https://arm.sputniknews.ru/20210926/mak-i-glkhavor-qartughary-hh-artgortsnakharari-het-qnnarkel-e-iravitshak-adrbejani-het-sahmanin-33656070.html
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: 26.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-26T11:07+0400
2021-09-26T11:07+0400
2021-09-26T12:27+0400
հայաստան
արարատ միրզոյան
ադրբեջան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1a/33657660_0:0:1601:901_1920x0_80_0_0_21d1db54296033872b38742d1db423c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև սահմանային իրավիճակը: Այս մասին հայտնում է Գուտերիշի գրասենյակի մամուլի ծառայությունը։ԱԳՆ–ն ներկայացրել է Արարատ Միրզոյանի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման մանրամասներըՀանդիպումը կայացել է շաբաթ օրը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում։«Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակը և տարածաշրջանային համագործակցության ու կայուն խաղաղության առաջընթացին ուղղված ջանքերը»,-ասված է հաղորդագրության մեջ։Գուտերեշը մատնանշել է ՄԱԿ-ի աջակցությունը շարունակվող երկխոսությանը և խաղաղարար ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանում ՄԱԿ-ի կազմակերպությունների աշխատանքին: Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության կարևորությունը։Երկկողմ ձևաչափով նույնատիպ հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անցկացրել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ 2020 թ․-ի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։
https://arm.sputniknews.ru/20210925/ararat-mirzvojany-gerineri-temajvov-khvosel-e-eahk-gvortsvogh-nakhagahi-het-33652347.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1a/33657660_0:0:1421:1066_1920x0_80_0_0_88bac2f48cb8a2857574ade1cc69e52d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ
հայաստան, արարատ միրզոյան, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին
11:07 26.09.2021 (Թարմացված է: 12:27 26.09.2021) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև սահմանային իրավիճակը: Այս մասին հայտնում է Գուտերիշի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է շաբաթ օրը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում։
«Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակը և տարածաշրջանային համագործակցության ու կայուն խաղաղության առաջընթացին ուղղված ջանքերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գուտերեշը մատնանշել է ՄԱԿ-ի աջակցությունը շարունակվող երկխոսությանը և խաղաղարար ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանում ՄԱԿ-ի կազմակերպությունների աշխատանքին: Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության կարևորությունը։
25 սեպտեմբերի 2021, 22:28
Երկկողմ ձևաչափով նույնատիպ հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անցկացրել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ 2020 թ․-ի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։