https://arm.sputniknews.ru/20210930/mahacel-e-hanrajin-radivoji-tnoren-garegin-khumarjani-hajry-kvorjun-khumarjany-33806323.html
Մահացել է Հանրային Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայրը` Կորյուն Խումարյանը
Մահացել է Հանրային Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայրը` Կորյուն Խումարյանը
Sputnik Արմենիա
Խումարյանն 80 տարեկան էր։ 1999թ.–ից սկսած Խումարյանը ղեկավարում էր Հայաստանի «Իմպուլս-մայակ» ռադիոկայանը։ 30.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-30T18:57+0400
2021-09-30T18:57+0400
2021-09-30T19:08+0400
մահ
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28619529_0:0:1600:901_1920x0_80_0_0_0f0dfcd67e657850e7aca9171af81367.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է հայտնի լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Կորյուն Խումարյանը։ Այս մասին Facebook-ում հայտնել է նրա որդին` Հանրային Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը։«Հայրս` Կորյուն Խումարյանը գնաց: Հոգեհանգիստը՝ վաղը հոկտեմբերի 1-ին 18:00-20:00 Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին Շահումյան-2 գերեզմանատանը»,– հայտնում է նա։Խումարյանն 80 տարեկան էր։ Ծնվել է 1941թ. նոյեմբերի 1-ին Վրաստանի Սաթխա գյուղում։Լրագրողական գործունեությունը սկսել է 25 տարեկանից` «Հայաստանի արդյունաբերությունը» ամսագրում։ Ապա ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում։1987թ.–ից եղել է ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի սեփական թղթակիցը Հայաստանում։ ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել է աշխատել իբրև Հայաստանում ռուսաստանյան «Օստանկինո» հեռուստառադիոպետկոմի, Ռուսաստանյան հանրային հեռուստատեսության, «Մայակ» պետական ռադիոընկերության սեփական թղթակից։Աշխատակցել է նաև «Կոմերսանտ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գոլոս Արմենիի», «Ուրարտու», «Հայացք Երևանից» հայաստանյան ու ռուսաստանյան պարբերականներին։ Վարել է հեղինակային հաղորդումներ ԽՍՀՄ կենտրոնական և Հայաստանի հեռուստատեսություններում։1999թ.–ից սկսած Խումարյանը ղեկավարել է Հայաստանի «Իմպուլս-մայակ» ռադիոկայանը։
https://arm.sputniknews.ru/20210930/nvor-tun-er-karucum-chhascrec-stepanjany-patmum-e-hajkvoji-anavart-planneri-masin-33792084.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28619529_145:0:1600:1091_1920x0_80_0_0_d4c8ed8a70429cb8ce1f0542660d1f55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մահ, լրագրող
Մահացել է Հանրային Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայրը` Կորյուն Խումարյանը
18:57 30.09.2021 (Թարմացված է: 19:08 30.09.2021) Խումարյանն 80 տարեկան էր։ 1999թ.–ից սկսած Խումարյանը ղեկավարում էր Հայաստանի «Իմպուլս-մայակ» ռադիոկայանը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է հայտնի լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Կորյուն Խումարյանը։ Այս մասին Facebook-ում հայտնել է նրա որդին` Հանրային Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը։
«Հայրս` Կորյուն Խումարյանը գնաց: Հոգեհանգիստը՝ վաղը հոկտեմբերի 1-ին 18:00-20:00 Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին Շահումյան-2 գերեզմանատանը»,– հայտնում է նա։
Խումարյանն 80 տարեկան էր։ Ծնվել է 1941թ. նոյեմբերի 1-ին Վրաստանի Սաթխա գյուղում։
30 սեպտեմբերի 2021, 14:39
Լրագրողական գործունեությունը սկսել է 25 տարեկանից` «Հայաստանի արդյունաբերությունը» ամսագրում։ Ապա ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում։
1987թ.–ից եղել է ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի սեփական թղթակիցը Հայաստանում։ ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել է աշխատել իբրև Հայաստանում ռուսաստանյան «Օստանկինո» հեռուստառադիոպետկոմի, Ռուսաստանյան հանրային հեռուստատեսության, «Մայակ» պետական ռադիոընկերության սեփական թղթակից։
Աշխատակցել է նաև «Կոմերսանտ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գոլոս Արմենիի», «Ուրարտու», «Հայացք Երևանից» հայաստանյան ու ռուսաստանյան պարբերականներին։ Վարել է հեղինակային հաղորդումներ ԽՍՀՄ կենտրոնական և Հայաստանի հեռուստատեսություններում։
1999թ.–ից սկսած Խումարյանը ղեկավարել է Հայաստանի «Իմպուլս-մայակ» ռադիոկայանը։