00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ նշանակություն ունի, թե ով էր պարտության մեղավորը, կարևորը` ընդդիմադիրը պաշտոն չստանա

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Ղազինյան
Արթուր Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Արթուր Ղազինյան
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երևի մի 1000 անգամ համոզվել ենք, որ Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն միանգամայն իրավացի էր, երբ կառուցողական առաջարկ էր անում. «Եթե չես ուզում, որ լուծվի այսինչ հարցը, պարզապես հանձնաժողով ստեղծիր այդ հարցով»։
Ի՞նչ նշանակություն ունի, թե ով էր պարտության մեղավորը, կարեւորը, որ ընդդիմադիրը պաշտոն չստանա
Ֆրանսիացի հայտնի քաղաքական և պետական գործչի ասածը միշտ էլ հրատապ է եղել, մանավանդ, երբ մեր խորհրդարանը հերթական անգամ որոշում է հանձնաժողով ստեղծել՝ շատ լավ իմանալով, որ պառլամենտական այդ ժամանակավոր մարմինը տալու է նույն արդյունքը, այսինքն` արդյունք չի տալու։ Ախր պատգամավորների տառապանքը փորձ ունի։
Հիշեք առաջին այդպիսի հանձնաժողովներից մեկը՝ այն ժամանակվա Հայաստանի երևի թե ամենահայտնի պատգամավոր Արշակ Սադոյանի նախաձեռնությամբ ստեղծված «մազութի գործով» հանձնաժողովը։ Ընդ որում` հենց այդ հանձնաժողովը ապացուցեց՝ այնքան էլ հիմնավոր չեն մինչև հիմա էլ հաճախ հնչող պնդումներն այն մասին, թե տվյալ իշխանության օրոք լրիվ անիմաստ է ուսումնասիրել այդ իշխանություններին ուղղված մեղադրանքները և պետք է սպասել, մինչև գան նոր մարդիկ, որոնք կոծկելու բան չունենան, ընդհակառակը՝ շահագրգիռ լինեն, որ նախկինները պատժվեն։
Ինչ ասես ասում էին առաջին նախագահի և նրա թիմի գործած ահավոր իրավախախտումների ու չարաշահումների մասին։ Եթե ենթադրություն հայտնեիք, որ 25 միլիոն դոլարի մազութ են «կերել», կծիծաղեին ձեզ վրա. «Այդքան միամի՞տն եք, ինչ 25 միլիոն, գրեթե տասն անգամ ավելի են յուրացրել՝ 200 միլիոն»։ Հանձնաժողովն աշխատեց մինչև 2000 թվականը։ Եվ ի՞նչ։ Բառի բուն իմաստով՝ ոչինչ։ Իրավապահ մարմինները ոչ մի կերպ չարձագանքեցին։ Եվ, ինչպես ասում են, անցավ-գնաց։
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
ՀՀ ղեկավարությունը ալերգիա ունի այդ բառից, կամ կյանքը՝ սառեցված պատերազմի պայմաններում
2008 թվականի մարտի 1-ից հետո հանձնաժողով կամ ավելի ճիշտ փաստահավաք խումբ ստեղծվեց այդ օրվա ողբերգական իրադարձություններն ուսումնասիրելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու նպատակով։ Այն ժամանակ մի առիթով ես ասացի այդ խորհրդարանական կառույցը ղեկավարող Սամվել Նիկոյանին. «Ախր ասում եք, որ մեղավորը, այսպես կոչված՝ «չերյոմուխա» արցունքաբեր փամփուշտներն են, որոնք սովորաբար պայթում են՝ գազ արտանետելով։ Իսկ դրանք չեն պայթել, դիպել են ցուցարարներին, և հենց դա է 10 զոհերից ոմանց մահվան պատճառը։ Հիմա եթե սկսեք փորփրել, կպարզեք, որ այդ անորակ փամփուշտները Հայաստանից դուրս են պատրաստվել՝ այսինչ գործարանում։ Էդ գործարանի տնօրինությանը հո սպանության մեղադրանք չե՞ք ներկայացնելու»։ Ինչևէ, փաստն այն է, որ մինչև հիմա էլ չենք կարողացել պարզել՝ ով էր ողբերգության մեղավորը։
Զգուշացեք սեփական կուսակցությունից, որը ձեզ աստվածացնում է. «Սև մայրցամաքի» փորձը
Ամենաանհասկանալին, սակայն, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովն էր։ Աշխատեց, զեկույց ներկայացրեց ու միանգամից էլ հայտարարեց՝ այս զեկույցը գաղտնի է և հրապարակման ենթակա չէ։ Այդպես էլ չհասկացանք, թե ինչու լայն հանրությունը, ժողովուրդը չեն կարող տեղեկություններ ստանալ այն իրադարձությունների մասին, որոնց ուսումնասիրության համար հանձնաժողով էին ստեղծել հենց ժողովրդի ընտրյալ կոչվածները։
Զինվորականների երթ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Անկախության ամենատխուր տարեդարձը. ինչո՞ւ էինք անվերապահորեն հավատում, որ հաղթելու ենք
Չգիտեմ` արդյոք այսքանից հետո ավելի պա՞րզ դարձավ որոշ հայաստանցիների չափազանց հոռետեսական վերաբերմունքը այն հանձնաժողովի նկատմամբ, որը հիմա էլ ստեղծվում է անցած տարվա 44-օրյա պատերազմում մեր պարտության պատճառները հասկանալու համար։ Ընդ որում` դեռ չստեղծված այդ հանձնաժողովի մասին շատերն արդեն ակնհայտ հեգնանքով են արտահայտվում։ Ասում են՝ նախ, եթե լսես մեր ղեկավարներին, ոչ մի պարտություն էլ չի եղել։ Եվ երկրորդ` վարչապետը միանշանակ ընդունել է՝ ես եմ մեղավոր և ես եմ պատասխանատու։ Բա էլ ի՞նչը պիտի պարզի խորհրդարանական հանձնաժողովը։
Ինչ է կարելի և ինչ չի կարելի կարմիր բերետավորներին, կամ Փաշինյանի օրոք ոչինչ չի փոխվել
Հա, մոռացա ամենակարևորը՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հիմա բոլորովին այլ, հույժ կարևոր զբաղմունք ունի։ Նորանոր հնարքներ են հորինում, թե ինչպես անեն, որ ընդդիմության ներկայացուցիչը հանձնաժողովի ղեկավարի տեղակալ չդառնա։ Արդեն կարծեմ մի հինգ անգամ մերժել են իրենց չսիրած այդ մարդու թեկնածությունը։ Հիմա էլ, չեք հավատա, ուզում են օրենք փոխեն՝ միայն թե թույլ չտան, որ այդ ատելի ընդդիմադիրը հանկարծ հայտնվի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին։ Համաձայնեք՝ շատ ավելի կարևոր է պաշտպանական կառույցներ ստեղծել ընդդիմության առաջխաղացումը կանխելու համար, քան մտածել Հայաստանի և Արցախի սահմաններն ամրապնդելու մասին։
Բոլորը պիտի երջանիկ լինեն, իսկ կասկածվողները կհայտնվեն բանտում
Լրահոս
0