00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լավությո՞ւն» կանեն. «Նաիրիտի» վերջնական ոչնչացման նախագիծը նորից սեղանին է

CC BY-SA 3.0 / Armineaghayan / Նաիրիտ գործարան«Նաիրիտ» գործարան
«Նաիրիտ» գործարան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
«Նաիրիտ» գործարան
Բաժանորդագրվել
Չաշխատող գործարանի դեմ դեռ քննվում են պետական գույքային պահանջները, որոնց պատրվակով «Նաիրիտում» կառավարությունն ուզում է վաճառել տարածքի մի մասը։ Սակայն դա կարող է տեղի չունենալ. գործարանի համակարգումն ուզում է ստանձնել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Արդեն երկար ժամանակ է, ինչ «Նաիրիտը» չի հայտնվում հանրային ուշադրության կենտրոնում, սակայն գործարանի շուրջ զարգացումները շարունակվում են և առայժմ հուսադրող չեն։
Ավելի քան մեկ տարի է` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է գործարանի նախկին աշխատողների գումարային պահանջը։ Վերջիններս ժամանակին ստացել էին իրենց աշխատավարձերի հիմնական գումարները` հրաժարվելով դրանց վրա գոյացած տույժ–տուգանքներից։ Նրանք այդպիսի պայմանավորվածություն էին ձեռք բերել «Նաիրիտ–2» ընկերության հետ (պետական ընկերություն, որը «Նաիրիտի» հարցում ներկայացնում է կառավարության շահերը և այժմ կառավարության անունից գործարանի սեփականատերն է)։ Դատարանն այս պայմանավորվածության հիմքով չի մերժում հայցը, բայց չի էլ բավարարում. նիստերն անընդհատ հետաձգվում են։ Ուշագրավ է, որ «Նաիրիտ 2»-ը, լինելով շահագրգիռ կողմ, չի մասնակցում դատական նիստերին։
«Նուբարաշեն» աղբավայր - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Աղբից` էլեկտրականություն. տեխնոլոգիան յուրացնում են ՌԴ-ում և պատրաստ են տալ Հայաստանին
Սա կարող է տարօրինակ հնչել. ինչու՞ պետք է աշխատողները հրաժարվեն իրենց հասանելիք գումարներից, և ինչու՞ դատարանը պետք է նրանց մերժի։ Խնդիրն այն է, որ կառավարությունը պատրաստ է այդ գումարները հատուցել միայն գործարանի հաշվին, իսկ եթե գործարանը չի աշխատում, ապա որտեղի՞ց ստանալ այդ գումարը, եթե ոչ գույքի վաճառքից։ Բայց անգամ եթե այդ գումարը գոյանա, ապա, ըստ նշված պայմանավորվածության, այն կստանա «Նաիրիտ 2»-ը, իսկ աշխատողներին ոչինչ չի հասնի։ Ուստի հասկանալի չէ, թե ովքեր են գործարանի աշխատակիցներին մոլորության մեջ գցել` ասելով, թե «Նաիրիտի» քանդվելուց հետո նրանք որևէ գումար կստանան։ Դուրս է գալիս` քանի դեռ «Նաիրիտը» չի աշխատում, իսկ պարտքերի հարցը բարձրացվում է, գործարանը «կտրատել–վաճառելու» վտանգը միշտ առկախ կմնա։
«Լվա ինքդ», կամ ինչպես են քանդում «Նաիրիտի» կարևորագույն արտադրամասերից մեկը
Գործարանի պարտքերի մարմամբ զբաղվում է սնանկության կառավարիչը, որը վերջերս փոխվել է։ Նոր կառավարիչը գործարանում սարքավորումներ չի ապամոնտաժում և չի վաճառում, բայց մեզ հասած տեղեկություններով` պարտքերը մարելու նպատակով կառավարությունը նախատեսում է վաճառել գործարանի տարածքի մի մասը։
Углеродное волокно российского производства - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Ապագայի նյութը. Ռուսաստանը պատրաստ է ածխածնի մանրաթել ուղարկել Հայաստանի գործարաններին
Sputnik Արմենիայի հետ զրույցում գործարանի նախկին տնօրեն, «Նաիրիտի» վերագործարկման նախաձեռնող խմբի ղեկավար Կարեն Իսրայելյանը նշեց, որ նույնիսկ եթե սարքավորումներին ձեռք չտան, բայց տարածք վաճառեն, դա ևս խնդրահարույց կլինի։
«Նաիրիտի» գլխավոր սպառնալիքը. մեկ անգամ գումար ստանալով`մարդիկ ընդմիշտ կզրկվեն աշխատանքից
«Գործարանի տարածքով անցնող հաղորդակցությունները միասնական են, կապված են իրար հետ ( ջրի, գազի, աղաջրի խողովակներ, միջարտադրամասային հաղորդակցություններ, հոսանքի լարման գծեր, ենթակայաններ)։ Նոր սեփականատերը կարող է ապամոնտաժել այդ ամենը կամ հարմարեցնել իր պահանջներին, և գործարանը անհնար կլինի վերագործարկել։ Անկախ ամեն ինչից, չեմ ուզում մտածել, որ կառավարությունը միտումնավոր է գնում դրան։ Միգուցե ոչ խորացված կերպով են ուսումնասիրել խնդիրները ու ձեր այս հոդվածից հետո դա հաշվի կառնեն», – նշում է Իսրայելյանը։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Իսրայելյան
Карен Исраелян - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Կարեն Իսրայելյան
Պետության մոտեցումը մինչև վերջ պարզ չէ
Հարկ է նշել, որ դեռևս 2018-ին թվականին էկոնոմիկայի նախարարությունը հուշագիր է ստորագրել «Նաիրիտի» վերաթողարկումը համակարգող խմբի հետ։ Ըստ այդմ` եթե գործարանը վաճառվի մասնավորին, ապա միայն մեկ աճուրդով (ոչ թե մաս–մաս), այն էլ` միայն վերաթողարկման բիզնես ծրագիր ներկայացնելու դեպքում (որպեսզի հիմնավորվի, որ գործարանի գույքը ջարդոնի տեղ չի վաճառվելու)։ Այսինքն` կառավարության դիրքորոշումն այն է, որ «Նաիրիտը» պետք է աշխատի։ Վերջերս էլ կառավարությունը ԱԻՆ-ի միջոցով վճարեց գործարանի քիմիական անվտանգության աշխատակիցների հինգ ամսվա աշխատավարձերի պարտքը: Սակայն պարզ չէ, թե ինչու նրանց միանգամից գործի չընդունեցին ԱԻՆ և չսկսեցին պետական աշխատավարձ տալ. չէ՞ որ ամիսներ անց այդպիսի պարտքեր նորից կգոյանան (քանի որ գործարանի պահեստներում կան վտանգավոր նյութեր, որոնք պահանջում են անընդհատ պահպանություն)։
Պարզ չէ մեկ բան ևս։ Արժե հիշեցնել, որ գործարանի պարտքերը հիմնականում գոյացել են պետության հանդեպ։ Պարտքի մի մասը «Հայբիզնեսբանկինն» էր, սակայն այդ մասն ապահովված է գործարանի գույքով և արդեն մարվել է, մի մասը` «Գազպրոմ Արմենիայինը»։ Մնացած պարտատերերը պետական կազմակերպություններ են` ՊԵԿ–ը, Երևանի ՋԷԿ–ը և «Նաիրիտ–2»–ը։ Սակայն պետությունը մինչ օրս չի զիջում այդ պարտքերը` գոնե ժամանակավոր, մինչև գործարանը սկսի աշխատել, և գոնե նրա համար, որ հնարավոր ներդրողները չկարծեն, որ նրանց «շալակին» ուզում են դնել իրենց անհասկանալի գումարներ։
«Եթե հարյուր միլիոն դոլար ունեք»...
Վերաբացվելու դեպքում գործարանը կարող է բազմապատիկ ավել հասույթ ու հարկ տալ։ Իսրայելյանի հաշվարկներով` նույնիսկ եթե գործարանը միայն քլորոպրենային կաուչուկ իրացնի (այլ ոչ թե քիմիական թթուներ), կարող է տարեկան գոյացնել ամենաքիչը քսան միլիոն դոլարի հասույթ։ Փոխարենը` կանգնած գործարանի պահպանության համար անհրաժեշտ է տարեկան մոտ երկու միլիոն դոլար, իսկ գործարանի վերջնական փակման և պահեստավորված նյութերի օգտահանման համար` շուրջ 100 միլիոն։

«Այդպիսի գնահատական ժամանակին տվել էր էներգետիկայի և բնական պաշարների այդ ժամանակվա նախարար Երվանդ Զախարյանը, ես էլ նրան պատասխանել էի. «Պարոն Զախարյան, եթե պետությունը հարյուր միլիոն դոլար ունի, ինչու՞ դրանք չի ուղղում գործարանի վերակենդանացմանը», – ասում է Իսրայելյանը։

Կվաճառվի գործարանի տարածքը, թե ոչ, հայտնի չէ, բայց դրանով գործարանի աշխատողներին հաստատ «լավություն» չեն անի։ Անգամ եթե նրանք միանվագ գումար ստանան, դրանից հետո անգործ կմնան, իսկ պետությունը կզրկվի ռազմավարական նշանակության արտադրությունից և ամենակարևոր հարստությունից` որակավորված մասնագետներից (երիտասարդ քիմիկ–տեխնոլոգ Հայաստանում այլևս չկա)։
Սակայն կա մի հուսադրող լուր. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարությունում քննարկում է գործարանը նախարարությանը փոխանցելու հնարավորությունը, որից հետո պատրաստվում է ավելի ակտիվորեն վարել ներդրողների փնտրտուքը։
Լրահոս
0