https://arm.sputniknews.ru/20210929/elektronajin-grqery-hamacancum-vatsharvogh-filmern-u-ergery-kharkven----33752388.html
Էլեկտրոնային գրքերը, համացանցում վաճառվող ֆիլմերն ու երգերը կհարկվեն
Էլեկտրոնային գրքերը, համացանցում վաճառվող ֆիլմերն ու երգերը կհարկվեն
Sputnik Արմենիա
Նոր օրենքը նախատեսվում է գործարկել 2022թ–ի հւնվարի 1-ից, եթե ԱԺ–ն այն հասցնի մինչ այդ ընդունել։ 29.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-29T13:18+0400
2021-09-29T13:18+0400
2021-09-29T13:26+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հարկեր
համացանց
օրենք
էլեկտրոնային ծառայություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/07/24382294_0:18:1000:581_1920x0_80_0_0_b2eee093f01d2115b886badbfce8f030.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Համացանցում կատարվող տարբեր գործարքները, ինչպիսիք են` Էլէկտրոնային գրքեր կամ տարբեր համակարգչային ծրագրեր գնելը, համացանցում վճարովի ֆիլմեր դիտելն ու երգեր լսելը, մինչ օրս Հայաստանում դուրս են եղել հարկման դաշտից։ Հարկային եկամուտներն աճել են. ՊԵԿ–ը նոր տվյալներ է ներկայացրելՀՀ կառավարությունը որոշել է շտկել բացթողումը` Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելով։ «Գործելու է էլեկտրոնային հարթակ, որի միջոցով, այցելելով ՀՀ ՊԵԿ կայք, ոչ ռեզիդենտ ընկերությունը հնարավորություն է ունենալու գրանցվել, ստանալ հարկ վճարողի համար, ներկայացնել լիազոր անձի տվյալներն ու էլեկտրոնային հարթակի միջոցով հարկային մարմին ներկայացնել համապատասխան հաշվարկն ու կատարել վճարում»,– ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով կառավարության առաջարկած փոփոխությունները` ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա նաև նշեց, որ հարկային պարտավորությունները հաշվարկվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ։ Իսկ թե ինչպես է հարկային մարմինը ճշտելու` արդյո՞ք իսկապես հարկ վճարողը հանդիսանում է ՀՀ ենթակա սուբյեկտ, ըստ Բադասյանի, դիտարկվելու են մի քանի պայմաններ. շահառուի գրանցման և IP հասցեները, նրան սպասարկող բանկի կամ էլեկտրոնային հաշվարկների միջոցով փողերի փոխանցում իրականացնող օպերատորի գտնվելու վայրը և միջազգային ծածկագիրը, որից անձն օգտվում է էլեկտրոնային փոխանցումներ կատարելու համար։ Նոր օրենքը և էլեկտրոնային հարթակը նախատեսվում է գործարկել 2022թ–ի հունվարի 1-ից, եթե ԱԺ–ն հասցնի մինչ այդ ընդունել նախագիծը։
https://arm.sputniknews.ru/20210916/rusakan-pek-y-haykakanin-nerkayacrel-e-bjjayin-ev-elektrvonain-noramutsutyunner-33351274.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/07/24382294_38:0:926:666_1920x0_80_0_0_6eaa44b454d6fc9f715384305bcf3537.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, համացանց, օրենք, էլեկտրոնային ծառայություններ
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, համացանց, օրենք, էլեկտրոնային ծառայություններ
Էլեկտրոնային գրքերը, համացանցում վաճառվող ֆիլմերն ու երգերը կհարկվեն
13:18 29.09.2021 (Թարմացված է: 13:26 29.09.2021) Նոր օրենքը նախատեսվում է գործարկել 2022թ–ի հւնվարի 1-ից, եթե ԱԺ–ն այն հասցնի մինչ այդ ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Համացանցում կատարվող տարբեր գործարքները, ինչպիսիք են` Էլէկտրոնային գրքեր կամ տարբեր համակարգչային ծրագրեր գնելը, համացանցում վճարովի ֆիլմեր դիտելն ու երգեր լսելը, մինչ օրս Հայաստանում դուրս են եղել հարկման դաշտից։
ՀՀ կառավարությունը որոշել է շտկել բացթողումը` Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելով։
«Գործելու է էլեկտրոնային հարթակ, որի միջոցով, այցելելով ՀՀ ՊԵԿ կայք, ոչ ռեզիդենտ ընկերությունը հնարավորություն է ունենալու գրանցվել, ստանալ հարկ վճարողի համար, ներկայացնել լիազոր անձի տվյալներն ու էլեկտրոնային հարթակի միջոցով հարկային մարմին ներկայացնել համապատասխան հաշվարկն ու կատարել վճարում»,– ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով կառավարության առաջարկած փոփոխությունները` ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
16 սեպտեմբերի 2021, 21:56
Նա նաև նշեց, որ հարկային պարտավորությունները հաշվարկվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ։ Իսկ թե ինչպես է հարկային մարմինը ճշտելու` արդյո՞ք իսկապես հարկ վճարողը հանդիսանում է ՀՀ ենթակա սուբյեկտ, ըստ Բադասյանի, դիտարկվելու են մի քանի պայմաններ. շահառուի գրանցման և IP հասցեները, նրան սպասարկող բանկի կամ էլեկտրոնային հաշվարկների միջոցով փողերի փոխանցում իրականացնող օպերատորի գտնվելու վայրը և միջազգային ծածկագիրը, որից անձն օգտվում է էլեկտրոնային փոխանցումներ կատարելու համար։
Նոր օրենքը և էլեկտրոնային հարթակը նախատեսվում է գործարկել 2022թ–ի հունվարի 1-ից, եթե ԱԺ–ն հասցնի մինչ այդ ընդունել նախագիծը։