00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գորիս-Կապան ճանապարհը պետք է աշխատի առանց ընդհատումների․ Իրանի դեսպանատուն

© Photo : TATEV DURYAN / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Ադրբեջանցիները փակել են Գորիսից Որոտան տանող ճանապարհը
Ադրբեջանցիները փակել են Գորիսից Որոտան տանող ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Բաժանորդագրվել
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը մեկնաբանել է իրավիճակը Հայաստանի հարավում:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Գորիս-Կապան մայրուղով տեղաշարժը պետք է իրականացվի նույն ռեժիմով՝ մինչև այլընտրանքային երթուղու կառուցումը, հայտարարել է Երևանում Իրանի դեսպանատունն ի պատասխան «Արմենպրեսի» հարցմանը։
Իրանի դեսպանատնից նշել են, որ հայ պաշտոնյաների բացատրությունները մեծ հույսեր են ներշնչում միջպետական ճանապարհի՝ Տաթևով անցնող այլընտրանքային ուղու արագ վերանորոգման վերաբերյալ։
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարը հանդիպել են. խոսել են նաև Գորիս-Կապան ճանապարհի մասին
«Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք անվտանգ ենթակառուցվածք ունեցող ճանապարհի բացման: Միևնույն ժամանակ, իրանական կողմը ակնկալում է, որ մինչև այլընտրանքային ճանապարհի շահագործումը ընթացիկ ճանապարհով երթևեկությունը կշարունակվի իր բնականոն հունով», - ասվում է պատասխանի մեջ:
Նշվում է, որ վերջին ամիսներին դեսպանատունը, ՀՀ համապատասխան մարմինների հետ խորհրդակցելիս, փորձել է գնահատել Գորիս-Կապան ճանապարհի հատուկ վիճակը, դրա շահագործման հեռանկարները և տարբեր կողմերը՝ կապված այս ճանապարհից և այլ հնարավոր ճանապարհից ապրանքների և ուղևորների տարանցման հետ:
Ճանապարհաշինության մասին. Տաթևից՝ Աղվանի - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Կապան-Գորիս այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին
«Մենք հավատում ենք, որ Հայաստանի ցամաքային ճանապարհի անվտանգությունը, անկախ դրա դրական ազդեցություններից ներկայիս կապի հարթության վրա, կարող է տարածաշրջանի կայուն պատկերը ներկայացնել երկու երկրների և տարածաշրջանի գործարարներին ու ներդրողներին և ուղղորդել նրանց պլանավորելու իրենց տնտեսական գործունեությունը և բարձրացնելու փոխազդեցությունների մակարդակը", - հայտնել են դեսպանատնից:
Բացի այդ, երկկողմ ճանապարհի անվտանգությունը կարող է ցույց տալ Հայաստանի վստահելի դիրքը տարածաշրջանում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի խթանման գործում:
«Կյանքի ճանապարհ»` Հայաստանի, «դարի նախագիծ»՝ Վրաստանի համար. ինչ կտա նոր ճանապարհը
Հայաստանի իշխանությունների հետ խորհրդակցություններին զուգահեռ, Իրանը կապի մեջ է այլ կողմերի, այդ թվում ՝ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար: 2 վարորդ էլ ձերբակալվել է։
Լրահոս
0