https://arm.sputniknews.ru/20211001/adrbejany-44-orja-paterazmum-mahacatsneri-nvor-tvjal-e-hraparakel-33831630.html
Ադրբեջանը 44-օրյա պատերազմում մահացածների նոր թիվ է հրապարակել
Ադրբեջանը 44-օրյա պատերազմում մահացածների նոր թիվ է հրապարակել
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաքում զոհերի լուսանկարներով անցկացված հիշատակի երթը բազմաթիվ հարցեր էր առաջացրել։ 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T15:31+0400
2021-10-01T15:31+0400
2021-10-01T15:34+0400
ադրբեջան
զոհ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26299830_0:0:3255:1830_1920x0_80_0_0_d1216c14aa093c628ad61f443186314c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն Արցախյան 44-օրյա պատերազմում իր կրած կորուստների նորացված տվյալ է հայտարարել։Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի զինվորական դատախազ, գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևին, հաստատված զոհերի պաշտոնական թիվը հասել է 2907–ի։Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` տվյալները թարմացվել են զոհերի դիերի նույնականացման արդյունքում։ Ըստ այդմ` թիվն ավելացել է 3-ով։ Նա նաև հայտնել է, որ անհետ կորածների թիվը ներկա պահին նախկին 10-ի փոխարեն 7 է։Տարի, որը շատ բան փոխեց. Արցախում 44-օրյա պատերազմի որոշ արդյունքների ու հետևանքների մասինՆշենք, որ զոհերի վերջին տվյալներն Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել էր հունիսի 14–ին, երբ զոհերի թիվը 2904 էր, անհետ կորածներինը` 10։Նա ընդամենը ութ տարեկան էր․ 44-օրյա պատերազմի առաջին զոհի պատմությունըՀիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում զոհերի լուսանկարներով անցկացված հիշատակի երթը բազմաթիվ հարցեր էր առաջացրել, քանի որ լուսանկարների թիվը ակնհայտորեն գերազանցել էր զոհերի պաշտոնապես հայտարարված տվյալները։Պատերազմի ընթացքում զոհվել է Արցախի ՊԲ 742 զինծառայող. Ղազարյանը ներկայացրեց կորուստները
https://arm.sputniknews.ru/20210930/kvovsakanum-adrbejanci-e-pajtel-akani-vra-33809506.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26299830_196:0:2925:2047_1920x0_80_0_0_b686666893f9fa0e8755754cb5bf1b4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, զոհ, պատերազմ
Ադրբեջանը 44-օրյա պատերազմում մահացածների նոր թիվ է հրապարակել
15:31 01.10.2021 (Թարմացված է: 15:34 01.10.2021) Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաքում զոհերի լուսանկարներով անցկացված հիշատակի երթը բազմաթիվ հարցեր էր առաջացրել։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն Արցախյան 44-օրյա պատերազմում իր կրած կորուստների նորացված տվյալ է հայտարարել։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի զինվորական դատախազ, գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևին, հաստատված զոհերի պաշտոնական թիվը հասել է 2907–ի։
30 սեպտեմբերի 2021, 20:15
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` տվյալները թարմացվել են զոհերի դիերի նույնականացման արդյունքում։ Ըստ այդմ` թիվն ավելացել է 3-ով։ Նա նաև հայտնել է, որ անհետ կորածների թիվը ներկա պահին նախկին 10-ի փոխարեն 7 է։
Նշենք, որ զոհերի վերջին տվյալներն Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել էր հունիսի 14–ին, երբ զոհերի թիվը 2904 էր, անհետ կորածներինը` 10։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում զոհերի լուսանկարներով անցկացված հիշատակի երթը բազմաթիվ հարցեր էր առաջացրել, քանի որ լուսանկարների թիվը ակնհայտորեն գերազանցել էր զոհերի պաշտոնապես հայտարարված տվյալները։