https://arm.sputniknews.ru/20210929/rus-khaghaghapahnern-arcakhum-mshakel-en-sadranqneri-kankhman-hmtutjunner-33743730.html
Ռուս խաղաղապահներն Արցախում մշակել են սադրանքների կանխման հմտություններ
Ռուս խաղաղապահներն Արցախում մշակել են սադրանքների կանխման հմտություններ
Sputnik Արմենիա
Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում խաղաղապահներն անցկացրել են համալիր վարժանք։ 29.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-29T09:35+0400
2021-09-29T09:35+0400
2021-09-29T09:35+0400
արցախ
խաղաղապահ
լեռնային ղարաբաղ
վարժական հավաք
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33314060_0:41:1101:660_1920x0_80_0_0_19e3a7eb694507bd3fddf91ccda3381b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները համալիր վարժանք են անցկացրել հնարավոր խախտումների կանխման և դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ:«Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են համալիր վարժանք՝ հնարավոր խախտումների կանխման և «Հյուսիս» պատասխանատվության գոտու դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ։ Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման և դիտակետերի վրա հարձակման հետ մղման խնդիրները», - նշված է հաղորդագրության մեջ:Վարժանքի ժամանակ ազդանշան ստանալիս խաղաղապահները կարճ ժամանակում դուրս են եկել տեղակայման վայրից, պաշտպանական դիրք են գրավել նախապես սարքավորված վայրերում: Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել զրահամեքենաներով հերթապահ ստորաբաժանումները։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20210928/arcakhum-rus-khaghaghapahnern-atsi-ognutjamb-hetazvotel-en-teghanqy-33720099.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33314060_0:0:1003:752_1920x0_80_0_0_57c1378623abec2ae7138811a55855f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահ, լեռնային ղարաբաղ, վարժական հավաք, խաղաղապահներն արցախում
արցախ, խաղաղապահ, լեռնային ղարաբաղ, վարժական հավաք, խաղաղապահներն արցախում
Ռուս խաղաղապահներն Արցախում մշակել են սադրանքների կանխման հմտություններ
Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում խաղաղապահներն անցկացրել են համալիր վարժանք։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները համալիր վարժանք են անցկացրել հնարավոր խախտումների կանխման և դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ:
«Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են համալիր վարժանք՝ հնարավոր խախտումների կանխման և «Հյուսիս» պատասխանատվության գոտու դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ։ Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման և դիտակետերի վրա հարձակման հետ մղման խնդիրները», - նշված է հաղորդագրության մեջ:
28 սեպտեմբերի 2021, 14:37
Վարժանքի ժամանակ ազդանշան ստանալիս խաղաղապահները կարճ ժամանակում դուրս են եկել տեղակայման վայրից, պաշտպանական դիրք են գրավել նախապես սարքավորված վայրերում: Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել զրահամեքենաներով հերթապահ ստորաբաժանումները։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: