https://arm.sputniknews.ru/20210927/petq-e-karvoghananq-mejqners-ughghats-durs-gal-steghtsvats-iravitshakic-hh-nakhagah-33675692.html
Պետք է կարողանանք մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից. ՀՀ նախագահ
Պետք է կարողանանք մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից. ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանի խոսքով` պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման։ 27.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-27T10:40+0400
2021-09-27T10:40+0400
2021-09-27T10:41+0400
արցախ
հայաստան
արմեն սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2259/73/22597345_0:0:1401:789_1920x0_80_0_0_f333bcf70195f084a07fe42969de1591.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 44–օրյա պատերազմի առաջին տարելիցին գրառում է արել Facebook-ի իր էջում:«Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։ Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի...»,–գրել է ՀՀ նախագահը։Սարգսյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը պետք է կարողանա գլուխը բարձր և մեջքն ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց շարժվել առաջ։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20210927/qani-mard-e-zvohvel-u-anhet-kvorel-44-orja-paterazmi-yntacqum-qkn-tvjalner-e-hraparakel-33675160.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2259/73/22597345_71:0:1314:932_1920x0_80_0_0_c2feda66a25e69ad06036bfb2e603f95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, արմեն սարգսյան
արցախ, հայաստան, արմեն սարգսյան
Պետք է կարողանանք մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից. ՀՀ նախագահ
10:40 27.09.2021 (Թարմացված է: 10:41 27.09.2021) Արմեն Սարգսյանի խոսքով` պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 44–օրյա պատերազմի առաջին տարելիցին գրառում է արել Facebook-ի իր էջում:
«Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։ Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի...»,–գրել է ՀՀ նախագահը։
Սարգսյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը պետք է կարողանա գլուխը բարձր և մեջքն ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց շարժվել առաջ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
27 սեպտեմբերի 2021, 10:29