https://arm.sputniknews.ru/20210929/inch-himqvov-en-paterazmin-masnakcats-usanvoghneric-usman-vardz-pahanjum-kgmsn-parzabanumy-33756180.html
Ինչ հիմքով են պատերազմին մասնակցած ուսանողներից ուսման վարձ պահանջում. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Ինչ հիմքով են պատերազմին մասնակցած ուսանողներից ուսման վարձ պահանջում. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ պաշտոնական տվյալներով` կառավարության որոշմամբ` մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում արդեն ստացել է շուրջ 7000 ուսանող։ 29.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-29T14:42+0400
2021-09-29T14:42+0400
2021-09-29T14:45+0400
հայաստան
ուսանող
բուհ
զինծառայող
վարձ
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/2358/67/23586764_0:0:1600:901_1920x0_80_0_0_338afefa87566b78bab8d3518634f2ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Արցախյան պատերազմին մասնակցած շուրջ 1200 ուսանողներ այս տարի սեպտեմբերից վերադարձել են բուհ կամ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ նրանց ուսման վարձը կարող է փոխհատուցվել մարտական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերն ուսումնական հաստատություն ներկայացնելու դեպքում։Նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որ բուհերը մարտական գործողությունների մասնակիցներից պահանջում են վճարել ուսման վարձը: ԿԳՄՍ–ն պարզաբանում է, որ խնդիրը ծագել է օրենքի այն պահանջից, համաձայն որի` բուհ ընդունվելուց հետո ուսանողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել ուսման վարձի որոշակի մասը:Այս դրույթը տարածվում է նաև բուհ ընդունվելուց հետո բանակ զորակոչվածներին։ Բանակից վերադարձած, բայց ուսման վարձը չվճարելու պատճառով դեռևս ուսանող չհամարվող առաջին կուրսեցիների թիվն, ըստ նախարարության, այս պահին շուրջ 150 է:Նախարարությունը պնդում է, որ պետությունը մարտական գործողությունների մասնակից ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու պարտավորություն է ստանձնել, և այն իրականացվելու է լիովին: Իսկ ուսումնառության հետագա ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների համար ուսման վարձի արտոնություններն ամրագրված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում 2021 թվականի ամռանը կատարված փոփոխությամբ:Կառավարությունը մասամբ կփոխհատուցի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձըԿախված առաջադիմությունից` նրանք կարող են ստանալ 50-70 տոկոս զեղչ:Բացի այդ, քանի որ 2020 թվականին բանակ զորակոչվածները դեռ չեն զորացրվել, նրանց մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն իրականացվելու է 2022 թվականին:ԿԳՄՍ պաշտոնական տվյալներով` կառավարության որոշմամբ, մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում արդեն ստացել է շուրջ 7000 ուսանող, որոնցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակիցներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին:
https://arm.sputniknews.ru/20210729/npast-stacox-usanox-shrjanak-28472843.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2358/67/23586764_97:0:1521:1068_1920x0_80_0_0_f3276ded6f700af3d296d1941c5d9c99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ուսանող, բուհ, զինծառայող, վարձ, արցախյան պատերազմ
հայաստան, ուսանող, բուհ, զինծառայող, վարձ, արցախյան պատերազմ
Ինչ հիմքով են պատերազմին մասնակցած ուսանողներից ուսման վարձ պահանջում. ԿԳՄՍՆ պարզաբանումը
14:42 29.09.2021 (Թարմացված է: 14:45 29.09.2021) ԿԳՄՍ պաշտոնական տվյալներով` կառավարության որոշմամբ` մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում արդեն ստացել է շուրջ 7000 ուսանող։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Արցախյան պատերազմին մասնակցած շուրջ 1200 ուսանողներ այս տարի սեպտեմբերից վերադարձել են բուհ կամ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ նրանց ուսման վարձը կարող է փոխհատուցվել մարտական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերն ուսումնական հաստատություն ներկայացնելու դեպքում։
Նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որ բուհերը մարտական գործողությունների մասնակիցներից պահանջում են վճարել ուսման վարձը: ԿԳՄՍ–ն պարզաբանում է, որ խնդիրը ծագել է օրենքի այն պահանջից, համաձայն որի` բուհ ընդունվելուց հետո ուսանողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել ուսման վարձի որոշակի մասը:
Այս դրույթը տարածվում է նաև բուհ ընդունվելուց հետո բանակ զորակոչվածներին։ Բանակից վերադարձած, բայց ուսման վարձը չվճարելու պատճառով դեռևս ուսանող չհամարվող առաջին կուրսեցիների թիվն, ըստ նախարարության, այս պահին շուրջ 150 է:
«Բուհերը, հաշվի առնելով օրենքի պահանջը, բոլոր առաջին կուրսեցիներից կարող են ուսման վարձի վճարումներ պահանջել, ինչը և արվել է: Այն գումարը, որն այժմ նրանք կվճարեն, փոխհատուցման ծրագրի շահառու դառնալուց հետո կդիտվի որպես երկրորդ կիսամյակի վարձավճար»,- պարզաբանում է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։
Նախարարությունը պնդում է, որ պետությունը մարտական գործողությունների մասնակից ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու պարտավորություն է ստանձնել, և այն իրականացվելու է լիովին: Իսկ ուսումնառության հետագա ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների համար ուսման վարձի արտոնություններն ամրագրված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում 2021 թվականի ամռանը կատարված փոփոխությամբ:
Կառավարությունը մասամբ կփոխհատուցի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձը
Բացի այդ, քանի որ 2020 թվականին բանակ զորակոչվածները դեռ չեն զորացրվել, նրանց մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն իրականացվելու է 2022 թվականին:
ԿԳՄՍ պաշտոնական տվյալներով` կառավարության որոշմամբ, մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում արդեն ստացել է շուրջ 7000 ուսանող, որոնցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակիցներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: