Տխուր հիշողություններ, դառը ապրումների կրկնություն։ Sputnik Արմենիան պատմեց պատերազմին մասնակցած շատ տղաների մասին, նաև նրանց, ովքեր դեռ շարունակում են վերականգնողական բուժում ստանալ։
Հայաստան ժամանեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին։ Նրա հետ հանդիպեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվս մեկ տխուր փաստ այս շաբաթը հիշել կտա. 48 տարեկան հասակում կյանքից հեռացավ երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյան)։ Սիրո երգչի վերջին հրաժեշտին մասնակցեցին բազմաթիվ անվանի մարդիկ, հարազատները, ընկերներն ու պարզապես նրա արվեստի երկրպագուները։
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին և Իրանի այլ պաշտոնատար անձիք շաբաթվա ընթացքում պարբերաբար անդրադարձան տարածաշրջանային իրողություններին և Ադրբեջանի սահմանին անցկացվող Իրանի զորավարժություններին։