00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանության «խաղաղության դարաշրջանը» Էրդողանի գիրկն է տանում․ Արեշևը` սպառնալիքի մասին

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян после приветственной речи перед праздничным концертом (21 сентября 2021). Ереван
Премьер-министр Никол Пашинян после приветственной речи перед праздничным концертом (21 сентября 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Բաժանորդագրվել
44-օրյա պատերազմը փոխեց ուժերի դասավորվածությունը։ Ռուս քաղաքագետը կարծում է, որ այս պայմաններում պետք չէ Անկարայի հետ իրավահավասար երկխոսության հույս ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի իշխանության խոստացած «խաղաղության դարաշրջանն» ու Թուրքիայից եկող «դրական ազդակները» Հայաստանին կարող են Թուրքիայի «գիրկը» տանել հայկական շահերի անխուսափելի ոտնահարմամբ ու թուրքական տնտեսաքաղաքական էքսպանսիայով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
Փորձագետը կարծում է, որ 44-օրյա պատերազմի արդյունքներն ու Իրան տանող ճանապարհի մասնակի փոխանցումը ադրբեջանական վերահսկողությանը էականորեն թուլացնում են Հայաստանի դիրքերը Թուրքիայի հետ հնարավոր երկխոսության ժամանակ:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը չի կարողանում ինքնակազմակերպվել
 - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Փաշինյանը կա՛մ իրեն է խաբում, կա՛մ ժողովրդին. քաղաքագետը` խաղաղության դարաշրջանի մասին
Նրա խոսքով՝ այդ երկխոսության հստակ ուրվագծերը ի հայտ եկան օգոստոսի վերջին, երբ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Անկարայից եկող «դրական ազդակների» մասին։ Դրանից մի քանի օր անց Թուրքիայի նախագահը խոսեց Հայաստանի կառավարության հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման հնարավորության մասին` ասելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ։
Արեշևը կարծում է, որ նման «ազդակներից» են Turkish Airlines-ի թռիչքները դեպի Ադրբեջան Հայաստանի օդային տարածքով: Բացի այդ, սեպտեմբերի 9-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Փաշինյանը մեկնեց Բաթում։ Այս այցի մանրամասները մինչև վերջ այդպես էլ չբացահայտվեցին։ Փորձագետը չի բացառում, որ Աջարիայի մայրաքաղաքում, որտեղ, ի դեպ, թուրքական ազդեցությունը շատ ուժեղ է, Հայաստանի վարչապետը կարող էր հանդիպել թուրքական «էմիսարների» հետ։

«Թե ինչ ակնկալիքներ ունի Թուրքիան Հայաստանից, միանգամայն հստակ երևում են Էրդողանի հայտարարություններում։ Առաջին հերթին` այսպես կոչված Զանգեզուրի կամ Նախիջևանի միջանցքի տրամադրում, որով Թուրքիան ու Ադրբեջանը ցամաքային կապի հնարավորություն կստանան։ Բայց կարելի է վստահաբար ասել, որ Անկարան Երևանից զիջումներ են ակնկալում ոչ միայն տրանսպորտային միջանցքի կառուցման հարցում», - ասում է Արեշևը։

Նրա խոսքով՝ որքան էլ ՀՀ ղեկավարությունն ասում է, թե նախապայմաններ չկան, բայց Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական օրակարգից հանելու Անկարայի պահանջը ոչ ոք չի չեղարկել: Կա նաև 1921 թվականի Կարսի պայմանագիրը ճանաչելու պահանջը, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Կարելի է նաև ուշադրություն դարձնել Վրաստանի տարածքում հայ-ադրբեջանա-թուրքական եռակողմ բանակցություններ անցկացնելու գաղափարին, որն առաջ են քաշում Թբիլիսիում ու Բաքվում։ Ըստ այդ գաղափարի` Վրաստանը, ի տարբերություն «կայսերական շահեր» ունեցող Ռուսաստանի, կարող է հանդես գալ այսպես կոչված «ազնիվ միջնորդի» դերում։ Այն փաստը, որ Փաշինյանը միջնորդի դերում ընտրել է հենց վրացի գործընկերոջը, նույնպես տեսականորեն կարող է նշանակել, որ հայկական վերնախավի մի մասի ձգտում է արևմտյան հարևանի հետ ինչ-որ բանակցություն սկսել առանց Մոսկվայի մասնակցության», - նշում է քաղաքագետը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Փաշինյանից դրական ազդակներ կան. Էրդողանը` 6-ի ձևաչափի ու Իգդիր-Ադրբեջան երկաթգծի մասին
Հարաբերությունների կարգավորման կողմնակիցները իրենց հրապարակային հռետորաբանության մեջ հաճախ են խոսում սահմանների բացման օգտակարության ու շրջափակման պայմաններում Հայաստանի բնականոն զարգացման անհնարինության մասին։ Սակայն փորձագետի կարծիքով՝ թուրքական ապրանքների հնարավոր զանգվածային ներթափանցումը հայկական փոքր շուկա ոչ թե նոր հնարավորություններ կբերի, այլ առաջին հերթին ծախսեր կառաջացնի, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության համատեքստում։ Համավարակից առաջ թուրք-հայկական առևտրի տարեկան ծավալը գնահատվում էր մոտ 300 մլն դոլար․ թուրքական արտահանումը Հայաստան ակնհայտորեն գերակայում էր։

«Ելնելով դրանից` դժվար չէ պատկերացնել՝ ինչպես թուրքական բաց «դարպասները» կանդրադառնան համեմատաբար փոքր հայկական շուկայի համար, հատկապես այն դեպքում, եթե դեպի Իրան տանող և փաստացի ադրբեջանական տարածք մտնող ճանապարհն արգելափակվի, իսկ զգալի ծախսեր պահանջող նոր ճանապարհի շինարարությունը կանգ առնի», – ասում է Արեշևը:

Նա մտավախություն ունի, որ համեմատաբար էժան թուրքական ապրանքները կողողեն հայկական շուկան՝ սնանկացնելով տեղի արտադրողներին։ Արեշևը հուսով է, որ հայ հասարակության զգալի մասը թերահավատորեն կվերաբերվի հաղթողի դիրքերից «հարևանների հետ բարեկամություն» անելու գաղափարին՝ արդարացիորեն վախենալով մշակութային-գաղափարական էքսպանսիայից, պատմական բազմաթիվ փաստերի, Կովկասում հայկական պետության դերի ու տեղի, «բարեկամների» և «թշնամիների» արմատական վերագնահատումից։
Премьер-министр Никол Пашинян со своими сторонниками во время митинга на площади Республики (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
«Պատրաստ ենք». Փաշինյանը` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին
Լրահոս
0