00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց չելենջների հայ օլիմպիական մրցավարը

© Sputnik / Asatur YesayantsԱվետիք Վարդանյան
Ավետիք Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Բաժանորդագրվել
Ըմբշամարտում օլիմպիական կարգի մրցավարի որակավորում ստանալու համար երկար ճանապարհ պետք է անցնել։ Առնվազն 10 տարի միջազգային տարբեր կարգի մրցումներ սպասարկելուց բացի, հարկավոր է նաև այդ մրցումների ավարտից հետո ստանալ բարձր գնահատական։ Դա ոչ բոլորին է հաջողվում։
Տոկիոյի օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումները սպասարկող մրցավարների թվում էր Ավետիք Վարդանյանը: Ըմբշամարտում հայ միակ մրցավարի սպասարկած գոտեմարտերում մրցող կողմերի մարզիչները ոչ մի անգամ չդիմեցին չելենջի (մրցավարի որոշման բողոքարկում), և սա յուրահատուկ ռեկորդ է։ Ավետիք Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ոչ մի արտասավոր բան չի տեսնում դրանում։
- Պարոն Վարդանյան, օլիմպիական խաղերում Դուք յուրահատուկ ռեկորդ սահմանեցիք։ Ձեր սպասարկած գոտեմարտերում ոչ մի անգամ մրցավարի որոշման բողոքարկում, կամ չելենջ չեղավ։
© Sputnik / Asatur YesayantsԱվետիք Վարդանյան
Ավետիք Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Ավետիք Վարդանյան
-Չեմ ուզում դա ռեկորդ համարել։Կարող է ինչ-որ տեղ իմ բախտն է բերել, որ գոտեմարտի ընթացքում վիճելի հարցեր չեն առաջացել, ինչ-որ տեղ ես տիրապետել եմ գորգին ու գոտեմարտին ու լավ եմ աշխատել՝ տեսնելով ամեն ինչ։
- Տոկիոյի օլիմպիական խաղերը առաջինն էին Ձեզ համար որպես մրցավար։ Ի՞նչ որակներ են պահանջվում մրցավարից նման կարգի խոշոր մրցումները սպասարկելու համար։
-Շատ կարևոր է, որ մարդը զբաղվել է ըմբշամարտով, հետո՝ մարզչական գործով ու միաժամանակ սպասարկել է մրցումներ որպես մրցավար։ Մրցավարական ամենաբարձր կարգը օլիմպիականն է։ Բայց դա դեռ բավական չէ օլիմպիական խաղերը սպասարկելու համար։ Պետք է ընտրվես համապատասխան կոմիտեի կողմից։ Օլիմպիական կարգ ունեցող շատ մրցավարներ չեն ընտրվել Տոկիոյի խաղերը սպասարկելու համար։
© Sputnik / Asatur YesayantsԱվետիք Վարդանյան
Ավետիք Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Ավետիք Վարդանյան
-Ստացվում է, որ շատ մեծ մրցակցություն կա մրցավարների համար։
-Այո, իհարկե։ Շատ երկներ, որոնք մասնակից մարզիկ ունեն օլիմպիալկան խաղերում, ցանկանում են, որ իրենց երկրի մրցավարն էլ սպասարկի օլիմպիական խաղերը։ Եթե օգուտ էլ չլինի, հաստատ չի խանգարի։
-Ասում եք, որ եթե մրցավարը չօգնի, ապա հաստատ չի խանգարի։ Ավելի մանրամասն։ Ինչո՞վ դուք որպես մրցավար կարող եք օգնել մեր ըմբիշին։
-Հոգեբանորեն և խորհուրդներով։ Բացի այդ, եթե ծանոթ ես ներքին խոհանոցի անցուդարձին, դա էլ է շատ օգտակար ինֆորմացիա մեր ըմբիշների համար։ Շփվում ենք ժյուրիի անդամների, գործընկեր մրցավարների հետ։ Գիտես, թե որոնք են մրցումները սպասարկող մրցավարների ուժեղ և թույլ կողմերը։ Այսպես ավելի հեշտ է մարզիկին խորհուրդ տալը։ Բացի այդ, մյուս մրցավարները հասկանում են, որ ես էլ կարող եմ սպասարկել իրենց երկրի ըմբիշի գոտեմարտը և զգաստանում են մերոնց գոտեմարտերի ժամանակ։ Մեխանիկորեն զգոնություն ես թելադրում մրցավարներին քո երկրի ըմբիշի գոտեմարտը սպասարկելու համար։
© Sputnik / Asatur YesayantsԱվետիք Վարդանյան
Ավետիք Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Ավետիք Վարդանյան
-Տոկիոյի օլիմպիական խաղերում Դուք սպասարկեցիք հունահռոմեական, ազատ ոճի ինչպես նաև կանանց մրցումները։ Որոշակի տարբերությունը կանոնների մեջ դժվարություն չէ՞ մրցավարի համար։
-Չէի ասի, որովհետև օլիմպիական խաղերում որպես մրցավար հանդես գալու համար յուրաքանչյուրը պետք է սպասարկի մայրցամաքային բոլոր առաջնությունները, գումարած մեկ հատ էլ Գրան պրի։ 10-12 տարի մրցավարությամբ զբաղվելով ու անցնելով բոլոր աստիճանները՝ ահռելի փորձ է կուտակվում։ Չնայած այդ ամենից հետո էլ պետք է քեզ ընտրեն որպես օլիմպիական խաղերի մրցավար։ Ու եթե գիտես կանոնները, կարող ես հանգիստ սպասարկել բոլոր գոտեմարտերը։
-Պարոն Վարդանյան, Դուք բացի մրցավար լինելուց նաև ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն եք։ Ո՞ր գործն է ավելի դժվար կատարել։
-Անկեղծ ասած, երբեք չէի մտածել դրա մասին։ Երբեք չէին էլ հարցրել։ Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր նրբություններն ու յուրահատկությունները։ Բայց այս պահին զգում եմ, որ ավելի հոգեհարազատ է երիտասարդականի գլխավոր մարզիչ աշխատելը։
© Sputnik / Asatur YesayantsԱվետիք Վարդանյան
Ավետիք Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Ավետիք Վարդանյան
-Հոկտեմբերի 2-10 Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվելու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Ինչպե՞ս եք պատրաստվում ու օգնում մեր ըմբիշներին։
-Պատրաստվում եմ ինչպես միշտ։ Շատ լուրջ։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա ես միշտ պատրաստ եմ իմ գիտելիքներով կիսվել մեր ըմբիշների հետ մրցումներից առաջ և ընթացքում։ Հնարավորին չափ քննարկում ենք նաև մարզիչների հետ։
Հավելենք, որ Օսլոյում կայանալիք աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են 12 ըմբիշներ՝ ութ քաշային կարգերում հունահռոմեական ոճի ըմբշամարտում, ևս չորսը՝ ազատ ոճի ըմբշամարտում։ Աշխարհի առաջնությունը վնասվածքների պատճառով բաց են թողնում Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը, ինչպես նաև Կարեն Ասլանյանը։
Լրահոս
0