https://arm.sputniknews.ru/20211002/arsen-harutjunjany-kgotemarti-bronze-medali-hamar-33869387.html
Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
Sputnik Արմենիա
Ըմբշամարտում բրոնզե մեդալը հաղթանակի արդյունք է, իսկ արծաթեն՝ պարտության հետևանք։ Արսեն Հարությունյանին մեկ քայլ էր մնում եզրափակիչ դուրս գալու ու ոսկե մեդալի... 02.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-02T18:56+0400
2021-10-02T18:56+0400
2021-10-02T18:59+0400
արսեն հարությունյան
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28546862_0:0:1600:901_1920x0_80_0_0_12516bd52ad97928a98c8213e0a02197.jpg
Ըմբշամարտում բրոնզե մեդալը հաղթանակի արդյունք է, իսկ արծաթեն՝ պարտության հետևանք։ Արսեն Հարությունյանին մեկ քայլ էր մնում եզրափակիչ դուրս գալու ու ոսկե մեդալի համար պայքարելու համար։ Հիմա մեր ըմբիշին հաղթանակը հարկավոր է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը վաստակելու համար։ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. 61կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթել ամերիկացի Դեյտոն Դուեյնին ու վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը չեն մասնակցի աշխարհի առաջնությանըԱրսենի մասնակցությամբ գոտեմարտերը հիմնականում շատ արդյունավետ են լինում։ Հաճախ մեր ըմբիշն է ավելի շատ միավոր վաստակում։ Ինչպես և այս առաջնության առաջին գոտեմարտում՝ Արսենը մրցակցին, տվյալ դեպքում՝ Դեյտոն Դուեյնին չորս միավոր վաստակելու հնարավորություն տվեց։ Բայց ի տարբերություն Ադլան Ասկերովի հետ գոտեմարտի, որում Արսենը հրաշալի կերպով հետ բերեց կորցրածն ու հաղթեց տպավորիչ արդյունքով, այս գոտեմարտում ամերիկացին կարողացավ զարգացնել իր հաջողությունն ու հասավ հաղթանակի՝ 10։0 հաշվով։Հայ ըմբիշը դեռևս կարող է կանգնել պատվո պատվանդանին, բայց դրա համար Հարությունյանը պետք է հաղթի երրորդ տեղի համար գոտեմարտում, որը կկայանա վաղը։Հիշեցնենք, որ աշխարհի ընթացիկ առաջնությունում Արսեն Հարությունյանը առաջին գոտեմարտում 18։10 հաշվով հաղթեց ղազախ Ադլան Ասկարովին, իսկ քառորդ եզրափակիչում 8։2 հաշվով պարտության մատնեց նախկին ռուսաստանցի Ալիբեգ Ալիբեգովին, որը ներկայացնում էր Բահրեյնը։Վաղը աշխարհի առաջնությունում մեկնարկ կվերցնեն 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 79կգ քաշային Արման Ավագյանը, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը գորգ դուրս կգա հոկտեմբերի 4-ին։
https://arm.sputniknews.ru/20210926/aranc-chelenjneri-haj-olimpiakan-mrcavary-33660450.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28546862_177:0:1600:1067_1920x0_80_0_0_fa2503782c2bbccb4b7a6d938920ff13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
արսեն հարությունյան, ըմբշամարտի աշխարհի առաջնություն
արսեն հարությունյան, ըմբշամարտի աշխարհի առաջնություն
Ըմբշամարտում բրոնզե մեդալը հաղթանակի արդյունք է, իսկ արծաթեն՝ պարտության հետևանք։ Արսեն Հարությունյանին մեկ քայլ էր մնում եզրափակիչ դուրս գալու ու ոսկե մեդալի համար պայքարելու համար։ Հիմա մեր ըմբիշին հաղթանակը հարկավոր է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը վաստակելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. 61կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթել ամերիկացի Դեյտոն Դուեյնին ու վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Արսենի մասնակցությամբ գոտեմարտերը հիմնականում շատ արդյունավետ են լինում։ Հաճախ մեր ըմբիշն է ավելի շատ միավոր վաստակում։ Ինչպես և այս առաջնության առաջին գոտեմարտում՝ Արսենը մրցակցին, տվյալ դեպքում՝ Դեյտոն Դուեյնին չորս միավոր վաստակելու հնարավորություն տվեց։ Բայց ի տարբերություն Ադլան Ասկերովի հետ գոտեմարտի, որում Արսենը հրաշալի կերպով հետ բերեց կորցրածն ու հաղթեց տպավորիչ արդյունքով, այս գոտեմարտում ամերիկացին կարողացավ զարգացնել իր հաջողությունն ու հասավ հաղթանակի՝ 10։0 հաշվով։
Հայ ըմբիշը դեռևս կարող է կանգնել պատվո պատվանդանին, բայց դրա համար Հարությունյանը պետք է հաղթի երրորդ տեղի համար գոտեմարտում, որը կկայանա վաղը։
26 սեպտեմբերի 2021, 19:21
Հիշեցնենք, որ աշխարհի ընթացիկ առաջնությունում Արսեն Հարությունյանը առաջին գոտեմարտում 18։10 հաշվով հաղթեց ղազախ Ադլան Ասկարովին, իսկ քառորդ եզրափակիչում 8։2 հաշվով պարտության մատնեց նախկին ռուսաստանցի Ալիբեգ Ալիբեգովին, որը ներկայացնում էր Բահրեյնը։
Վաղը աշխարհի առաջնությունում մեկնարկ կվերցնեն 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 79կգ քաշային Արման Ավագյանը, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը գորգ դուրս կգա հոկտեմբերի 4-ին։