https://arm.sputniknews.ru/20211001/118-mard-e-mahacel-ajs-tari-573-vov-atshel-en-tshek-khakhtumneri-ardjunqum-mahvan-depqery-33849173.html
118 մարդ է մահացել. այս տարի 57,3%-ով աճել են ՃԵԿ խախտումների արդյունքում մահվան դեպքերը
118 մարդ է մահացել. այս տարի 57,3%-ով աճել են ՃԵԿ խախտումների արդյունքում մահվան դեպքերը
Sputnik Արմենիա
Քննարկվել են տրանսպորտային միջոցն անսթափ վիճակում կամ առանց վարորդական իրավունքի վարելու և արագության գերազանցման դեմ կանխարգելիչ միջոցների խստացման... 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T20:54+0400
2021-10-01T20:54+0400
2021-10-01T20:56+0400
հայաստան
հհ դատախազություն
հհ ոստիկանություն
ավտովթար
մահ
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0f/27559635_0:84:1601:984_1920x0_80_0_0_8799b4c299d6ebccccdc8aef40470ca3.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ 2021թ. առաջին կիսամյակում արձանագրվել է Ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտմամբ կատարված հանցագործության 735 դեպք, ինչը 176-ով կամ 31,5%-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցած դեպքերի թվից։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների, ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ համալիր պայքարի հիմնահարցերի քննարկման նպատակով:Խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Ազատ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ Հայկ Սարգսյանը և այլք:Ողբերգական ավտովթար` Զոլաքարում. մեկ մարդ մահացել էՔննարկվել են հանրապետությունում արձանագրվող ՃՏՊ և ՃԵԿ հանցավոր խախտումների ընդհանուր վիճակը, կանխարգելիչ միջոցառումների, պատժողական քաղաքականության արդյունավետությունը, այս ոլորտում իրավասու պետական մարմինների միջև համագործակցության երկարաժամկետ և կարճաժամկետ անելիքները, նաև՝ ՃԵԿ խախտումների կապակցությամբ իրականացվող նախնական քննությունների արդյունավետությանն առնչվող հարցեր:Նկատի ունենալով, որ ավտովթարների, վրաերթերի զգալի մասը կատարվում է գիշերային ժամերին և խաչմերուկներում, քննարկվել է առնվազն այդ հատվածներում համայնքային մարմինների, տնտեսվարող սուբյեկտիների հետ գործակցությամբ լուսավորության ապահովման, այդ նպատակով նաև օրենսդրական որոշակի կարգավորումներ նախատեսելու հնարավորությունը:Առավել լուրջ խնդիրներից է համարվել տրանսպորտային միջոցն անսթափ վիճակում կամ առանց վարորդական իրավունքի վարելու և արագության գերազանցման դեմ կանխարգելիչ միջոցների անբավարարությունը։ Քննարկվել են դրանց դեմ պայքարի միջոցների խստացման տարբերակները:
https://arm.sputniknews.ru/20210929/nor-avtolcakajanner-hajastanum-inch-kap-uni-socar-y-33774649.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0f/27559635_88:0:1511:1067_1920x0_80_0_0_c09de95d05585eab1640d822b2d9576a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, հհ ոստիկանություն, ավտովթար, մահ, ճանապարհ
հայաստան, հհ դատախազություն, հհ ոստիկանություն, ավտովթար, մահ, ճանապարհ
118 մարդ է մահացել. այս տարի 57,3%-ով աճել են ՃԵԿ խախտումների արդյունքում մահվան դեպքերը
20:54 01.10.2021 (Թարմացված է: 20:56 01.10.2021) Քննարկվել են տրանսպորտային միջոցն անսթափ վիճակում կամ առանց վարորդական իրավունքի վարելու և արագության գերազանցման դեմ կանխարգելիչ միջոցների խստացման տարբերակները:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ 2021թ. առաջին կիսամյակում արձանագրվել է Ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտմամբ կատարված հանցագործության 735 դեպք, ինչը 176-ով կամ 31,5%-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցած դեպքերի թվից։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների, ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ համալիր պայքարի հիմնահարցերի քննարկման նպատակով:
29 սեպտեմբերի 2021, 22:34
Խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Ազատ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ Հայկ Սարգսյանը և այլք:
Քննարկվել են հանրապետությունում արձանագրվող ՃՏՊ և ՃԵԿ հանցավոր խախտումների ընդհանուր վիճակը, կանխարգելիչ միջոցառումների, պատժողական քաղաքականության արդյունավետությունը, այս ոլորտում իրավասու պետական մարմինների միջև համագործակցության երկարաժամկետ և կարճաժամկետ անելիքները, նաև՝ ՃԵԿ խախտումների կապակցությամբ իրականացվող նախնական քննությունների արդյունավետությանն առնչվող հարցեր:
«57,3%-ով աճել է ՃԵԿ խախտումների արդյունքում մահվան դեպքերը (2020թ.առաջին կիսամյակում՝ 75 դեպք, 2021թ.՝ 118)։Ըստ մարզերի, ընդհուպ համայնքների, կոնկրետ ճանապարհների և իրավասու մարմինների գործառույթների՝ վերլուծվել են դեպքերի աճին նպաստող պատճառները, նպաստող պայմանները, դրանց վերացման հնարավոր միջոցները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նկատի ունենալով, որ ավտովթարների, վրաերթերի զգալի մասը կատարվում է գիշերային ժամերին և խաչմերուկներում, քննարկվել է առնվազն այդ հատվածներում համայնքային մարմինների, տնտեսվարող սուբյեկտիների հետ գործակցությամբ լուսավորության ապահովման, այդ նպատակով նաև օրենսդրական որոշակի կարգավորումներ նախատեսելու հնարավորությունը:
Առավել լուրջ խնդիրներից է համարվել տրանսպորտային միջոցն անսթափ վիճակում կամ առանց վարորդական իրավունքի վարելու և արագության գերազանցման դեմ կանխարգելիչ միջոցների անբավարարությունը։ Քննարկվել են դրանց դեմ պայքարի միջոցների խստացման տարբերակները: