https://arm.sputniknews.ru/20210928/gegharquniqum-dipukahari-krakocic-zhamketajin-zintsarajogh-e-viravorvel--33723692.html
Գեղարքունիքում ադրբեջանցիների կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Գեղարքունիքում ադրբեջանցիների կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Sputnik Արմենիա
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախօրեին հայտարարել էր, որ ադրբեջանական զինծառայողները սեպտեմբերի 26-ից սկսած սադրիչ գործողություններ են իրականացնում... 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T16:27+0400
2021-09-28T16:27+0400
2021-09-28T16:34+0400
հայաստան
ադրբեջան
գեղարքունիքի մարզ
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան Գեղարքունիքի սահմանային շփման գծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել։ Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆՊՆ–ը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում: Հայկական կողմից կար երեք զոհ, չորս վիրավոր։Սեպտեմբերի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ ադրբեջանական զինծառայողները սեպտեմբերի 26-ից սկսած սադրիչ գործողություններ են իրականացնում, մասնավորապես` հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ՝ հայկական բնակավայրերի խոտհարքների ու արոտավայրերի ուղղությամբ։ Թաթոյանը շարունակում է պնդել, որ պետք է ստեղծել անվտանգության գոտի, որ կարող է ապահովել սահմանային բնակիչների իրավունքները:
https://arm.sputniknews.ru/20210927/adrbejancinery-erekvanic-hrdehner-en-gcum-gegharquniqi-ughghutjamb-mipn-ahazangum-e-33706346.html
ադրբեջան
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գեղարքունիքի մարզ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, վիրավոր
հայաստան, ադրբեջան, գեղարքունիքի մարզ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, վիրավոր
Գեղարքունիքում ադրբեջանցիների կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել
16:27 28.09.2021 (Թարմացված է: 16:34 28.09.2021) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախօրեին հայտարարել էր, որ ադրբեջանական զինծառայողները սեպտեմբերի 26-ից սկսած սադրիչ գործողություններ են իրականացնում Գեղարքունիքի մարզի հայկական գյուղերի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան Գեղարքունիքի սահմանային շփման գծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել։
ՊՆ–ը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում: Հայկական կողմից կար երեք զոհ, չորս վիրավոր։
27 սեպտեմբերի 2021, 23:24
Սեպտեմբերի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ ադրբեջանական զինծառայողները սեպտեմբերի 26-ից սկսած սադրիչ գործողություններ են իրականացնում, մասնավորապես` հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ՝ հայկական բնակավայրերի խոտհարքների ու արոտավայրերի ուղղությամբ։
Թաթոյանը շարունակում է պնդել, որ պետք է ստեղծել անվտանգության գոտի, որ կարող է ապահովել սահմանային բնակիչների իրավունքները: