00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը հասկացրեց, որ Հայաստանի հարավային սահմանների փոփոխություն չի հանդուրժի, անգամ եթե...

© AFP 2024 / HO / IRANIAN ARMY OFFICEԻրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում
Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Բաժանորդագրվել
Ինչո՞ւ է Իրանը սպառնում Իսրայելին, բայց միաժամանակ մկաններ ցույց տալիս Ադրբեջանին, և ինչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանը։
Իրանը դեռ երկու շաբաթ առաջ էր սկսել զորքեր տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին։ Սկզբում Թեհրանը պաշտոնապես չէր հաստատում, բայց չէր էլ հերքում լուրերն այն մասին, որ զորավարժությունների է նախապատրաստվում։ Արձագանքելով Իլհամ Ալիևի վրդովմունքին՝ Իրանի ԱԳՆ-ն ընդամենը նկատեց, որ զորավարժությունների անցկացումը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է։ Եվ միայն զորավարժություններից մեկ օր առաջ Իրանի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին պաշտոնական հայտարարություն արեց՝ պարզաբանելով սահմանին տեղակայված զինվորականների նպատակներն ու խնդիրները։
Իրանի ակտիվացմանը նպաստում են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները. Ահարոն Վարդանյան
Իրանի ՊՆ-ն որոշել է զորավարժությունները կոչել «Խայբարը նվաճողները» (հրեաների օազիս-ամրոց Խայբարը՝ Մեդինայից հյուսիս ընկած տարածքում, 629թ․-ին գրավել է մահմեդականների բանակը՝ անձամբ Մուհամեդ մարգարեի գլխավորությամբ)։ Անվանումն, իհարկե, որոշակի ուղերձ է պարունակում։
Սլաքները, թվում է, հրեաների, այլ ոչ թե ադրբեջանցիների դեմ են ուղղված։ Իրանցի քաղաքական գործիչների բոլոր հրապարակային դեմարշները նույնպես ուղղված են ոչ թե Բաքվի իշխանավորներին, այլ Իսրայելի իշխանություններին, որոնք փորձում են «իրենց ձեռքի տակ քաշել» Ադրբեջանը։
Այսպիսով, Թեհրանը ձգտում է ցույց տալ, թե թիրախն, իբր, Բաքուն չէ, այլ «համաշխարհային սիոնիզմը»։ Իսկ ադրբեջանցիների հանդեպ միայն այն մեղադրանքը կա, որ «սիոնիստներին» թույլ են տվել իրենց գործիք դարձնել Իրանի դեմ պայքարում։ Բայց արդյո՞ք իրականում այդպես է։ Եվ առհասարակ, ի՞նչ նոր բան է տեղի ունեցել։ Ինչո՞ւ հենց հիմա Թեհրանին հանկարծ սկսեց անհանգստացնել Իսրայելից Ադրբեջանի կախվածության մակարդակը։
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող իրանական զորավարժությունները մեկնարկել են
Իրականում ոչ մի նոր բան չկա։ Ադրբեջանա-իսրայելական ռազմավարական դաշինքը շատ տարիներ առաջ է ձևավորվել։ Բաքվի և Երուսաղեմի միջև ռազմաքաղաքական գործընկերության առավել ակտիվ շրջանը եղել է 2016-2019 թվականներին, երբ Իսրայելը ակտիվորեն զինում էր դաշնակցին:
Զինում էր ամենևին էլ ոչ Իրանի, այլ՝ Հայաստանի դեմ։ Դա գիտակցելով՝ Թեհրանում այն ժամանակ ձայն չհանեցին։ Եվ սկսեցին ընդդիմանալ միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը իսրայելական զենքով պարտության մատնեց Հայաստանին։ Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Իսրայելի հետ Ադրբեջանի գործընկերությունն ընդամենը պատրվակ է, որը թույլ է տալիս քողարկել Բաքվի նկատմամբ Թեհրանի հավակնությունների իրական պատճառը: Իսկ ո՞րն է դա։
Միրզոյանը և Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում
Իհարկե, ամենևին էլ պատահական չէ, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում առճակատումը ծագեց Սյունիքի նկատմամբ Իլհամ Ալիևի հնչեցրած հավակնություններից և Իրանը Հայաստանին կապող մայրուղին վերահսկելու Ադրբեջանի փորձերից անմիջապես հետո։ Ադրբեջանի, այնուհետև նաև Թուրքիայի ղեկավարները հրապարակավ հայտարարեցին, որ մտադիր են Մեղրիի տարածքով միջանցք «պոկել»։
Թուրքական երկու պետությունները մտադիր են ոչ միայն ուղիղ կապ ապահովել «մայրցամաքային» Ադրբեջանի և «կիսաանկլավային» Նախիջևանի ինքնավար մարզի միջև, այլև Իրանը կտրել Հայաստանից։
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Իրանի զորավարժությունները կնպաստեն, որ տարածաշրջանում հարգեն երկրների սահմանները․ դեսպան
Թեհրանում հասկանում են, որ եթե Բաքվի և Անկարայի ծրագրերն իրականություն դառնան, Թեհրանը կզրկվի Եվրոպայի հետ կապող ռազմավարական կարևորության ցամաքային ճանապարհից։ Բացի այդ, նրա հյուսիսային սահմանները կշոշափի «թյուրքական աղեղը», ինչը կհանգեցնի Իրանի աշխարհաքաղաքական մեկուսացմանը։ Իրանի համար նման հեռանկարը կարող է աղետալի լինել, քանի որ անխուսափելիորեն կհանգեցնի էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված հյուսիս-արևմտյան նահանգներում թյուրքական գործոնի ուժեղացմանը: Դա խթան կհանդիսանա անջատողականության նոր բռնկումների համար, իսկ այդ կետից արդեն պետության փլուզումն էլ հեռու չէ։
Հենց դրանով է պայմանավորված Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարցում։ Հենց այդ պատճառով Թեհրանն այդքան կոշտ արձագանքեց, երբ Բաքվի իշխանությունները թույլ տվեցին երկու իրանցի վարորդների ձերբակալությունը Գորիս-Կապան ավտոմայրուղու վիճելի հատվածում, որը 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել։
Իրանը ցույց է տվել` ռազմական գործողությունների կգնա, եթե Իրան-ՀՀ սահմանը վտանգվի. Աբովյան
Հենց այդ պատճառով էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որոշել է մկանները ցուցադրել Ադրբեջանի սահմանին։ Զորավարժութունները Իլհամ Ալիևին ուղղված ազդանշան են այն մասին, որ Թեհրանը ոչ մի դեպքում Սյունքի միջով որևէ հորիզոնական «միջանցք» չի հանդուրժի։ Հայաստանի այդ մարզում միայն ուղղահայաց միջանցք կարող է լինել՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը։ Սա պաշտոնական Թեհրանի պաշտոնական դիրքորոշումն է։ Եվ այդ դիրքորոշումը պաշտպանելու համար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստ է անել այն ամենը, ինչ պետք է։ Ընդհուպ մինչև ռազմական գործողություններ։
Մինչև վերջերս Թեհրանը Ադրբեջանի հանդեպ իր ուղղակի դժգոհությունը քողարկում էր Իսրայելի հասցեին մեղադրանքներով։ Բայց զորավարժությունների մեկնարկից մեկ օր առաջ Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը հանդես եկավ շատ կարևոր հայտարարությամբ, որն ամեն ինչ իր տեղն է դնում։
Բրիգադային գեներալ Քիումարդ Հեյդարին ոչ միայն ասաց, որ «Իրանի համար անթույլատրելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը», այլև ակնարկեց, թե ինչ տեղի կունենա, եթե Ադրբեջանը չդադարեցնի տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։
Замминистра иностранных дел Исламской Республики Иран Хосейн Амир Абдоллахиан - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Թեհրանը չի հանդուրժի Իսրայելի գործունեությունը իր սահմաններին. Իրանը՝ Ադրբեջանին
«Բոլոր օրինական սահմանները պետք է պահպանվեն։ Սեփական սահմանների պաշտպանության հարցում մի երկրի հնարավոր թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է օտարերկրյա օգնությամբ խախտի այդ սահմանը։ Իրանը երբեք նման բան թույլ չի տա»,-հայտարարել է զորահրամանատարը։ Այս խոսքերը միայն մի ձևով կարելի է վերծանել․ «Նույնիսկ եթե Հայաստանը համաձայնի Ադրբեջանի կողմից Մեղրիով սուվերեն միջանցքի կառուցմանը, Իրանը դա կանխելու միջոցներ կգտնի»։
Իրանը մի քանի նման միջոց ունի։ Թեհրանի տրամադրության տակ Ադրբեջանում գործընթացների վրա ազդելու շատ գործուն մեխանիզմներ կան։ Շիական գործոնը, այսպես կոչված, «փափուկ ուժի» մեթոդների կիրառման լայն դաշտ է բացում։ Կարծում եմ, ամենևին պատահական չէ, որ երկու օր առաջ իրանական ԶԼՄ-ները սկսեցին տեղեկություններ տարածել այն մասին, որ Ադրբեջանում իր դիրքերն է ամրապնդում «Հուսեյնականներ» շարժումը։
«Սաակաշվիլի» պրոյեկտը Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի դեմ է. միջազգայնագետ
Հատուկ նշվում է, որ շարժման դրոշի վրա պատկերված է Թեհրանի կողմից աջակցություն ստացող իսլամական դիմադրության շիական կազմակերպությունների լոգոտիպը, որոնք գործում են Լիբանանում, Իրաքում և Սիրիայում: Բոլորովին պատահական չէ նաև այն, որ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ղոլամ Ալի Ռաշիդն օրերս հայտարարեց, որ «Ալ Քուդսի» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին սպանվելուց որոշ ժամանակ առաջ հասցրել է տարածաշրջանի վեց երկրներում բանակներ ստեղծել, որոնք պատրաստ են ծառայել Իրանին: Հնարավոր է, որ Ղոլամ Ալի Ռաշիդն ակնարկում էր հենց Ադրբեջանում արմատներ ձգած «Հուսեյնականներ» շարժումը։
Հետաքրքրական է նաև այն, որ հինգշաբթի օրը «Մեծ արարում» կուսակցության առաջնորդ, Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆան խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Բաքվում «իրանական լրտեսական ցանցի» գոյության մասին։ Մուսթաֆայի տեղեկություններով՝ «հինգերորդ շարասյունը քայքայիչ գործունեություն է ծավալում մզկիթներում և մեդրեսեներոմ»։ Թեհրանն իսկապես հզոր հենակետ ունի Ադրբեջանում ՝ ի դեմս իրանամետ շիա իմամների։
Министр обороны Армении Аршак Карапетян принял Чрезвычайного и Полномочного посла Ирана Аббаса Бадахшана Зохури и военного атташе посольства, полковника Бахмана Садегина (1 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին
Պատահական չէ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին այդպես էլ չհաջողվեց իմամների կողմից Իրանի ազդեցիկ այաթոլլա Սեիդ Հասան Ամիլիի բացահայտ հակաադրբեջանական հայտարարության զանգվածային դատապարտման հասնել։
Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, համարձակվում եմ ենթադրել, որ Իրանը չի սահմանափակվի միայն սահմանին ռազմական ուժի ցուցադրմամբ։ Թեհրանը շուտով կգործարկի Ադրբեջանի վրա ուժային ազդեցության բոլոր ոչ ռազմական մեխանիզմները, որոնք ունի իր տրամադրության տակ։ Եվ այդ միջոցառումների համալիրը շատ շուտով կարող է Բաքվի վարչակազմի ռազմավարներին ու գաղափարախոսներին համոզել, որ իրենց ընտրած սրացման ուղին ամենևին էլ անթերի չէ։
Լրահոս
0