00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ներիր ինձ...». Անահիտ Սիմոնյանը որդուն փակել է տանը, որ նա չիմանա Հայկոյի մահվան մասին

© Sputnik / Aram NersesyanՀայկոն ու Անահիտ Սիմոնյանը
Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Բաժանորդագրվել
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը համոզված է, որ երբեք չի կարողանա լրացնել Հայկոյի տեղը. նա երգչի մահից հետո բաց նամակ է գրել նախկին ամուսնուն։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երգիչ Հայկոյի նախկին կինը` Անահիտ Սիմոնյանը, հուզիչ գրառումներ է արել Instagram–ում` նշելով, որ որդին դեռ չգիտի հոր մահվան մասին։ Երկու գրառման վերջում էլ նա ներողություն է խնդրել Հայկոյից։
«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես ու չես ապրի մինչև Արմանի հարսանիքը։ Ինչո՞ւ այդպես կատակեցիր և ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց թիկունքի, առանց իմաստի։ Ես երբեք չեմ կարողանա լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում ... Եվ չգիտեմ` ինչպես նրան ասեմ այդ մասին... Շատ եմ վախենում... Դու բուժքույրին ասում էիր, որ ես ուժեղ եմ, ես ցանկացած հարց կլուծեմ, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի, երբ զգում էի, որ դու կաս, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, և նա երբեք թույլ չի տա, որ որդուն նեղացնեն։ Առանց քեզ ես թույլ եմ ու անզոր, ես չեմ կարողանում ասել Արմանին... Ես նրան փակել եմ տանը, որ դրսում որևէ մեկը նրան չասի այդ մասին։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով և գաղափար չունի, թե ինչու են բոլորը սգում։ Եվ ես չեմ կարող նրան այդ մասին ասել։ Պարզապես չեմ կարող... Ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ: Բոլորը հիմա ասում են, որ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է և՛ մայր լինեմ, և՛ հայր, բայց ես չեմ կարող փոխարինել քեզ։ Ինչո՞ւ է Աստված վերցնում լավագույններին: Ինչու... Ես չեմ կարողանում գտնել այս հարցի պատասխանը և երբեք չեմ կարողանա… Հանգչիր խաղաղությամբ, բայց խոստացիր միշտ լինել մեր կողքին։ Դարձիր մեր պահապան հրեշտակը։ Իմ ամենահարազատ մարդ։ Ներիր ինձ…»,– գրել է նա։
Հանրապետության հրապարակում այս օրերին կհնչեն Հայկոյի երգերը
Երկրորդ գրառումը Անահիտ Սիմոնյանը վերնագրել է այսպես. «Նամակ քեզ, Հայկոս»։
Մենք աղքատացանք, իսկ ինքը գնաց վերև. ընկերները հուզիչ գրառումներ են արել Հայկոյի մասին
«Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես... Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես և կհուշես ականջիս, թե ինչպես վարվեմ Արմանի հետ:. Քանի որ միայն դու էիր հասկանում նրա լեզուն... Դու մինչև վերջ հաշտեցնում էիր մեզ` ասելով, որ երկու երեխա ունես։ Երբ վիճում էինք նրա հետ, միայն դու էիր կարողանում հաշտեցնել մեզ, զանգում էր ինձ ու ասում. «Ան, անկախ ամեն ինչից, քնքուշ եղիր հետը, գնա, գրկիր, համբուրիր նրան»։ Հետո զանգում էիր Արմանին ու ասում. «Մայրդ իրավացի է, գնա, գրկիր, համբուրիր նրան, դու փոքրն ես, դու որպես տղամարդ պիտի առաջին քայլն անես»։ Չնայած մեր անձնական թյուրըմբռնումներին, մենք միշտ միասին էինք, և դա երբեք չէր հեռացնում մեր հոգիները։ Դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգում քեզ, և մինչև քո վերջին օրը մենք զգում էինք, որ աշխարհում ավելի հարազատ մարդ չկա, և չի կարող լինել որևէ մեկը, ով կկիսի մեր ուրախությունը կամ տխրությունը։ Այնպես որ ոչ ոք չի կարող հասկանալ և զգալ այն ցավը, որն իմ սրտում սպի կդառնա ընդմիշտ։ Ես չեմ կարող մեր երեխային նվիրել այն հույզերը, որոնք դու էիր տալիս, քանի որ ձեր կապն ուրիշ էր։ Դուք` որպես մեկ ամբողջություն, սիրում էիք իրար ու կատակում, թե ես կրկին կխանդեմ։ Թող որ ես խանդով ապրեի ձեր սիրո հանդեպ, բայց քո ներկայությամբ։ Երանի կարողանայի օգնել քեզ։ Բայց չկարողացա։. Ներիր ինձ, որ չկարողացա…»,– եզրափակել է երգչուհին։
Հիշեցնենք, որ երեկ 48 տարեկանում մահացել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։
Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ)։
Լրահոս
0