https://arm.sputniknews.ru/20210928/papikjany-amn-despanin-e-nerkajacrel-gvoris-kapan-tshanaparhin-steghtsvats-iravitshaky-33732526.html
Պապիկյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը
Պապիկյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը խոսել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ կատարվող քայլերի մասին: 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T18:35+0400
2021-09-28T18:35+0400
2021-09-28T18:47+0400
հայաստան
սուրեն պապիկյան
ամն
լին թրեյսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33732458_0:0:1053:593_1920x0_80_0_0_177a3462d08101044800f4afea5cb7c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ժամանակ Պապիկյանը կարևորել է ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը ներկայացրել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ կատարվող քայլերը` հայտնելով, որ առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել 44 կմ նոր ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները, որոնց կհաջորդի ասֆալտի նոր շերտի անցկացումը` ճանապարհի 17 կմ հատվածի վրա:Պապիկյանը նաև տեղեկացրել է, որ Տաթև-Աղվանի հատվածում 18 կմ–անոց նոր ճանապարհի և Սյունիքի 4 գյուղերի ուղղությամբ շրջանցիկ ճանապարհների կառուցումը նախատեսվում է վերջնականապես ավարտել 2022թ. գարնանը:Նա նաև հայտնել է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար:Գորիս-Կապան ճանապարհը պետք է աշխատի առանց ընդհատումների․ Իրանի դեսպանատուն
https://arm.sputniknews.ru/20210927/iranakan-koghmy-ktruk-kmijamti-erb-pordzen-sjuniqi-hatvatsy-ktrel-iranic-misakjan-33692236.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33732458_8:0:1001:745_1920x0_80_0_0_4bf734d2e000d3bba520bf34830d2162.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, ամն, լին թրեյսի
հայաստան, սուրեն պապիկյան, ամն, լին թրեյսի
Պապիկյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը
18:35 28.09.2021 (Թարմացված է: 18:47 28.09.2021) ՀՀ փոխվարչապետը խոսել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ կատարվող քայլերի մասին:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում է
կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ժամանակ Պապիկյանը կարևորել է ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը ներկայացրել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ կատարվող քայլերը` հայտնելով, որ առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել 44 կմ նոր ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները, որոնց կհաջորդի ասֆալտի նոր շերտի անցկացումը` ճանապարհի 17 կմ հատվածի վրա:
27 սեպտեմբերի 2021, 21:25
Պապիկյանը նաև տեղեկացրել է, որ Տաթև-Աղվանի հատվածում 18 կմ–անոց նոր ճանապարհի և Սյունիքի 4 գյուղերի ուղղությամբ շրջանցիկ ճանապարհների կառուցումը նախատեսվում է վերջնականապես ավարտել 2022թ. գարնանը:
Նա նաև հայտնել է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար: