https://arm.sputniknews.ru/20210927/qani-mard-e-zvohvel-u-anhet-kvorel-44-orja-paterazmi-yntacqum-qkn-tvjalner-e-hraparakel-33675160.html
Քանի մարդ է զոհվել ու անհետ կորել 44-օրյա պատերազմի ընթացքում. ՔԿ–ն տվյալներ է հրապարակել
Քանի մարդ է զոհվել ու անհետ կորել 44-օրյա պատերազմի ընթացքում. ՔԿ–ն տվյալներ է հրապարակել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած անձանց թիվը։ 27.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-27T10:29+0400
2021-09-27T10:29+0400
2021-09-27T10:50+0400
արցախ
զոհ
պատերազմ
գերի
անհետ կորած
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877930_0:32:1600:932_1920x0_80_0_0_9feaaed2f4c33c139a638e88bde5ab3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած անձանց թիվը։Ըստ հաղորդագրության` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20210927/arcakhjan-paterazmi-arajin-tarelicin-baqun-dimel-e-erevanin-33673751.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2187/79/21877930_90:0:1510:1065_1920x0_80_0_0_032df3b722b6ee43da8b0b1be7612cd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, զոհ, պատերազմ, գերի, անհետ կորած
արցախ, զոհ, պատերազմ, գերի, անհետ կորած
Քանի մարդ է զոհվել ու անհետ կորել 44-օրյա պատերազմի ընթացքում. ՔԿ–ն տվյալներ է հրապարակել
10:29 27.09.2021 (Թարմացված է: 10:50 27.09.2021) ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik.
ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած անձանց թիվը։
Ըստ հաղորդագրության` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։
2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից
Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:
27 սեպտեմբերի 2021, 09:50
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: