https://arm.sputniknews.ru/20210928/krakvocner-erevani-haghtanak-zbvosajgu-dimac-kiny-mahacel-e-tghamardy-hivandanvocum-e-33709283.html
Կրակոցներ Երևանի "Հաղթանակ" զբոսայգու դիմաց. կինը մահացել է, տղամարդը հիվանդանոցում է
Կրակոցներ Երևանի "Հաղթանակ" զբոսայգու դիմաց. կինը մահացել է, տղամարդը հիվանդանոցում է
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում ավելի քան 15 պարկուճ են հայտնաբերել։ Վիրավորն ու մահացածը ամուսիններ են։ 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T09:59+0400
2021-09-28T09:59+0400
2021-09-28T12:08+0400
հայաստան
մահ
կրակոց
երևան
«հաղթանակ» զբոսայգի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33713014_0:0:1600:900_1920x0_80_0_0_cbce401743d4c74bb73aeecfe1b7344c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այս գիշեր Երևանում կրկին կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ հաղորդագրության` ժամը 01։40-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ կրակոցներ են հնչել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց։Մինչ ոստիկաններն աշխատել են դեպքի վայրում, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ կինը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։Դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 17 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին եղել են նաև կրակոցի հետքեր։Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդի է«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է «Land Rover» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում արյան հետքեր են եղել։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։Կայքի տեղեկություններով՝ մահացածը Դիանա Դ.-ն էր, իսկ վիրավորը՝ Վազգեն Մ.-ն։ Վերջիններս ամուսիններ են։Ծնողների հետ է գնացել պարզաբանման. պարզվել է Կոտայքի դանակահարության ու կրակոցների պատճառը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33713014_200:0:1400:900_1920x0_80_0_0_7dd97a752b40764caeb72daf1e24c7c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մահ, կրակոց, երևան, «հաղթանակ» զբոսայգի
հայաստան, մահ, կրակոց, երևան, «հաղթանակ» զբոսայգի
Կրակոցներ Երևանի "Հաղթանակ" զբոսայգու դիմաց. կինը մահացել է, տղամարդը հիվանդանոցում է
09:59 28.09.2021 (Թարմացված է: 12:08 28.09.2021) Դեպքի վայրում ավելի քան 15 պարկուճ են հայտնաբերել։ Վիրավորն ու մահացածը ամուսիններ են։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այս գիշեր Երևանում կրկին կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 01։40-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ կրակոցներ են հնչել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց։
Մինչ ոստիկաններն աշխատել են դեպքի վայրում, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ կինը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։
Դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 17 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին եղել են նաև կրակոցի հետքեր։
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է «Land Rover» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում արյան հետքեր են եղել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Դիանա Դ.-ն էր, իսկ վիրավորը՝ Վազգեն Մ.-ն։ Վերջիններս ամուսիններ են։